Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. Փաստաբան Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից ամենաերիտասարդը 58-ամյա կին է Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք. ունենք 52 առողջացած. կատարվել է 1935 թեստավորում Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը հասավ Երևան, բայց ռազմագերու կարգավիճակով ՍԴ նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա. Էգդար Շաթիրյան Վաղ առավոտից հերթեր են արյունաբանականի մոտ (լուսանկարներ) Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ունենք կորցրած դիրքեր. Արայիկ Հարությունյան Սպասում ենք նախարարի հրամանին, ինքնագլուխ բաներ չենք անում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Երևան, 28.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է իր նախկին ընկերուհուն՝ իրենց համատեղ 3-ամյա երեխայի մորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրված առանձին դաժանությամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Հ.-ն առանձին դաժանությամբ սպանել է իր նախկին մտերմուհուն՝ Մարիամ Դ.-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կին ու երեք անչափահաս երեխա ունեցող Կարեն Հ.-ն մտերմացել էր Մարիամ Դ.-ի հետ, և 2015 թվականին ծնվել է նրանց համատեղ դուստրը: Երեխան բնակվել է հոր՝ Կարենի ընտանիքում, իսկ երեխայի մոր՝ Մարիամի հետ եղել են տարաձայնություններ՝ Կարեն Հ.-ն, ըստ մեղադրանքի, խոչընդոտել է երեխայի հետ մոր տեսակցություններին:

Տարաձայնությունները Մարիամի հետ եղել են շարունակական, և, ըստ մեղադրանքի, 2018 թվականի օգոստոսի 30-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 33-ի սահմաններում Կարեն Հ.-ն այցելելով Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում Մարիամի Դ.-ի վարձակալած բնակարան, դանակի շուրջ 70 հարված հասցնելով, առանձին դաժանությամբ սպանել է նրան, մարմինը ծածկել է ծածկոցով ու հեռացել է:

Կարեն Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Նա դատարան է ներկայացվում հաշմանդամի սայլակով՝ հայտարարելով, թե չի կարողանում տեղաշարժվել:

Առաջադրված մեղադրանքը Կարեն Հ.-ն չի ընդունում: Նա հայտարարել է, թե դեպքի օրվա վաղ առավոտյան գնացել էր Մարիամի տուն՝ նրան օդանավակայան տանելու, բայց տան շեմին անծանոթ տղամարդկանց կողմից ինքն ու Մարիամը ենթարկվել են հարձակման, ինքը ստացել է վնասվածքներ ու փախել է: Կարենը խնդրել է պարզել իրենց վրա հարձակված անծանոթ տղամարդկանց ինքնությունը…

Երևանի Արարատյան փողոցում գտնվող՝ Մարիամ Դ.-ի վարձակալած բնակության վայրի մուտքի դուռը եղել է շրջակայքում տեղադրված տեսահսկող սարքերի տեսադաշտում:

Ըստ տեսանյութերի զննության արձանագրությունների՝ 2018 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 7-ն անց 32-ին Արարատյան փողոցի տվյալ հատվածում հայտնվել է կապույտ «Շևրոլե» մեքենա: Մինչ այդ որևէ անձ մուտք չի գործել Մարիամ Դ.-ի տուն:

Ժամը 7-ն անց 36-ին Մարիամի տան մուտքի դռանն է մոտեցել կապույտ շապիկով մի տղամարդ, ձախ ձեռքին՝ ինչ-որ առարկա, կանգնել է մուտքի դռան մոտ, շարժվել է դեպի պատուհանը, նորից մոտեցել է մուտքի դռանն ու ներս է մտել: Դրանից հետո որևէ այլ անձ Մարիամի տուն չի մտել:

Ժամը 9-ն անց 15-ին նույն կապույտ շապիկով տղամարդը ճոճվելով դուրս է եկել Մարիամի տանից, քայլել է Արարատյան փողոցով:

Նրա ձախ ձեռքին ինչ-որ առարկա կար, աջ ձեռքով գրպանից ինչ-որ իր է հանել ու անհետացել է տեսախցիկի տեսադաշտից:

Ժամը 9-ն անց 46-ին վերը հիշատակված կապույտ «Շևրոլե» մեքենան հայտնվել է տեսախցիկի տեսադաշտում, ղեկին երևացել է նույն կապույտ շապիկով տղամարդը, հետո մեքենան դուրս է եկել տեսախցիկի տեսադաշտից:

Մարիամի ծանոթ Համլետ Ա.-ն մասնակցելով տեսանյութի զննությանը՝ նշել է, թե կապույտ շապիկով տղամարդը Մարիամի երեխայի հայրն է՝ Կարեն Հ.-ն:

Կարեն Հ.-ն եղել է «Պանտերա Սեքյուրիթի» ընկերության տնօրենը:

Դատարանը քրեական գործում առկա գրավոր ապացույցների հետազոտման փուլում է:

Քրեական գործը բաղկացած է վեց հատորից:

Դատական այս նիստին հետազոտվեցին հիմնականում Կարեն Հ.-ի նկատմամբ հարուցված կատարողական վարույթի փաստաթղթերը:

Կարեն Հ.-ն իր ու Մարիամի համատեղ երեխային պահում էր իր տանը և խոչընդոտում էր երեխայի հետ մոր հանդիպումներին:

Մարիամը դիմել էր դատարան, դատարանը երեխայի բնակության վայր էր ընտրել հոր բնակության վայրը, միաժամանակ հաստատել էր մոր իրավունքը՝ տեսակցելու երեխային, մասնակցելու նրա դաստիարակությանը: Սակայն Կարեն Հ.-ն խոչընդոտել է, մոր ու երեխայի հանդիպումները չեն կայացել:

Մարիամը դիմել է հարկադիր կատարման ծառայություն, 2018 թվականի փետրվարի 2-ին հարուցվել է կատարողական վարույթ:

Արգելվել է Կարեն Հ.-ին՝ խոչընդոտել երեխայի ու մոր շփմանը: Սահմանվել է, որ մայրը երեխային կարող է տեսակցել շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, ժամը 12-ից 14-ը: Կատարողական վարույթն ուղարկվել է Կարեն Հ.-ի բնակության վայրի տարածքային ծառայություն:

2018 թվականի մարտին կողմերը հրավիրվել ու ծանոթացվել են որոշմանը: Սակայն հետագա շաբաթների ու ամիսների ընթացքում այդպես էլ մայրը չի կարողացել շփվել երեխայի հետ: Ամեն շաբաթ կազմվել են արձանագրություններ՝ մոր և երեխայի տեսակցությունը չկայանալու մասին:

Կարեն Հ.-ն որոշ դեպքերում չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրա ընկերություն կատարված զանգերին պատասխանել է աշխատակցուհին ու տվել է տարբեր պատասխաններ՝ որ վերջին շրջանում Կարեն Հ.-ին չի տեսել, որ Կարեն Հ.-ն ասել է՝ թող պաշտոնապես գրությամբ տեղեկացնեն, որ պատասխանեմ:

Կարեն Հ.-ի բնակության վայրի մուտքի դուռը փակ է եղել, հարևաններն ասել են, որ նա տեղափոխվել է:

Մի դեպքում Կարեն Հ.-ն դիմել էր հարկադիր կատարման ծառայություն՝ հայտնելով, թե աշխատանքի վայրից գործուղվում է Մեղրի 2018 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը: Իր հետ մեկնում են նաև կինն ու կրտսեր դուստրը: Եթե երեխայի մայր Մարիամը ցանկանում է այդ ընթացքում երեխային տեսակցել, թող գա… Մեղրի…

Մարիամն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը դիմումներ են գրել Մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին, այլ պատկան մարմիններին՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը ու խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի մայրը, ի կատարումն դատարանի որոշման, կարողանա տեսակցել մանկահասակ երեխայի հետ:

Շարունակությունը՝ 1in.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ադրբեջանում մասնակի զորահավաք են հայտարարել Պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ. Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ օգտագործելու մասին Հակառակորդը, մեծ կորուստներից սարսափած, կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Армяне, сирийцы, греки – главные объекты ненависти в Турции (WP) Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով Արցախի պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ Թուրքիան կմասնատվի. Սեյրան Օհանյան Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. Փաստաբան Տղերքը գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ. Տեր Աբել Քարտաշյան (տեսանյութ) Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքը. Հովհաննիսյան ՀՀ քաղհասարակությունը դիմում է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու համար. հայտարարություն Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից ամենաերիտասարդը 58-ամյա կին է Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ գրանցել. ունենք մոտ 200 վիրավոր. Հովհաննիսյան Մարզային որ բուժկենտրոններում է կարելի դոնորական արյուն հանձնել Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ուղիղ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք. ունենք 52 առողջացած. կատարվել է 1935 թեստավորում Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ․ ՊԲ Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը հասավ Երևան, բայց ռազմագերու կարգավիճակով Ապաստարանում նշվել է 6-ամյա տղայի ծննդյան տարեդարձ (տեսանյութ) ՍԴ-ում նիստը շարունակվում է. ուղիղ Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության Արցախի ճակատից ստացվող նոր տվյալները սկսում են դառնալ դրականորեն հուսադրող. Հայկ Մարտիրոսյան Հունաստանը Հայաստանին խոստացել է աջակցել ԼՂ հակամարտության ապաԷսկալացմանը ՍԴ նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա. Էգդար Շաթիրյան Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Տաշիրում BMW-ն բախվել է խաչմերուկի մոտ գտնվող կրպակներից մեկին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է ՀՀ ԱԳ նախարարը խոսել է պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Վաղ առավոտից հերթեր են արյունաբանականի մոտ (լուսանկարներ) Դալարիկ-Դվին ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է ավտոտնակին. Երկու կանանց դուրս են բերել մեքենայից Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան Նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. խոսնակ Ստեփանակերտում բնակիչները պատսպարված են ապաստարաններում. Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ Ադրբեջանի զոհերի մի փոքր մասի տվյալները «Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները». Շուշան Ստեփանյան Այս հնարավորությունը Թուրքիան և Ադրբեջանը չէին կարող չօգտագործել և դիմեցին այս քայլին ռևանշի հասնելու համար. Հայկ Դեմոյան Գիշերվա ընթացքում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները. ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Ադրբեջան տեղափոխված զինյալներին են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում. Տիգրան Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել «Միայն միացումն ու վերամիավորումը կարող են հաղթանակ կոչվել». Հայկ Մարտիրոսյան Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան Նահատակվել են ևս 15 զինծառայողներ. Արցախի ՊՆ-ն ներկայացնում է անունները Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին. Արայիկ Հարությունյան Լույս չի լինի Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ» ընկերության պաշտոնական կայքը. խոսնակ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ