Ուրախ եմ «Ավրորա» ընտանիքին միանալու համար․ սա մարդասիրական մեծ շարժում է․ Միրզա Դինայի
ADTV
Հոկտեմբերի 19-ին «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։
Այսօր ArmDaily.am-ը զրուցել է Միրզա Դինայիի հետ։ Ավրորայի հերոսի հետ խոսել ենք իր անցած ճանապարհի և առաջիկա անելիքների մասին։ Դինային վստահ է, որ «Ավրորա» մրցանակը բազմապատկել է իր բեռը, բայց նաև ինքը ուրախ է, որ մաս է կազմում միջազգային այս ընտանիքի։ Միրզա Դինայիի համար խորհրդանշական է, որ հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգները փորձում են աշխարհին լսելի դարձնել այսօր ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդիների ձայնը։
Մանրամասնները՝ եզդիերեն լեզվով տեսանյութում