2-րդ աղետը կա Հայաստանում,դուք տեղյա՞կ եք.Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թշնամին ժամանակն է, հակառակորդը` վատ սովորությունս, աջակիցը` ուժերս. բլից հարցազրույց դատավոր Միքայել Մելքումյանի հետ

Վազող տող

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Հայաստանի վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը։

Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:
-Ինչպես մյուսների հետ հարաբերություններում` ինձ:

Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:
-Ստույգ ժամկետ հնարավոր չէ նշել: Մարդը կայանում է ողջ կյանքի ընթացքում:

Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:
-Մարդկանց մտքերը կարդալու ունակություն:

Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:
-Ավելի ճիշտ սովորությունից, ծխելու սովորությունից:

Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
-Ավելի շատ ժամանակ կանցկացնեի վաղաժամ հեռացած մարդկանց հետ:

Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային:
-Վտանգավոր: Հետաքրքիր դրվագներ շատ են եղել, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել:

Ինչի՞ համար եք զղջում:
-Որպես կանոն, չեմ զղջում, սխալվելու դեպքում կենտրոնանում եմ ստեղծված խնդիրների լուծման վրա և փորձում եմ դաս քաղել դրանից:

Ինչպե՞ս դարձաք դատավոր ընդամենը 30 տարեկանում։
-Աշխատասիրության, աշխատանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի, փորձառու անձանց հետ աշխատելու արդյունքում:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:
-Կորցրած ժամանակի և հնարավորությունների համար:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել, բացի «10 րոպեից կհասնեմ»։
-Նույնիսկ այդ հարցում ՍՏԻՊՎԱԾ չեմ ստել: Փորձում եմ խուսափել այն մարդկանցից, ովքեր ստելու պատճառը ներկայացնում են որպես հարկադրված:

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:
-Հաջողության հասնելու գաղտնիքը բոլոր հարաբերություններում պարկեշտ վարքագիծ դրսևորելու կարողությունն է: Շնորհակալ եմ նաև հմուտ և փորձառու ղեկավար ունենալու հնարավորությունից:

Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:
-Ինքնասիրահարվածությամբ չեմ տառապում, սակայն դժգոհելու առիթ էլ չունեմ:

Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:
-Թշնամին ժամանակն է, հակառակորդը` վատ սովորությունս, աջակիցը` ուժերս:

Ֆոբիաներ ունե՞ք, օրինակ՝ վեթինգից եք վախենում, թե պատերին ծեփվելուց, ասֆալտին փռվելուց։
-Հանգիստ տեղս նստելուց ՃՃՃ:

Վիսկի, թե թթի օղի։
-Կոնյակ:

Ի՞նչ կենացներ եք խմում։
-Կախված միջավայրից և առիթից:

Սիրելի ուտեստ եւ ուտեստ, որը կարողանում եք պատրաստել։
-Միս, միս, միս: Խոհանոցով գրեթե չեմ զբաղվում, վերջին անգամ փորձել եմ պատրաստել Չաշաշուլի, դեռ ողջ եմ:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:
-Անտակտ մարդիկ:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:
-Արդեն ասացի: Իսկ նյութական կարողություններս հայտարարագրված են:

Ամենառոմանտիկ օրը:
Միայն իմն է, չեմ ցանկանա հանրայնացնել:

Անցած սերեր։
-Զգացմունքը չի անցնում:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։
-Շատ բարդ հարց է, մտածել է պետք (խիստ կասկածամտորեն եմ վերաբերվում «ամեն ինչի» պատասխանին):

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:
-Չի լինի:

Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է։
-Երբեք չի եղել:

Հայոց պատմության ամոթալի դրվագը։
-Արշակունիների թագավորության անկումը:

Քանի լեզու գիտեք։
-Երեք:

Բարեվարքության կանոնների նախագծի ո՞ր կետին եք դեմ։
-Բարեվարքության որևէ կանոնի դեմ չեմ, այլ հարց է դրանց պատշաճ կիրառումը և համարժեք իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Ինչքա՞ն գումար կարող եք ծախսել մեկ օրվա ընթացքում։
-Ծախսելը վաստակել չէ. որքան հարկ լինի:

Պարտքով փող տալի՞ս եք, իսկ վերցնո՞ւմ եք։
-Գրեթե չեմ վերցնում, չեմ սիրում պարտք լինել: Տալիս եմ հաճախակի:

Ընկեր, որից հիասթափվել եք։
-Հիասթափվում եմ ոչ թե ընկերներից, այլ նրանցից ունեցած իմ ակնկալիքից, սպասումներից:

Խաղադրույք անել, խաղատուն գնալ, թե բլոտ խաղալ...որտե՞ղ եք անպարտելի։
-Անպարտելի մարդ չկա: Ամենամեծ և պարտություն չհանդուրժող խաղը կյանքն է: Կարծում եմ միշտ էլ ավելի կարևոր հարցեր լինում են լուծելու, քան գումարի վատնումը խաղատներում (երբեք չեմ այցելել):

Եթե ոչ դատավոր, ապա...։
-Կյանքը ցույց կտա:

Խորհրդակցական սենյակում։
-Միշտ մտորումների մեջ, քանի որ որոշում կայացնելիս գործի փաստերի և իրադրության բազմակողմանի գնահատումը մեծ ռեսուրսներ են պահանջում:

Ծննդավայրը՝ Բաքու...ինչպես է ստացվել...
-Չեք պատկերացնի, որքան եմ պատասխանել այդ հարցին: Բավական երկար պատմություն է…

Ամուսնանում են, որովհետեւ սիրում են, թե սիրում են, քանի որ ամուսնացել են...։
-Երկու դատողություններն էլ միանշանակ չեն…

Բարսելոնա, թե Ռեալ-Մադրիդ...սիրելի ֆուտբոլիստը։
-Ֆուտբոլի սիրահար չեմ:

Սիրելի հավաքականի խաղին հետեւելիս ձեր գործողությունները...եղուգներն եք կրծում, բազմոցի վրա թռչկոտում, ափսեներ ջարդում, գոռգռում, թե...
-Ուղղակի չեմ հետևում:

Զանգ ԲԴԽ-ից...թե եղբայրը չի թողնի զանգեն։
-Չի եղել:

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ինչն է ավելի վատ՝ ձախողումը, թե չփորձելը:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Նարինե Հովակիմյանը Ձեզ հարցնում է՝ լա՞վ եք։
-Շատ լավ, շնորհակալություն, դուք էլ լավ եղեք

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  
Սիմա Իսկանդարյանը  
Մարինե Մելքոնյանը  
Սարգիս Երիցյանը  
Նարինե Հովակիմյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

2-րդ աղետը կա Հայաստանում,դուք տեղյա՞կ եք.Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի կունենա եվրոպահայերի բողոքի ցույցը՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի
Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Սյունիքում անչափահաս տղան Toyota 4Runner-ով հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Արցախում հայտարարվել է սուգ
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել․ մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Դատախազություն
Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Աղվան Հովսեփյանը վիրահատվել է. փաստաբան
«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ
Ողբերգություն, որը ցնցել է ամբողջ քաղաքը. ի՞նչ են պատմում պայթյունից զոհված քույրերի հարևանները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™