Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Էդպես էլ էկլեր չկարողացա թխել, միշտ տափակ է ստացվում, խմորը լավ չի բարձրանում. բլից հարցազրույց դատավոր Նարինե Հովակիմյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։

Մանկական խաղեր՝ տուն-տունիկ, ցատկապարան, բժիշկ-բժիշկ...։
-Յոթ քար:

Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր, ինչու։
-Մեր տանն արդեն երկու ուսուցիչ կային` հայրս և մայրս:

Ծնողական խրատ։
-Հորս խրատը` երբ քեզ մեկ ռուբլու լավություն են անում, դու ի պատասխան` տասն արա:

Դպրոցում արտասվե՞լ եք գնահատականի համար։
-Այո, ուզում էի մի անգամ էլ ինձ երկուս նշանակեին, չէին նշանակում, միշտ հինգ էին նշանակում, ձանձրալի էր…

Երկրպագուներ...։
-Ես առաջին հերթին կին եմ, հետո դատավոր…։

Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար։
-Արել են, սակայն խիստ անձնական է, չեմ ուզում բարձրաձայնել:

Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
-Օծանելիք:

Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ։
-Ինչքան ունենում եմ, մեծագույն հաճույք եմ ստանում նվերներ գնելիս

Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաեւ տոնավաճառներից։
-Կարևոր չէ՝ որտեղից ես գնում կատարում, կարևորը որ դա քոնը լինի, քեզ հարմար:

Սիրելի ուտեստ։
-Պոմիդորով ձվածեղ։

Տղամարդու ձեր իդեալը։
-Ում կողքին դու քեզ պաշտպանված ես զգում:

Խոհանոցում քանի ժամ եք անցկացնում, ինչ եք լավ պատրաստում եւ ինչ չեք կարողանում պատրաստել։
-Խոհանոցում եմ ամեն առավոտ, մինչ աշխատանքի գնալս երեխաներիս համար անպայման ճաշ եմ պատրաստում, քանի որ չգիտեմ, թե երեկոյան երբ տուն կվերադառնամ: Ասում են, որ համով եմ պատրաստում, բայց էդպես էլ էկլեր չկարողացա թխել, միշտ տափակ է ստացվում, խմորը լավ չի բարձրանում:

Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել...:
-Շատ եմ սիրում մուրաբա եփել և կոմպոտներ պատրաստել, մնացածները ընդհանրապես չեմ անում:

Ձեր տանը կարգավիճակները ինչպե՞ս են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Մեր տանը բոլորը հավասար են, կարգավիճակներ չկան, կա աշխատանքի բաժանում` ըստ նախասիրությունների:

Սիրելի գիրքը։
-Վոյնիչի «Բոռը»:

Ֆիլմի որ հերոսուհին եք դուք։ Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Շատ ընդհանրություններ եմ տեսնում «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմի հերոսուհու և իմ միջև, դավաճանի դեր երբեք չեմ խաղա:

Ում ինքնաբացարկ կհայտնեիք։
- Փոքրհոգի մարդկանց:

Ակամայից ստացած կաշառք։
-Երեխաներիս սերը:

Եթե ոսկե ձկնիկ ունենայիք:
-Հարազատներիս համար առողջություն կխնդրեի:

Ինչքան փող է ձեզ պետք...ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Ինձ այնքան փող է պետք, որ չմտածեմ դրա չգոյության մասին: Ուրիշի անունով գրանցած գույք չունեմ, իմ ունեցածն ուրիշին չեմ տալիս, ուրիշինն էլ չեմ ուզում…։

Ձեր երջանկությունը։
-Երեխաներիս ժպիտը:

Բախտագուշակի այցելել եք, հավատում եք։
-Չեմ այցելել, անբացատրելի վախ ունեմ նրանցից:

Եթե սկսեիք սկզբից, ինչ կփոխեիք...։
-Ուժերս կփորձեի արվեստի բնագավառում:

Կյանքի դասեր։
-Շատ եմ հավատում մարդկանց, երբեմն դրա պատճառով հարվածներ եմ ստանում թիկունքից, բայց դասեր չեմ առնում:

Բամբասանք ձեր մասին։
-Արդեն անհետաքրքիր է դառնում, վաղուց իմ մասին բամբասանք չեմ լսել:

Ինչի՞ համար եք զղջում:
Աշխատանքի և տարածության բերումով վերջին տարիներին հորս հետ քիչ եմ շփվել, չէի հավատում, որ կգա մի օր ու նա մեզ կլքի…

Ո՞ւմ եք սիրում։
-Բարի մարդկանց, կարեկից մարդկանց:

Ու՞մից եք դժգոհ:
-Դժգոհ եմ ինքս ինձնից, ժամանակս ոչ միշտ եմ ճիշտ կառավարում:

Երբ զայրանում եք:
-Անտանելի եմ դառնում:

Երբ զարմանում եք...։
-Ցավոք, վաղուց չեմ զարմանում:

Որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու։
-Հավանաբար երբ հասկանամ, որ այլևս ասելիք ու անելիք չունեմ դատական համակարգում:

Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Կարճ է տևում, ժամանակ չունեմ հիասթափվելու և հուսահատվելու, դեռ շատ անելիք ունեմ, իսկ կյանքի գնացքը շատ արագ է շարժվում:

Վախենո՞ւմ եք վեթինգից, թե պատերին ծեփվելուց, ասֆալտին փռվելուց։                          -Վախենում եմ չհասկացված լինելուց:

Հավատո՞ւմ եք իշխանություններին։
-Ուզում եմ հավատալ:

Հոգսեր էլ ունեք։
-Շատ, քանի որ ապրում եմ:

Չիրականացած երազանք:
-Էդպես էլ կիթառ նվագել չսովորեցի:

Թուլություններ, թերություններ:
- Շատ են, չեմ կարող բոլորը թվել:

Զանգ ԲԴԽ-ից:
-Չեմ ստացել:

Խորհրդակցական սենյակում։
-Աշխատավայրիս ամենասիրելի սենյակը:Շատ եմ սիրում առողջ բանավեճեր:

Հարց շարքի հաջորդ անդամին:
-Լա՞վ եք։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Սարգիս Երիցյանը, Ձեզ հարցնում է՝ հավատում եք արդյոք միասնական եւ միացյալ Հայաստանի գաղափարին, գործնականում ինչ եք կատարում դա իրականություն դարձնելու համար։
-Միասնական Հայաստանի գաղափարին հավատում եմ, միացյալ Հայաստանի մասին երազում եմ, ամեն պատեհ առիթով շրջապատում բարձրաձայնում եմ, որ որեւէ պատճառով պետք չէ հայրենիքը լքել։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  
Սիմա Իսկանդարյանը  
Մարինե Մելքոնյանը  
Սարգիս Երիցյան  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™