Էթիկետ. Ինչ կարող է իրեն թույլ տալ կինը, և ինչ՝ ոչ
Էթիկետ
ArmDaily.am-ը նոր շարք է սկսում՝ «Էթիկետ», որի շրջանակներում մենք կանդրադառնանք վարվելակերպի կանոններին։ Շարքի առաջին նյութը վերաբերում է կանանց էթիկետին։
Կանանց էթիկետի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ կինը երբեք չպետք է մոռանա, որ նա գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է։ Իսկական կինը միշտ ունի անթերի տեսք, հագնվելու սեփական ձևը, խելամտորեն և պրոֆեսիոնալ կերպով է օգտվում կոսմետիկայից։ ArmDaily.am-ը ներկայացնում է էթիկետի մի քանի կարևոր կանոն կանանց համար:
Առաջին կանոն. Առավոտյան պետք է հագնվել թեթև և պրակտիկ, միայն երեկոյան կինը իրեն կարող է թույլ տալ փայլեր: Ի դեպ, դա վերաբերում է նաև մանիկյուրին: Փայլերով եղունգները ցերեկը տեղին չեն, արեք դա երեկոյան, իսկ հաջորդ օրը առավոտյան անպայման ազատվեք այդ փայլերից:
Երկրորդ կանոն. էթիկետի համաձայն ՝ կինը չի կարող հայտնվել աշխատանքի կամ պաշտոնական երեկոյի ընթացքում առանց զուգագուլպաների։ Զուգագուլպաների թեթեւ երանգներն ավելի ունիվերսալ են, իսկ սեւը ոտքերն ավելի բարակ են դարձնում: Եթե դուք համոզված չեք, թե որ գույնն ընտրել, հագեք մարմնագույն զուգագուլպաներ, որպես կանոն, նրանք հարմար են ցանկացած հագուստի հետ: Աշխատանքի վայրում անթույլատրելի է դեկոլտեն, շատ կարճ, ընդգրկող եւ թափանցիկ հագուստ: Անթույլատրելի է կաշվե հագուստը, հատկապես կիսաշրջազգեստները եւ տաբատները: Չպետք է կրել շատ զարդեր:
Երրորդ կանոն. Ինչ-որ տեղ գնալիս կինը կարող է շրջապատին չներկայացնել իրեն ուղեկցող տղամարդուն: Տղամարդկան դեպքում, սակայն, կնոջը չներկայացնելը դուրս է էթիկայի կանոններից, և կարող է դիտվել վիրավորանք կնոջ հասցեին: Ինչ վերաբերում է ծանոթացնելուն, ապա պետք է սկսել ամենաերիտասարդներից, և միայն հետո ներկայացնել մեծահասակներին։ Ըստ էթիկայի կանոնների, ամուսինները սեղանի շուրջ չեն կարող նստել կողք կողքի, անգամ իրար դիմաց: Նրանց համար պետք է ընտրել իրարից բավականին հեռու տեղեր:
Չորրորդ կանոն. Ըստ էթիկայի կանոնների, չի կարելի ոտքը դնել ոտքին, չի կարելի ձեռքերը դնել գրպաններում եւ չի կարելի ուշանալ: Կանանց համար էթիկայի կանոնների կոպիտ խախտում է երդվելը, ծամոն ծամելը: Չի կարելի մարդկանց ներկայությամբ սանրել մազերը, օծանելիք կամ կոսմետիկա օգտագործել։
Հիգներորդ կանոն. Մեկ անձի վրա կարող է լինել առնվազն երեք գույն: Թույլատրելի է ծայրահեղ դեպքում չորս, եւ ոչ մի դեպքում ավել: Չպետք է կրել շատ զարդեր, հատկապես ցերեկը զարդերի թիվը պետք է հասցնել մինիմալի: