Ի դեպ, դատելով իրադարձությունների զարգացումներից, առաջիկա օրերը խիստ ուշագրավ են լինելու Հայաստանի դատաիրավական ոլորտում կուտակված մի քանի հարցերում պարզություն ակնկալելու տեսանկյունից։ Որոշումներ ու կարծիքներ ենք սպասում Հայաստանի ՍԴ-ից, Վենետիկի հանձնաժողովից ու ՄԻԵԴ-ից։ ՍԴ-ում արդեն մեկնարկել է ՍԴ դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ նախագծի քննարկումը։ Ինքը՝ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցերել՝ հարցի քննարկմանը որեւէ կերպ չազդելու համար։Շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՍԴ դատավորների դիրքորոշումը, արդյոք կգտնվի 6 դատավոր, որոնք կողմ կլինեն ԱԺ նախագծին։Հազիվ թե։Իսկ ինչ կլինի, եթե ՍԴ-ը մերժի ԱԺ-ի դիմումը։ Իշխանությունը հավանաբար պլան բ ունի, որի մասին չի բարձրաձայնում։ Հաջորդը՝ Վենետիկի հանձնաժողով։
Այստեղ էլ Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվում։ Առաջինը դատաիրավական բարեփախումների փաթեթին հավանության տալու հարցն է, երկրորդը՝ ՀՀ արդարադատության նախարարի դիմումը՝ Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը դեռ չի հրապարակվել, բայց ինֆորմացիայի որոշակի հասանելություն կա։Ըստ այդմ, Հայաստանի դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Սա հիմք է դարձել ընդդիմության համար ասելու, թե Հայաստանի իշխանությունն ու Վենետիկի հանձնաժողովը գործարքի են գնացել՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթով հավանություն է տալիս ՍԴ-ի հարցը իշխանության ճաշակով լուծելուն, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պայմանով։Ուշագրավ է, որ նույն հանձնաժողովին ու նաեւ ՄԻԵԴ-ին՝ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով դիմել է ընդդիմության ձեւավորած ՍԴ-ը՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ին էլ է պատրաստվում խորհրդատվական կարծիք տալ։ Իսկ ահա ՄԻԵԴ-ն արդեն ձեւավորել է 17 դատավորներից կազմված մի պալատ, որը կքննի Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումը։ Խոսքը հայտնի 300․1 հոդվածի սահմանադրականության մասին է։Բնական է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը մեծ ակնկալիքներ ունի, բայց ինչպես Քոչարյանի փաստաբանն է ասում՝ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կարծիք կտրամադրի ՄԻԵԴ-ը։ Կարող է առհասարակ որևէ փոփոխություն չլինել, կարող է՝ բեկումնային փոփոխություններ լինեն։Մի խոսքով՝ խառն ենք։ Մնանք նամակներին սպասող։
