ArmDaily.am-ը հայտնել էր, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հեռանալու օրը մոտ 40 հրաման է ստորագրել, բազմաթիվ մարդկանց պաշտոններ տվել, շատերին զենքեր նվիրել։
Տեղեկությունները ճշտելու համար հարցում էինք ուղարկել ՀՀ ոստիկանություն, որին ի պատասխան ոստիկանությունից մեզ փոխանցել են, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 18-ին արել է 11 նշանակում.«Եղիշե Պետրոսյանը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին վարչության պետի պաշտոնին:
Անդրանիկ Սողոմոնյանը՝ Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնին:
Ռաֆիկ Կարապետյանը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
Էդուարդ Բազիկյանը՝ ճանապարհային ոստիկանության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալի պաշտոնին:
Դավիթ Ավագյանը՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնին:
Սերգեյ Մարտիրոսյանը՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի /ք. Երևան/ հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնին:
Շահեն Հարությունյանը՝ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնին:
Գառնիկ Լևոնյանը՝ ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնին»:
Իսկ մեր այն տեղեկություններին, թե ոստիկանապետը զենքեր է նվիրել մի շարք աշխատակիցներին, ոստիկանությունից հերքում են.«18.09.2019թ. նման իրավական ակտեր չեն արձակվել»:
Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների Վալերիյ Օսիպյանը զենքով պարգեւատրել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին եւ նրա որդուն՝ Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։
Հիշեցնենք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը վերանայել էր Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին եւ ուղարկել հին պաշտոնին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են:

