Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևել, երբ գնացել եք հարցազրույցի
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում մենք անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ ներկայացնում ենք կանոններ, որոնց պետք է հետևել, երբ գնացել եք հարցազրույցի:
Առաջին կանոն. Հարցազրույցի նախորդ գիշերը լավ քնեք, որպեսզի դրական տրամադրությամբ գնանք, Ձեր վատ էմոցիաները տեղին չեն լինի: Ընտրեք մեղմ գույների հագուստ, օծանելիքը նունպես մեղմ պետք է լինի, սուր կամ չափազանց հոտերը միանգամից կարող են վանել: Դիմահարդարման և եղունգների լաքի մասին նույնպես մի մոռացեք:
Երկրորդ կանոն. Չափազանց կարևոր է ճշտապահությունը: Հարցազրույցի եկեք նախատեսվածից 10-15 րոպե շուտ: Դուք ժամանակ կունենաք տարածքին ծանոթանալ, որոշ նյուանսներ նկատել, ինչն էլ ձեզ վստահություն կհաղորդի:
Երրորդ կանոն. Երբեք սենյակ մտնելուց հետո միանգամից մի նստեք: Անհրաժեշտ է սպասել, մինչև ձեզ հրավիրեն նստել, եթե չեն ասել՝ ապա հարցրեք, կարելի է արդյոք նստել: Եթե ձեզ թեյ կամ սուրճ են առաջարկել, մի հրաժարվեք:
Չորրորդ կանոն. Խոսակցությունը սկսեք ընկերության հասցեին որևէ հաճելի բան ասելով: Հավատացեք, դա չի հակասում էթիկայի կանոններին: Գործատուի՝ հարցերն ավարտելուց հետո ինքներդ հարցեր տվեք:
Հինգերորդ կանոն. Հիշեք, չի կարելի սկսել առաջինը խոսել, սպասեք այնքան, մինչև գործատուն կխոսի, կվերջացնի գործը: Մի խոսեք վիճելի թեմաներից և մի փորձեք երկարեցնել խոսակցությունը, երբ այն ակնհայտորեն վերջացել է: