Ներքուստ չի սիրում խորհուրդներ և այն մարդկանց, ովքեր փորձում են ուղղություն ցույց տալ. Արմեն Սարգսյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկարներ)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռագրի օգնությամբ բացահայտել ենք նրա անձը։
«Տվյալ ձեռագիրը կրող անձը բավականաչափ ինքնավստահ է, համառ և ամբիցիոզ, եթե որևէ բան արդեն որոշել է, ապա հազվադեպ է փոխում իր կարծիքը։
Հակված է ինքն իր վրա կենտրոնանալու, մարդկանց հետաքրքրությունները, զգացմունքները առանձնապես չեն անհանգստացնում նրան։
Ներքուստ չի ընդունում խորհուրդներ և այն մարդկանց ովքեր փորձում են ուղղություն ցույց տալ, քանի որ կարծում է, որ դա կարող է ազդել իր հեղինակության և անկախության վրա։
Ինքնամփոփ է, ձգտում է թաքցնել իր զգացմունքները, չի սիրում կիսվել իր մտքերով, և անձնական խնդիրներով։ Ուշադիր է և մանրակրկտորեն է վերաբերում թե՛ իր և թե՛ շրջապատի կողմից կատարվող աշխատանքին, կայուն է իր դիրքորոշումներում։
Սիրում է իր հետքը թողնել և տպավորություն գործել»։
Շարքի նախորդ հերոսը.
Շարքը՝ Արմինե Նավոյանի