Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արթնացա և տեսա, որ իմ մուտքի բոլոր աստիճանների վրա սպիտակ ներկով գրված է «ես քեզ սիրում եմ». բլից հարցազրույց դատավոր Ռուզաննա Ազրոյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Հայաստանի վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։

Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Երազում էի շուտ մեծանալ, կարծես թե իրականացել է:
Միշտ երազել եմ արու զավակ ունենալ...հուսով եմ երազանքս դեռ իրականություն կդառնա:

Երկրպագուներ։
-Եղել են, կան, հուսով եմ միշտ կլինեն...Աստված իրենց առողջություն տա:

Իսկական տղամարդը կամ ով է սպիտակ ձիով ձեր ասպետը։
-Ինձ համար իսկական տղամարդը նա է, ով գիտի իր խոսքի արժեքը:

Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված։
-Ինչ մեղքս թաքցնեմ՝ և՛ արել են, և՛ ինքս եմ արել....:
Մեկ օր արթնացա, տանից դուրս եկա և տեսա, որ իմ մուտքի բոլոր աստիճանների վրա սպիտակ ներկով գրված է «ես քեզ սիրում եմ»...նշեմ, որ ես ապրում եմ 5-րդ հարկում, իսկ շքամուտքի մոտ գրված էր «Ժպտա, դու սիրված ես», ավելի քան 1 տարի ամեն օր տուն վերադառնալիս և տանից դուրս գալիս ընթերցում և ակամայից ժպտում էի...հետո իմացա, որ ժպտում էին նաև մուտքի մյուս բնակիչները։ Իմ խենթությունների մասին համեստաբար կլռեմ...առայժմ կլռեմ (ինտրիգ թողնեմ մյուս հարցազրույցի համար):

Երազանքների երկիր, որտեղ կցանկանայիք ապրել։
-Հայաստան, Հայաստան, Հայաստան, անգամ չի քննարկվում:

Ռուզաննա Ազրոյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։
-Շատերը չեն հավատա, բայց խոհանոց շատ եմ սիրում: Հաճույքով եմ պատրաստում (եթե իհարկե ոտքս ընկնում է խոհանոց, իսկ աշխատանքիս բերումով ոտքս խոհանոց համարյա չի ընկնում), ասում են համեղ է...չգիտեմ ինչ չեմ կարող պատրաստել, ինչ փորձել եմ ստացվել է: Հատկապես սիրում եմ պատրաստել Էկլեր:

Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
-Ճամփորդություն, գիրք, մեծ թենիս, եղբորս հետ զրույցներ /իմ դեպրեսիան անցնում է, իրենը ինձանից հետո սկսվում է :)):

Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Ծնողներս են նվիրել՝ եղբայրս է:

Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Բրենդամոլ չեմ, գնում եմ այն, ինչ այդ պահին հավանեցի: Զգեստապահարանիս մասին ավելի լավ է հարցնել մայրիկիս:

Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
Բա դա հա՞րց է... օրեր կան դա մի ամբողջ ողբերգություն է:

Սիրո լավագույն խոստովանությունը։
-Տես՝ հարց 4, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է:

Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել:
-Ճակատագիր կա, բայց մարդն ինքն է որոշում ինչպես ապրել:

Սեղանի գիրքը կամ վերջին կարդացած գիրքը։
-Սեղանի գիրքը. կարծում եմ, գաղտնիք չեմ բացահայտի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը: Վերջին կարդացած գիրքը. իմ պարագայում բարդ հարց, քանի որ առնվազն 4-5 օրը մեկ վերջացնում և նոր գիրք եմ սկսում կարդալ, այնուամենայնիվ վերջին կարդացած գրքերից են The Big Ideas of Lee Kuan Yew և Похвала Глупости, Эразм Роттердамский (ի դեպ՝ ես միշտ միաժամանակ 2 գիրք եմ կարդում):

Ընկերուհիներ ունե՞ք:
-Ոչ շատ:

Հնդկական, թե բրազիլական սերիալներ...ո՞րն եք նայում։
-Նայում եմ բացառապես դետեկտիվ ժանրի սերիալներ:

Ձեր կյանքի հեքիաթը:
-Ես հավատում եմ հեքիաթների՝ ի տարբերություն շատերի, բայց այս հարցին չգիտեմ ինչ պատասխանեմ:

Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Ոնց էլ չլինի, մի բանով կտարբերվեմ այլ կանանցից : ), իսկ դատավորներից՝ ես նիստերը շուտ-շուտ եմ նշանակում (ու այստեղ բոլորը բացեցին datalex-ը  ):

Բամբասանք ձեր մասին։ Հարեւանները ինչ են ասում։
-Այնքան շատ են, բազմաբղետ և տարբեր ժանրից, որ չգիտեմ, որ մեկը պատմեմ, դա առանձին հարցազրույցի թեմա է:
Անկեղծ կասեմ՝ չգիտեմ ինչպես է պատահել, բայց հարևաններս ինձ սիրում են, ասում են՝ բարի եմ:

Ամենաշատը ինչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Աշխատում եմ չխաբել…ինքս չեմ հանդուրժում ու չեմ ներում սուտը, սակայն երբեմն երբ չափում եմ մայրիկիս ճնշումը, ստիպված մի փոքր խաբում եմ, որ չնեղվի:

Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
-Ցավոք պատահել է…ոչ մեկ անսխալ ու անթերի չէ, ես բացառություն չեմ: Կարևորը գիտակցել արարքի և/կամ ասածի սխալը և փորձել այն շտկել՝ մինիմալ զոհերով:

Առավելություններ եւ թերություններ:
-Առավելություններ՝ չափից շատ հավատարիմ եմ, նեղացկոտ չեմ, հիշաչար չեմ: Թերություններ՝ չափից շատ հավատարիմ եմ, նեղացկոտ չեմ, հիշաչար չեմ:

Անկեղծ ասած…
-Սոված եմ:

Ո՞ւմ եք սիրում։
-Կյանքիցս շատ եղբորս /մամաս գիտի/:

Ու՞մից եք դժգոհ։
-Ինձանից:

Երբ զայրանում եւ զարմանում եք...։
-Երբ զայրանում եմ աչքերս կանաչում են:
Զարմանում եմ, երբ մարդիկ ստորություններ են անում, երբ դավաճանում են, երբ չարը հաղթում է բարին, երբ մարդիկ անպատիժ են մնում, երբ արդարությունը երբեմն հապաղում է…ընդ որում՝ երբեք չեմ դադարում զարմանալ:

Գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը։
-Ոչ. Աշխարհը կփրկի բարիությունն ու կամեցողությունը:

Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դավաճանի դեր չեմ խաղա:

Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հիասթափվում եմ, երբ ստում և դավաճանում են:
Հուսահատվել՝ ոչ, եղբայրս թույլ չի տալիս:

Հավատո՞ւմ եք իշխանություններին։
-Իսկ Դու՞ք :

Վախենո՞ւմ եք վեթինգից։
-Ես միայն վախենում եմ մտերիմների կորստից, մնացած ամեն ինչ լուծվող և անցողիկ է։ Վեթինգն էլ կանցնի…:

Հոգսեր։
-Ինչպես բոլոր մարդկանց մոտ:

Արտասվում եք, երբ...։
-Անարդարություն եմ տեսնում և ոչինչ չեմ կարողանում անել կամ երբ ինձ նեղացնում են:

Երբեւէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Սուրճ չեմ խմում, իսկ գուշակի պատահել է ընկերուհիներով այցելել՝ շաաաա՜տ վաղուց, հետաքրքրության համար: Բայց հիշում եմ՝ լավ բաներ ասել է…:

Լավագույն դիետան։
-Երբեք չեմ պահել, չեմ կարող, քանի որ համեղ ուտել սիրում եմ:

Աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, որ աշխատանքն է Ձեզ հոգեհարազատ։
-Որտեղ կարող եմ առավելագույնս օգտակար լինել: Այնպես է պատահել, որ բոլոր աշխատանքներս սիրել եմ, հաճույքով եմ գնացել աշխատանքի, շատ լավ անձանցով եմ շրջապատված եղել, ունեցել եմ բանիմաց ղեկավարներ:

Ինչքա՞ն փող կցանկանայիք ունենալ
-Այս պահին հստակ թիվ նշել չեմ կարող: Հետո կհաշվեմ, կասեմ:

Ասում են՝ սերը կյանքի լույսն է, ամուսնությունը՝ լույսի վարձը...չեք ուզում այդ կոմունալը դո՞ւք էլ վճարել։
-Լսել եմ լույսի վարձը թանկանալու է…:

Զանգ ԲԴԽ-ից։
-Ինչու միայն զանգ...նաև կարճ հաղորդագրություններ, նամակներ, մեսիջներ...:

Խորհրդակցական սենյակում։
-Խիղճ, օրենք, բարոյականություն, ապրումներ, արդարադատություն:

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Որն է Ձեր ամենասիրած գիրքը և ինչու:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Միքայել Մելքումյանը Ձեզ հարցնում է՝ ինչն է ավելի վատ՝ ձախողումը, թե չփորձելը:
-Ինձ համար միանշանակ չփորձելը:

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  
Սիմա Իսկանդարյանը  
Մարինե Մելքոնյանը  
Սարգիս Երիցյանը  
Նարինե Հովակիմյանը  
Միքայել Մելքումյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի կունենա եվրոպահայերի բողոքի ցույցը՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի
Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Սյունիքում անչափահաս տղան Toyota 4Runner-ով հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Արցախում հայտարարվել է սուգ
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել․ մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Դատախազություն
Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Աղվան Հովսեփյանը վիրահատվել է. փաստաբան
«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ
Ողբերգություն, որը ցնցել է ամբողջ քաղաքը. ի՞նչ են պատմում պայթյունից զոհված քույրերի հարևանները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում
Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Գաղութարարը նպատակ է հետապնդում հերթական զիջումից առաջ խուճապ առաջացնելով` քաոս սերմանել հանրության շրջանում. ԱԺԲ
Աղիտու գյուղում այրվել է տուն
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™