ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին: Այս շաբաթ զրուցել ենք կանանց սեռական օրգանների ձևախեղման մասին։
Ի"նչ է կանանց սեռական օրգանների ձևախեղումը, ինչո"ւ են անում:
Կանանց սեռական օրգանների ձևախեղումը, կտրվածքները, կամ ինչպես ասում են կանացի թլպատումը արտաքին սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական հեռացումն է։ Այդ կրոնական ծեսը մինչև օրս կա Աֆրիկայում, ասիական որոշ երկրներում։ Այն անում են ծնված օրվանից շաբաթներ հետո մինչ 5 տարեկան հասակը։ Նպատակները տարբեր են ՝ զրկել կնոջը հաճույքից, ապահովվել ցավոտ սեռական կյանքով, հասկանալ սեռական կյանք ունեցել է թե ոչ և այլն։
Ի"նչ եղանակով է արվում:
Որպես կանոն գործողությունն իրականացվում է առանց ցավազրկման և դանակով։
Տարբերում ենք 3 տեսակի ձևախեղումներ, որոնք պատկերված են նկարում։
Ինչպես պատկերված է, կա ձևախեղման մի տեսակ որտեղ հեռացնում են սեռական արտաքին օրգաններն ամբողջությամբ՝ թողնելով փոքր անցք դաշտանային արյան արտահոսքի համար։
Մյուս տեսակն իրականացնում են հիմնականում Սուդանում, Սոմալիում, Ջիբութիում, Եթովպիայում։
Աֆրիկական 27 երկրներում այս մեթոդը մինչ օրս արդիական է, և ավելի քան 150 միլիոն կին ունի ձևախեղված սեռական օրգաններ։
ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է նշված միջամտության իրականացումը և սաստում է վերջ տալ այդ արատավոր ծեսին։

