Անմիջական է և շփվող, հակված է տրամադրության հաճախակի փոփոխությունների. Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը՝ իր մասին
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը նոր շարք է սկսում՝ «Ձեռագիրդ՝ քո մասին», որի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծելու ենք տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Շարքը սկսում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռագրի վերլուծությամբ:
«Տվյալ ձեռագիրը կրող անձը անմիջական է և շփվող, ընդհանուր առմամբ կյանքի նկատմամբ ունի լավատեսական դիրքորոշում։ Հակված է տրամադրության հաճախակի փոփոխությունների, զգայուն է արտաքին ազդակների նկատմամբ, ինչը փորձում է թաքցնել շրջապատից, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է հավասարակշռված ցույց տալ։
Գործում է՝ հիմնվելով իր բանականության և շրջահայացության վրա, ունի իր արժեքային համակարգը, որով առաջնորդվում է։ Մտերիմների համար հակված է զիջումների գնալ, բնույթով մանրախնդիր չէ, հնարավորության դեպքում հասնում է օգնության»։
Շարքը՝ Արմինե Նավոյանի