Ովքե՞ր են ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյաները. Սասուն Խաչատրյանի աշխատակազմը
Աշխատակազմ
Ինչպես գիտենք Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը 2018թ-ի հունիսի 11-ից զբաղեցնում է Սասուն Խաչատրյանը։
Խաչատրյանն ունի 2 տեղակալ՝ արդարադատության առաջին դասի խորհրդականներ Վլադիմիր Հովհաննիսյանը և Հովհաննես Ենոքյանը։
ՀՔԾ-ում կա 3 վարչություն՝
- Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչություն, որի պետը արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Պողոսյանն է,
- Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, որի պետը արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանն է,
- Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն, որի պետը արդարադատության առաջին դասի խորհրդական Աշոտ Օհանյանն է։
Վարչության պետերի տեղակալներն են՝
- Հրաչյա Մուշեղյանը՝ Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, առաջին դասի խորհրդական,
- Վազգեն Ավետիսյանը՝ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական,
- Դավիթ Կոստանդյանը՝ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական։
Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչներն են՝
- Սերգեյ Առաքելյանը՝ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական,
- Արշալույս Մինասյանը՝ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական,
- Գարեգին Բեգոյանը՝ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական,
- Աշոտ Ժամկոչյանը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական։