ՎԵՏՕ շարժման նախաձեռնող, ակտիվիստ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը մերժեց վանդալիզմով քրեական գործ հարուցել իմ դեմ Սորոսի գրասենյակի հերթական բողոքով: Ես այլևս վանդալ չեմ»:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից։ ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Այո, հաստատում եմ, որ վանդալիզմով Նարեկ Մալյանի նկատմամբ ստեղծված նյութերով քր. գործի հարուցումը հոկտեմբերի 18-ին մերժվել է քր. դատ. օր.-ի 35 հոդ. 1 մաս 2-րդ կետի հիմքով»։
Հետևեք մեզ Telegram-ում
