Digitain ընկերությունն արդեն երկու տարի է նախագծել է փոքր թաղամաս, որտեղ ցանկանում են միավորել Հայաստանում եւ արտերկրում աշխատող ՏՏ ստեղծարարներին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Digitain ընկերության աշխատակից Դավիթ Մկրտչյանը։
Թաղամասն ունենալու է իր առանձին բնակելի շենքերը, որտեղ հնարավորություն է տրվելու ապրելու այն մարդկանց, ովքեր Երեւանում մշտական բնակության վայր չունեն։
«Թաղամասում կլինեն սպորտդահլիճներ, ֆուտբոլի ստադիոններ եւ այլ ժամանցային կենտրոններ։ Digitain կազմակերպության նպատակն է այդ թաղամասում միավորել մարդկանց, ովքեր աշխատում եւ ստեղծագործում են IT ոլորտում։ Այնտեղ նրանք հնարավորություն կունենան հանդիպել նոր մարդկանց, գուցե միավորվել եւ աշխատել նոր նախագծերի վրա»,- ասաց Digitain ընկերության աշխատակիցը։
Մանրամասները տեսանյութում

