Մի ստորագրիր Նիկոլ Փաշինյան. նոր ֆլեշմոբ Ֆեյսբուքում
Վազող տող
ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից իրեն ազատելու համար։ Պետրոսյանը, որպես պատճառ նշել էր, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որը ներառում է նաև կադաստրի ոլորտը։ նա հույս էր հայտնում, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի իր խնդրանքը։
Սարհատ Պետրոսյանի հայտարարությունից հետո Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսել #միստորագրիր հեշթեգի տեսքով, որում ֆեյսբուքյան օգտատերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում են կոչով, որպեսզի նա չստորագրի Սարհատ Պետրոսյանի դիմումը,քանի որ կարծում են՝ Պետրոսյանն Կառավարության այն կադրերից էր, ով պատրաստվում էր հիմնարար փոփոխություններ անել ոլորտում։