Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 Ինչ է որոշվել ՍԴ նիստին. մանրամասներ Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. Փաստաբան Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից ամենաերիտասարդը 58-ամյա կին է Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք. ունենք 52 առողջացած. կատարվել է 1935 թեստավորում Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը հասավ Երևան, բայց ռազմագերու կարգավիճակով ՍԴ նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա. Էգդար Շաթիրյան Վաղ առավոտից հերթեր են արյունաբանականի մոտ (լուսանկարներ) Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ
Երևան, 28.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

«168 ժամ». Ինչո՞ւ Արա Բաբլոյանին չկալանավորեցին

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Այս հոդվածը նախատեսում է խիստ պատիժ՝ 10-15 տարի ազատազրկում, եւ սովորաբար նման խիստ մեղադրանքը ենթադրում է նաեւ խիստ խափանման միջոց՝ կալանավորում, ինչը, սակայն, Արա Բաբլոյանի դեպքում երեկ չկիրառվեց:

Արա Բաբլոյանն այս «մեղադրանքով» շարունակելու է գտնվել ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը, օրինակ, այս որոշման մասին իր բացատրություններն ունի: Ըստ նրա՝ եթե անձին այս հոդվածով փորձեին կալանավորել, ստիպված էին լինելու դատարանում ապացուցել հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը՝ սկսած նրանից, որ իբր իշխանության յուրացման դեպք է եղել, վերջացրած նրանով, որ Ա. Բաբլոյանն առնչություն ունի հանցագործության հետ:

«Սակայն ակնհայտ է, որ մեղադրանքի այսչափ գեղարվեստական լինելու պարագայում, իր առջեւ ունենալով «հանցակից» լինելու հեռանկարը, նույնիսկ «ամենավԸնգԸստացող» դատարանը չէր հաստատելու՝ արձանագրելով մեղադրանքի սին լինելը։ Ու քանի որ մենք նախկինից տեղյակ ենք, թե ՀՔԾ-ի համար ինչքան կարեւոր է «դատարանի կողմից հիմնավոր կասկածին չկպնելը» (հիմք՝ պետերի գաղտնազերծված խոսակցությունը), ուստի որոշում է կայացվել խափանման միջոցի հարցը դատարանի քննարկման առարկա չդարձնել՝ այդպիսով խուսափելով «դրան կպնելու« հավանականությունից…»:

Երեկ լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը.

«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ եւ հայտարարել եմ, որ այն ապօրինի է: Ինչ որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ եւ օրենքների սահմաններում, որեւէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը»:

Մինչ այդ նա ասել էր. «Ամսի 1-ին Գագիկ Հարությունյանը ստորագրել է իր հրաժարականը, եւ ամսի 2-ին այդ փաստաթուղթը եղել է իմ սեղանին: Հիմա արդեն, երբ որ ծանոթանում ենք փաստաթղթի հետ, տեսնում ենք, որ փաստաթուղթը ոչ միայն ամսի 1-ով ստորագրված, ամսի 1-ով եւ՛ կնիք կա Սահմանադրական դատարանի կանցելյարիայի, եւ՛ կնիք կա ամսի 2-ով Ազգային ժողովի: Բայց ամենակարեւորը, որ աշխատակիցները, որոնք պատրաստել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այդ դիմումի հիման վրա ես ստորագրել եմ, նրանք ասում են, որ մենք դա իրականացրել ենք ամսի 2-ին: Եվ այդ, ինչ որ ես հայտարարությամբ հանդես եմ եկել, այդ ամենը տեղադրված է Ազգային ժողովի կայքում հենց ամսի 2-ով»:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը եւս նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն իր պաշտպանյալը չի ընդունում:

«Արա Բաբլոյանը որեւէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որեւէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է պաշտպանը:

Հարցին, թե, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը հանդես չեկավ կալանքի միջնորդությամբ, Արամ Վարդեւանյանը պատասխանել է, որ իր պաշտպանյալի վարքագիծը պատշաճից շատ ավելի բարձր է եղել, եւ հավանաբար հենց այդ պատճառով էլ կալանքի միջնորդություն չի եղել:

«Արա Բաբլոյանը ցուցմունք տվել է, նախաքննական մարմնի հրավերով ներկայացել է, չի օգտվել լռելու իր իրավունքից: Այդ պարագայում ինչի՞ց ելնելով՝ կալանք տային»,- ասել է Արամ Վարդեւանյանը:

«Ես այս պահին ունեմ մի նպատակ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, այնպես շարունակի ինձ հարգել, ես կմնամ այս երկրում, ոչ մի տեղ չեմ գնա, ես մինչեւ վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ ես արդար եմ եւ որեւէ ապօրինություն չեմ արել»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ա. Բաբլոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Չինաստանը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին թուլացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 28.09.20 20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել. ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին Բաքվի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակում է աշխատանքը Ադրբեջանում ռազմական դրության պատճառով Ինչ է որոշվել ՍԴ նիստին. մանրամասներ Հայ-ադրբեջանական գաղտնի հանդիպումների մասին տեղեկությունը ինֆորմացիոն դիվերսիա էր. Սոս Ավետիսյան ԱԺ արտահերթ նիստ. խորհրդարանի հայտարարությունը Արցախում պատերազմի վերաբերյալ. ուղիղ Բաքվում հայտնել են 26 քաղաքացիական անձանց վիրավորվելու մասին Ռազմիկը չպետք է մտածի իր թիկունքում գտնվող խնդիրների մասին. Արա Զոհրաբյան ՊԲ-ից մեզ խնդրեցին՝ հավաքենք միայն առաջին անհրաժեշտության դեղորայք. Գարիկ Պապոյան (տեսանյութ) Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ. Սերժ Թանկյան Վիտալի Բալասանյանը Արցախում է Խնդրում եմ զսպել և չտարածել Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները. Բաթոյան Մենք պատրաստ ենք փոխզիջման, սակայն լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ) ՌԴ-ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ին կոչ է արել միջամտել Ղարաբաղի իրավիճակին Եթե հայկական կողմը բոլորին ոգեւորող այդ լուրը ոչ հերքում է, ոչ հաստատում, եւ ոչ էլ մեկնաբանում է, ուրեմն պատճառներ կան, չէ՞. Տիգրան Հակոբյան Պահպանողական կուսակցությունը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմել է Ադրբեջանի թալիշ և լեզգի ժողովուրդներին Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը. ուղիղ Մարտակերտի ճանապարհը (լուսանկար) Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) ՌԴ ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանում մասնակի զորահավաք են հայտարարել Պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ. Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը Արծրուն Հովհաննիսյանը՝ «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ օգտագործելու մասին Հակառակորդը, մեծ կորուստներից սարսափած, կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ. ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Армяне, сирийцы, греки – главные объекты ненависти в Турции (WP) Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով Արցախի պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն, իսկ Թուրքիան կմասնատվի. Սեյրան Օհանյան Համոզելով մի կերպ կարողացել եմ Մանվել Գրիգորյանին իջեցնել մեքենայից. պատրաստվում էր մեկնել Արցախ. Փաստաբան Տղերքը գիշերը զանգում, աչքալուսանք էին տալիս՝ Տեր Հայր ջան, ինձ էլ են վերցրել, գնում եմ Ղարաբաղ. Տեր Աբել Քարտաշյան (տեսանյութ) Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքը. Հովհաննիսյան ՀՀ քաղհասարակությունը դիմում է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու համար. հայտարարություն Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից ամենաերիտասարդը 58-ամյա կին է Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ գրանցել. ունենք մոտ 200 վիրավոր. Հովհաննիսյան Մարզային որ բուժկենտրոններում է կարելի դոնորական արյուն հանձնել Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ուղիղ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք. ունենք 52 առողջացած. կատարվել է 1935 թեստավորում Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ․ ՊԲ Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը հասավ Երևան, բայց ռազմագերու կարգավիճակով Ապաստարանում նշվել է 6-ամյա տղայի ծննդյան տարեդարձ (տեսանյութ) ՍԴ-ում նիստը շարունակվում է. ուղիղ Բայդենը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կարող են վերաճել տարածաշրջանում ավելի լայն հակամարտության Արցախի ճակատից ստացվող նոր տվյալները սկսում են դառնալ դրականորեն հուսադրող. Հայկ Մարտիրոսյան Հունաստանը Հայաստանին խոստացել է աջակցել ԼՂ հակամարտության ապաԷսկալացմանը ՍԴ նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա. Էգդար Շաթիրյան Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին Տաշիրում BMW-ն բախվել է խաչմերուկի մոտ գտնվող կրպակներից մեկին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է ՀՀ ԱԳ նախարարը խոսել է պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ