Էթիկետ. Ինչպես ընտրել ճիշտ հագուստ
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում մենք անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ ներկայացնում ենք կանոններ, որոնց պետք է հետևեն կանայք՝ ճիշտ հագուստ ընտրելու համար։
Առաջին կանոն. Բլուզի կամ վերնաշապիկի վերևի միայն երկու կոճակն է կարելի քանդել, ոչ ավելին։ Իսկ եթե աշխատավայրում եք, բլուզի դեկոլտեի խորությունը չպետք է գերազանցի 10 սմ-ը։
Երկրորդ կանոն. Կանանց և երիտասարդ աղջիկների հագուստը ինչպես գույներով, այնպես էլ կտորով պետք է տարբերվի։ Երիտասարդ աղջիկների համար նախընտրելի են վառ և ուրախ երանգները, իսկ եթե հագուստը մուգ գույնի է, ապա հագուստին վառ ընդգծված գույնով որևէ շտրիխ է պետք։
Չորրորդ կանոն. Կարևոր է ուշադրություն դարձնել նաև ճիշտ ընտրված կոշիկներին և աքսեսուարներին։ Անգամ ամենահաջող ընտրված կերպարը կարող է թերի դառնալ սխալ ընտրված կոշիկի կամ զարդի պատճառով։ Վաղուց արդեն գեղեցիկ չի համարվում նույն երանգի կոշիկի և պայուսակի համադրությունը, ճչան զարդերը։ Ականջօղերը պետք է համադրել թևնոցի, իսկ վզնոցը՝ մատանու հետ։ Պետք չէ դրանք բոլորը նույնանման կրել։
Հինգերորդ կանոն. Լողազգեստը պետք է ընտրել ըստ կազմվածքի և տարիքային առանձնահատկությունների։ Պայծառ, գունագեղ լողազգեստները նախընտրելի են միայն շատ նիհար աղջիկների համար։ Թմբլիկ աղջիկներին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փակ լողազգեստներին՝ սև, կապույտ, մուգ կանաչ, ծաղիկներով:
Ձեզ ենք ներկայացնում ևս մի քանի կանոն, որոնց պետք է հետևել.
•Թմբլիկ աղջիկները կատարյալ տեսք ունեն ուղիղ, մարմինը չափից շատ չընդգծող կիսաշրջազգեստներով։
•Գլխարկներ կրել պետք է միայն կեսօրին, երեկոյան նրանք անտեղի են։
•Տաբատների մուգ երանգները, ուղղահայաց գծերը ազդրերը և ոտքերը վիզուալ ավելի սլացիկ են դարձնում։
•Նիհար և երկար պարանոցի դեպքում ավելի լավ է հրաժարվել խորը դեկոլտե կրելուց, պետք է ընտրել չափավոր խորը, կլոր կամ քառակուսի բացվածքով հագուստ։
•Ցածրահասակ աղջիկների համար իդեալական է կրել լայն տաբատ և բարձրակրունկ կոշիկներ։