Ընտանիքում վիճաբանությունները ձմեռը պատուհան բացելու թեմայով են. բլից հարցազրույց դատավոր Մարինե Մելքոնյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը։
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Ձմեռ պապիկին տեսնելը մանկությանս չիրականացած երազանքն է, մնացածն իրականացել են:
Իսկական տղամարդը։
-Հայրս:
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված։
-Առանց խենթությունների կյանքն հետաքրքիր չի լինի:
Որ դեպքում հրաժարական կտաք ու ինչու։
-Երբ դադարեմ սիրել աշխատանքս:
Մարինե Մելքոնյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։
-Խոհանոցում քիչ եմ լինում, բայց լինելուց վատ չի ստացվում:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
-Ընկերական միջավայր:
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք:
-Դեռ սպասում եմ…
Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Բրենդամոլ չեմ, բայց գեղեցիկ հագնվել սիրում եմ:
Օրվա հարցը՝ ինչ հագնել...
-«Օրվա հարցը» որոշվում է երեկոյան:
Ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Ոչ:
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Կարծում եմ կա, բայց միաժամանակ չպետք է անտեսել, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
7 ածականով բնութագրեք ձեզ։
-Ճիշտ կլինի ուրիշները բնութագրեն:
Ընկերուհիներ ունե՞ք:
-Իհարկե:
Աննա Կարենինա, թե Մոխրոտիկ...ո՞ւմ եք ձեզ նմանեցնում։
-Ոչ մեկին, ոչ մյուսին:
Ձեր կյանքի հեքիաթը:
-Հեքիաթների չեմ հավատում:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Ընդհանրապես բոլորն իրարից տարբերվում են արտաքինով և բնավորությամբ:
Բամբասանք ձեր մասին։ Հարեւանները ինչ են ասում։
-Չեմ լսել:
Ամենաշատը ինչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Խոստանում եմ հանդիպել, բայց աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ստացվում:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
-Չեմ մտաբերում դեպք, որի համար կամաչեի:
Առավելություններ եւ թերություններ:
-Առավելություններ` անկեղծ լինել, չստել, հավատալ և
թերություններ` անկեղծ լինել, չստել, հավատալ։
Անկեղծ ասած…
-«Անկեղծ լինում են միայն նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն», Պարույր Սևակ:
Ո՞ւմ եք սիրում:
-Կյանքն ընդհանրապես…
Ու՞մից եք դժգոհ:
-Դժգոհողներից:
Երբ զայրանում եք:
-Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է, քանի որ կան հայացքներ, որոնք փոխարինում են հազարավոր բառերի:
Երբ զարմանում եք։
-Ինձ զարմացնելը դժվար է:
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դերեր խաղալ չեմ սիրում:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հիասթափվում եմ համառ տգետներից, բայց չեմ հուսահատվում:
Հավատում եք...։
-Աստծուն…
Ֆոբիաներ։
-Սողուններից:
Հոգսեր։
-Միապաղաղություն չեմ սիրում, իսկ առանց հոգսերի այդպես կլինի:
Արտասվում եք, երբ...։
-Հարազատի կորստից…
Երբևէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Չեմ հավատում:
Ընտանիքում վիճաբանությունները ինչ թեմաներո՞վ են, աղբը թափել, առեւտուր անել, ուտելիք սարքել, վերնաշապիկ արդուկել...։
-Պատուհանը բացելու թեմայով`ձմռանը:
Կյանքն առանց սոցիալական ցանցերի։
-Նախընտրում եմ կենդանի շփումներ:
Եթե հանդիպեիք Աստծուն, ինչ կհարցնեիք...
-Կարծում եմ բարևելուց հետո Աստծուն պետք է լսել, ոչ թե հարցեր տալ…
Այդքան դատում եք, գիշերը հանգի՞ստ եք քնում։
-Մաքուր խիղճն ամենալավ բարձն է, ինչով հանգիստ քնում եմ:
Զանգ ԲԴԽ-ից:
-Չեմ ստացել:
Խորհրդակցական սենյակում։
-Խիղճ և օրենք:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ինչն է Ձեզ համար կատարյալ և ինչը` գեղեցիկ:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Սիմա Իսկանդարյանը, Ձեզ հարցնում է՝ կա՞ մի բան, որը գիտեք չի կարելի, բայց կուզենայիք Ձեր կյանքում անել գոնե մեկ անգամ։
-Մեկնել տիեզերական ճանապարհորդության։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը
Գրիգոր Առաքելյանը
Երեմ Եսոյանը
Սիմա Իսկանդարյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի