Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անկյուն կանգնել եմ շատ կարճ, որովհետեւ անզգուշությամբ պահարանը ընկավ ուսուցչի վրա, թողեցի փախա. բլից հարցազրույց դատավոր Սարգիս Երիցյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը։

Մանկություն իմ...
-Բազմաբովանդակ, սկզբում անհոգ, իսկ 90-ականների սկզբներից որոշակի վայրիվերումներով, բայց նաեւ նոր հույսերով, հավատով ապագայի հանդեպ։

Դպրոցում անկյուն կանգնե՞լ եք, իսկ ո՞ր առարկայից եք 2 ստացել։
-Անկյուն կանգնել եմ շատ կարճ, որովհետեւ անզգուշությամբ պահարանը ընկավ ուսուցչի վրա, թողեցի փախա։ 2 էլ եմ ստացել, չեմ հիշում, թե  որ առարկայից, առավել հիշում եմ ապրես գնահատականը, այդ օրագիրս պահել եմ։ 4-րդ դասարանում հանձնարարված էր շարադրություն, ընտրել էի նամակ զինվորին, որը ուսուցչուհիս հետագայում զինվորներին արկղերը ուղարկելիս ուղարկել էր, օրագրում ստացա ապրես։

Սովորելու տարիներին միանգամից աշխատանքի եք անցել կառավարությունում, ինչպե՞ս։
-Հայրս ինձ 16 տարեկանից ստիպել է արձակուրդներին աշխատել, օրվա առաջին կեսը դասերի էի, երկրորդ կեսը՝ աշխատանքի, սկսել եմ օգնականի հայեցողական աշխատանքից։

Ի՞նչ դեր է ունեցել Ձեր հայրը ձեր մասնագիտական առաջընթացի հարցում։
-Որպես կենդանի օրինակ նախեւառաջ, որպես կրթության ջատագով, ակադեմիական մասով որեւէ մեկը չի դիմել ինձ համար, դասախոսներս կվկայեն, բնականաբար աշխատանքի տեղավորելու հարցում որոշակի կարծիք, դիրքորոշում ունեցել է առաջին աշխատանքիս մասով։

Ուսանողության տարիներին դո՞ւք էլ էիք դասերը անցկացնում Բրյուսովի կամ Ռոմանոգերմանական ֆակուլտետի պատերի տակ՝ աղջիկներին սպասելով։
-Ռոմանոգերմանականը ուղիղ դիմացն էր, բնականաբար հետաքրքրությունը տարել է այդ ուղղությամբ: Բրյուսովում բախտ վիճակվեց դասախոսել 2 կիսամյակ։ Բայց կարծում եմ, որ իրավաբանականի աղջիկները պակաս գեղեցիկ չէին։

Զենք օգտագործելու կանոններին տիրապետո՞ւմ եք, թե՞ բանակում չծառայելը իրենն արել է։
-Զենք օգտագործելու կանոններին հիմնականում տիրապետում եմ, նաեւ ազատ ժամանակ զբաղվում եմ որսորդությամբ, բայց վերջերս աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս բնության հետ հարաբերվել, զբաղվում եմ հիմնականում թռչնի որսով։ Բանակում, ցավոք, չեմ ծառայել, քանի որ ընտրեցի գիտության ճանապարհը։

Ձեր ընտրյալը։
-Իմ կինը։

Տանը ով ինչ կարգավիճակ ունի։
-Կինս դատավոր, ես` ամբաստանյալ։

Թվարկեք Ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:
-Եւ լավ, եւ վատ հատկանիշներ են՝ ներողամտությունը, ճշտապահությունը։

Հագուստի նախընտրելի բրենդ։
-Կարեւորը հարմարվետությունն է, բրենդի նախընտրություն չունեմ։

3 անփոխարինելի իր ճամփորդելիս։
-Ժամացույց, հեռախոս, դրամապանակ։

Կարգախո՞ս ունեք:
-Այո, ամեն ինչ անցողիկ է եւ մարդկությունն է մնայուն։

Դուք գոհ եք Ձեր կայացրած որոշումներից, եղե՞լ է, որ գիշերը չքնեք անխնա դատելու համար։
-Եղել է, որ գիշերները չեմ քնել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ, ընդհանուր առմամբ, իմ կայացրած որոշումները օրինական են եւ հիմնավոր։

Ինչքա՞ն փող կցանկանայիք ունենալ։
-Փողը հաճախ զարգացումը խթանելու միջոց է, դժվարանում եմ չափ ասել։

Ձեր ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:
-Ամենամեծ հաղթանակը տղայիս ծնունդը, ամենամեծ պարտությունը դժվարանում եմ հիշել։

Ամենաշատը ո՞ւմ եք սիրում այս կյանքում Ձեզնից առաջ կամ Ձեզնից հետո:
-Աստծուն, հայրենիքը՝ ինձնից առաջ, ինձնից հետո՝ հասարակություն, ընկերություն, բարեկամություն։

Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել, խաբել:
- Ալիեւը։

Ո՞ր դեպքում հրաժարական կտաք եւ ինչո՞ւ։
-Եթե տեսնեմ, որ այլեւս համակարգում որպես դատավոր ասելիք, անելիք չունեմ, և կան թեկնածուներ, ովքեր իմ գործը ավելի լավ կկատարեն։

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:
-Գրեթե ոչինչ։

Ուրախությունը եւ տխրությունը ինչպե՞ս են դրսեւորվում:
-Համապատասխան ժեստերով, միմիկայով, երբեմն բացականչություններով, առավելապես նաեւ արտահայտվելով։

Ձեր երջանկությունը գո՞ւյն ունի:
-Բնականաբար, ամեն անգամ տարբեր։

Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել, հունից հանել:
-Հունից հանելը դժվար է, նյարդայնանալ հաճախ է լինում հոգնածության հետեւանքով, առիթները բազմաթիվ են՝ սկսած աշխատանքային ծանրաբեռնվածությունից, վերջացրած անկանոն երթեւեկությամբ։

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:
-Դատավոր դառնալու ծանր եւ պատասախանտու որոշումը։

Ձեր մասին ամենանհեթեթ բամբասանքը:
-Կոնկրետ բան չհիշեցի։ Ժողովրդական բանահյուսության այս ժանրը անտեսված է ինձ մոտ:

Ամենամեծ սուտը, որ ասել եք:
-Այնքան եմ ստում, որ չեմ էլ հիշում ամենամեծը: ՃՃՃՃ

Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ առիթով, խոսքը ալկոհոլի մասին է։
-Տղայիս ծննդյան առիթով, շատ շատ։

Հայաստանյան ո՞ր քաղաքական գործիչով եք հիանում։
-Բնականաբար հորս անցած կենսագրությամբ, որպես քաղաքական գործիչ։ Փառք Աստծո հպարտանալու բազմաթիվ առիթներ ունեցել եմ և դեռ կունենամ:

Սաունա, թե խաղատուն․ինչպե՞ս եք լիցքաթափվում։
-Սպորտ։

Ձեր կյանքի կանայք...ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչն եք գնահատում եւ հավանում կնոջ մեջ եւ ի՞նչն է ձեզ նյարդայնացնում նրանց մեջ:
-Կինս, պարզություն, անմիջականություն, գեղեցիկ ժպիտ, աչքերի փայլ, համեստություն, նյարդայանացնում է դանադաղաշարժությունը եւ հաճախ ուշանալու և ուշացնելու պատրաստակամությունը։

Լինում է, չի լինում․․․
-Ավելի շուտ լինում է․․․։

Ձեր կյանքի ամենառոմանտիկ օրը: Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրելիի:
-Խենթություններ շատ են եղել, ընդհանրապես ռոմանտիկ եմ, նման միջավայրը ինձ հոգեհարազատ է․ խենթությունս ծանոթությունս էր կնոջս հետ, երբ որոշեցի, որ պետք է ծանոթանամ, գնացի նրա աշխատավայր և ուղիղ ասացի իմ գալու նպատակի մասին։

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:
-Ուշ վերադառնալու, խաղատներ այցելելու, ալկոհոլը չարաշահելու ՃՃՃՃՃ։

Ի՞նչ կերակուրներ եք սիրում, ի՞նչ եք կարողանում պատրաստել:
-Մսի հետ կապված ցանկացած բան կարողանում եմ պատրաստել՝ սկսած թոնրի խորովածից, վերջացրած ժամանակակից սթեյքների տեսակներով: Սիրում եմ մայրիկի, կնոջս, քրոջս պատրաստած ցանկացած կերակուր։

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել։
-Իհարկե, շատ են եղել չասված խոսքեր, առավել դժվար է լռելը, քան թե խոսելը։

Տան կենցաղային մինիմալ աշխատանքներից ի՞նչ եք կարողանում անել, թե՞ անգամ լամպ փոխելու համար մասնագետ եք կանչում։
-Ցավոք, շատ բան չեմ կարողանում անել, տեխնիկան եւ միջոցները շատ են զարգացել, իսկ մենք հետ ենք մնացել։

Զանգ ԲԴԽ-ից, ինչպես դիմադրել։                                                                                      -Դիմադրելու կարիք չկա։ Եթե նկատի ունեք միջնորդություններ, բոլոր տեղերից զանգերի դեպքում բաժանորդն անհասանելի է։ Իմ վարքագծի հաստատուն լինելու մասին կարող են վկայել իրավաբական հանրությունը:

Խորհրդակցական սենյակում։
-Խորհրդակցական սենյակում՝ հավատարիմ դատավորի բարձր երդմանը։

Ամենամեծ կաշառքը, որից հրաժարվել եք, եւ ամենափոքրը, որ ակամայից վերցրել եք։
-Կաշառքներ ստանում եմ միայն Ձմեռ պապիկի, արագիլի կողմից, որից դժվար է հրաժարվել, իսկ գործանականում առաջարկ էլ չեմ ստացել, որպեսզի մտածեմ այդ ուղղությամբ։

Վախի դեմ չիշիկ խմելու հայտնի խորհուրդը ումի՞ց էիք լսել, զղջո՞ւմ եք այն հրապարակայնցնելու համար։
-Դա ընդունված խոսք է՝ հայտնի ժողովրդական բանահյուսությունից, ասվել է ընկերներիս հետ կես կատակ-կես լուրջ օրվա լարված անցուդարձը քննարկելու համատեքստում։ Իմ կողմից չի հանրայանցվել, զղջալու կամ չզղջալու առթիները իմը չեն։

Երիտասարդ տարիքում այդպիսի ունեցվածքի գաղտնիքը։
-Կարծում եմ՝ բարեվարքության ստուգման արդյունքում ես էլ կիմանամ։

Վախենում եք պատերին ծեփվելուց, թե՝ ասֆալտին փռվելուց։
-Նաև շնորքով ներխուժելուց: ՃՃՃ Վախենում եմ բոլոր չվախեցողներից։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Մարինե Մելքոնյանը Ձեզ հարցնում է՝ ով ինչն է Ձեզ համար կատարյալ և ինչը` գեղեցիկ:
-Այն, ինչ Աստվածային է եւ տեղավորվում է դրախտային կանոնների մեջ։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Հավատում եք արդյոք միասնական եւ միացյալ Հայաստանի գաղափարին, գործնականում ինչ եք կատարում դա իրականություն դարձնելու համար։

 

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը   
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  
Սիմա Իսկանդարյանը  
Մարինե Մելքոնյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™