Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չիրականացած երազանքը՝ դառնալ պարուհի և պարել ռումբա. Բլից հարցազրույց Սիմա Իսկանդարյանի հետ

Վազող տող

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը։

Մանկական խաղեր՝ տուն-տունիկ, ցատկապարան, բժիշկ-բժիշկ...։
-Ցատկապարան:

Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր, ինչու։
-Միշտ չեմ սիրել անարդարությունն ու անազնվությունը: Ոլորտն ընտրելիս մտածել եմ, որ այդ երևույթներն ինչ-որ առումով շտկելու հնարավորություն կունենամ:

Ծնողական խրատ։
-Շատ չարաճճի եմ եղել, ամենաշատ խրատը, որ լսել եմ ծնողներիցս, դա խելոք մնալն է եղել:

Դպրոցում արտասվե՞լ եք գնահատականի համար։
-Արտասվել՝ ոչ, ավելի շատ մտահոգ էի, թե ինչպես էր հետո կշտամբելու ինձ հայրս:

Երկրպագուներ...
-Այո:

Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար:
-Չեմ մտաբերում:

Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
-Պայուսակ:

Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ։
-Դժվարանում եմ պատասխանել, բայց եթե ինչ-որ բան շատ եմ հավանում, для себя родного не жалко.

Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաեւ տոնավաճառներից։
-Էական չի, թե որտեղից կկատարեմ գնումներ, կարևորը ինձ դուր գա: Բայց չեմ թաքցնի, ունեմ նախընտրած բրենդեր:

Սիրելի ուտեստ։
-Մածնապուր:

Տղամարդու ձեր իդեալը։
-Կնամեծար և առատաձեռն:

Խոհանոցում քանի ժամ եք անցկացնում, ինչ եք լավ պատրաստում եւ ինչ չեք կարողանում պատրաստել։
-Վատ չեմ պատրաստում, բայց ամուսինս միշտ համարում է, որ ինչ-որ բան պակասում է, և ինքն է սկսում ինչ-որ իմպրովիզներ կատարել արդեն պատրաստի ուտեստի վրա:

Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել...
-Գորգ լվանալ:

Ձեր տանը կարգավիճակները ինչպես են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Կոնկրետ կարգավիճակներ չկան, ամեն ինչ իրավիճակային է:

Սիրելի գիրքը։
-Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն»:

Ֆիլմի ո՞ր հերոսուհին եք դուք։ Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Կմարմնավորեի Սառցե թագուհու կերպարը, բայց ոչ երբեք Մոխրոտիկի: Չեմ սիրում զոհի կարգավիճակը:

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Կփորձեի հասկանալ և հասկացնել: Ինքնաբացարկին չէր հասնի:

Ակամայից ստացած կաշառք։
-Ակամայից կաշառքներ չեն լինում: Դա նույնն է, թե մարդասպանն ասի, որ իր զոհը պատահաբար յոթ անգամ ընկել է իր դանակի վրա:

Եթե ոսկե ձկնիկ ունենայիք:
-Կխնդրեի կյանքիս ամեն օրը բարի հեքիաթի վերածեր:

Ինչքան փող է ձեզ պետք...ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Փողը երբեք շատ չի լինում, այստեղ հարցը զուտ անձի ինքնաբավության մեջ է, որովհետև для кого стакан наполовину пуст, для кого наполовину полон. Ոչ, ուրիշի անունով գրանցած գույք չունեմ։

Ձեր երջանկությունը։
-Ընտանիքս, ծնողներիս տեսնել առողջ և երջանիկ, զբաղվել սիրելի աշխատանքով, լինել լավատես:

Բախտագուշակի այցելե՞լ եք, հավատո՞ւմ եք։
-Ոչ

Եթե սկսեիք սկզբից, ի՞նչ կփոխեիք:
-Երևի ոչինչ, ուղղակի մի փոքր ավելի թեթև կնայեի ծագած խնդիրներին:

Կյանքի դասեր։
-Լինել համբերատար, շտապել դանդաղ:

Բամբասանք ձեր մասին։
-Ինչքան ուզեք, ցանկացած ժանրի և գունավորումների, բայց հետաքրքիր:

Ինչի՞ համար եք զղջում։
-Բացարձակ ոչնչի համար:

Ո՞ւմ եք սիրում:
-Սիրում եմ ինձ համար թանկ բոլոր մարդկանց, իսկ եթե ամենաշատը՝ երկու տղաներիս:

Ու՞մից եք դժգոհ:
-Առհասարակ ոչ մեկից, ավելի հաճախ ինձնից, քանզի տեսակով պերֆեկցիոնիստ եմ ու ինքս իմ հանդեպ շատ պահանջկոտ:

Երբ զայրանում եք:
-Զայրույթը թուլություն եմ համարում, ուստի այդ թուլության դրսևորումներից ինձ զերծ պահելու համար ամենազայրացած պահին փորձում եմ մենակ մնալ և մտածել: Իհարկե ոչ միշտ է ստացվում:

Երբ զարմանում եք...։
Պատահում է, բայց ժամանակի հետ ինձ սկսել են շատ քիչ բաներ զարմացնել:

Որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու։
Երբ գիտակցեմ, որ այլևս արժանի չեմ դատավորի կարևոր առաքելությունը կատարելուն: Ի զորու եմ ինձ ինքնաքննադատաբար մոտենալ:

Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Իհարկե, բայց յուրաքանչյուր նման իրավիճակում ինքս ինձ հիշեցնում եմ, որ թունելի վերջում միշտ լույս է լինում:

Վախենո՞ւմ եք վեթինգից։
-Վախենում եմ միայն առնետներից: Իսկ վեթինգի մեջ, որքանով որ հասկացել եմ դրա էությունը, նոր ոչինչ չկա: Դա մշտական պրոցես է, որի միջով պարբերաբար անցնում է ցանկացած դատավոր: Վեթինգը չպետք է լինի միանգամյա ակտ կամ գործողություն, դա ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ դատավորի համար պետք է լինի բնականոն կենսակերպ ու գործելաոճ:

Հավատում եք...։
-Աստծուն։

Հոգսեր։
-Առանց դրանց չի լինում: Երբ մի օր արթնանաս ու հասկանաս, որ հոգսեր չունես, ուրեմն իմացիր, որ դու դիակ ես:

Չիրականացած երազանք։
-Դառնալ պարուհի և պարել ռումբա:

Թուլություններ, թերություններ։
-Ասում են՝ մարդուն անհրաժեշտ է երկու տարի խոսել սովորելու համար, և մի ամբողջ կյանք լռել սովորելու համար: Կուզենայի կարողանալ գոնե մեկ-մեկ լռել, և ուղիղ չասել այն, ինչ ինձ դուր չի գալիս կամ սխալ եմ համարում: Մեկ բառով ասած՝ ուղղամտությունս համարում եմ իմ ամենամեծ և´ թերությունը, և´ թուլությունը:

Զանգ ԲԴԽ-ից:
-Չեմ ստացել

Խորհրդակցական սենյակում։
-Խորհրդակցական սենյակ ասվածն իրականում ինձ համար սիմվոլիկ պահ է, որովհետև չեմ կարծում, թե հենց խորհրդակցական սենյակում լինելիս է դատավորը գտնում կոնկրետ վեճի լուծման եղանակը: Ըստ էության դա երկար ու ձիգ պրոցես է, որն իր հանգուցալուծումն է գտնում այդ վերջին փուլում, ուստի այդ առումով արտառոց ոչինչ չեմ կարող հիշել:

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Կա՞ մի բան, որը գիտեք չի կարելի, բայց կուզենայիք Ձեր կյանքում անել գոնե մեկ անգամ:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Երեմ Եսոյանը Ձեզ հարցնում է՝ եթե ունենայիր մեկ հնարավորություն, ինչ կփոխեիր քո կյանքում։
-Ոչինչ չէի փոխի։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը 
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի կունենա եվրոպահայերի բողոքի ցույցը՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի
Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Սյունիքում անչափահաս տղան Toyota 4Runner-ով հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Արցախում հայտարարվել է սուգ
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել․ մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Դատախազություն
Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Աղվան Հովսեփյանը վիրահատվել է. փաստաբան
«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ
Ողբերգություն, որը ցնցել է ամբողջ քաղաքը. ի՞նչ են պատմում պայթյունից զոհված քույրերի հարևանները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում
Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Գաղութարարը նպատակ է հետապնդում հերթական զիջումից առաջ խուճապ առաջացնելով` քաոս սերմանել հանրության շրջանում. ԱԺԲ
Աղիտու գյուղում այրվել է տուն
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
«Սուրմալու»-ում անհետ կորածների ցուցակը թարմացվել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™