Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ավելի շատ վախենում եմ Աստծուց եւ ասեղից. բլից հարցազրույց դատավոր Երեմ Եսոյանի հետ

Ֆոտո

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի հետ։

Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:
-Սկզբունքային եմ, սիրում եմ սովորել եւ սովորեցնել, որպես վատ չեմ կարող քծնել։

Հայրական ապտակը թաքուն ծխելու համա՞ր եք ստացել, թե...։
-Երբեւէ չեմ ծխել, ապտակ ստացել եմ 9-րդ դասարանի առաջին կիսամյակում քիմիայից 3 ստանալու համար։

Առարկա, որն այդպես էլ չսովորեցիք։
-Այդ քիմիան։

Ինչպիսի՞ն էր մանուկ ժամանակ, ի՞նչ չարաճճիություններ էիք անում: Իսկ դպրոցական եւ ուսանողական տարիներին «ռազբոյնիկ» եղե՞լ եք, թե՞ ոչ, աղջկա համար մղվող կռիվներին մասնակցե՞լ եք, կհիշեք մեկ դրվագ:
-Եղել եմ լավ սովորող, ակտիվ, ձգտել եմ միշտ լինել առաջինը, «ռազբոյնիկ» չեմ եղել, բայց կռիվների մասնակցել եմ։

Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
-Բավարար չէ...

Ձեր կարգախոսը։
-Շատ են...ինչ անում ես, լավ արա, եթե կիսատ ես անելու, մի արա, ոչինչ մի հետաձգիր հետոյին, քանզի հետո ավելի հեշտ չի լինի։

Ինչի՞ց եք վախենում՝վեթինգի՞ց, թե՞ մթությունից։
-Երկուսում էլ պարզություն չկա, սակայն վախենալու եւ անհաղթահարելի չեն; Ավելի շատ վախենում եմ Աստծուց եւ ասեղից։

Զոքանչի անունով գույք ունե՞ք գրանցած։
-Ոչ։

Ու՞մ հանդեպ եք Ձեզ մեղավոր զգում:
-Ի՞նչ եմ արել որ...

Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած։
-Հաջողությունը պարտաճանաչություն, աշխատասիրություն, հավատարմություն, իսկ թալիսման չունեմ։

Ե՞րբ եք ստում:
-Ըստ ծայրահեղ անհրաժեշտության։

Ի՞նչն է ձեզ զայրացնում:
-Կեղծիքը, նախանձը, չարությունը, փնթիությունը։

Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:
-Իմ կարծիքով ոչ, նորմալ մարդ դրանցից կախում չպետք է ունենա, ավելի ճիշտ կասեն իմ հարազատներն եւ ընկերները։

Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:
-Երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ քաղաքական գործչի նկատմամբ որեւէ զգացմունք չունեմ։

20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:
-Նայած ինչի համար։

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:
-Սխալներ եղել են, բայց երբեւէ չեմ չափել։

Ձեր վատագույն սովորությունը:
-Դա էլ չեմ չափել։

Վերջին լսած անեկդոտներից կպատմե՞ք:
-Շատ եմ սիրում լսել, պատմել չեմ կարող։

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:
-Ոչ, չեմ ընդունում նման բաներ։

Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:
-Կյանքը լի է վտանգներով, որոնց հետ անընդհատ առնչվում ենք եւ հնարավորինս հաղթահարում։

Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում:
-Տգեղ կին չի լինում, յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի։

Լուսանկարներ, հիշողություններ:
-Վերջերս թերթել եմ դպրոցական տարիների լուսանկարների եւ գովասանագրերի ալբոմը։

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
-Հիասթափություններ միշտ լինում են, բայց դրանցից չեմ հուսահատվում։ Կոնկրետ անուն չնշեմ, բայց երախտամոռներ էլ կան։

Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:
-Աշխատելով եւ նպատակին հասնելու ձգտումով։

Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել։
-Սկզբունքները շատ-շատ են, որոնց աշխատում եմ չդավաճանել;

Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:
-Ինչ ուզում ես պատրաստի, надо сделать од души, с любовью И не жалеть։

Ամենաուրախ եւ ամենատխուր օրը։
-Ամենաուրախը երեխաներիս ծնունդը, ամենատխուրը՝ հորս մահվան օրը։

Ի՞նչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին...։
-Սուտը, կեղծիքը, նախանձը, չարությունը, իսկ կինն ու գինին ընդհանրապես օգնում են;

Ձեր խենթություններից:
-Եղել են, չեմ հիշում։

Ու՞մ կցանկանայնիք նմանվել;
-Իդեալներ չպետք է փնտրել։

Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:
-Լավը լրիվ հարաբերական է։ Վատ մարդ չկա, քանի դեռ շահերի բախում չկա; Յուրաքանչյուրն իր մեջ լավ ու վատ հատկանիշներ ունի, ես մարդկանց մեջ ցանկանում եմ միշտ լավը տեսնել։

Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:
-Վագր, ձի, մեղու։

Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:
-Ամեն ինչ։

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:
-Տուն ուշ գնալու, իրենցով քիչ զբաղվելու։

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել:
-Ցանկացած խոսք պետք է ասվի ըստ ժամանակի եւ տեղի անհրաժեշտության, ինչ պետք է լինում, դեմքներին ասում եմ, չեմ սիրում հետեւից խոսել, այժմ բոլորին կասեմ՝«մարդիկ, եղեք մարդկային»։

Ի՞նչ հոգսեր ունեք:
-Հոգսեր միշտ էլ կան, կոնկրետ որոշ առողջական խնդիրներ։

Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:
-Մոլախաղեր չեմ խաղում, ընկերներով մեկ-մեկ բլոտ ենք խաղում, այդ ընթացքում կրած պարտությունները ծանր չեմ տանում։

Զանգ ԲԴԽ-ից...։
-Դեռ չի եղել; Լինելու դեպքում ուշադիր կլսեմ, իսկ կգործեմ միայն օրենքի շրջանակներում։

Ամենաբարդ գործը, որ քննել եք, ինչպե՞ս եք հաղթահարել նիստերի ժամանակ անելանելի վիճակները։
-Մոտ 20 հազար գործ եմ քննել, ամեն մի գործը յուրովի է իր բարդությամբ, անելանելի վիճակներ չեմ հիշում, միշտ գործել եմ օրենքով՝ կիրառելով փորձս եւ գիտելիքներս։

Խորհրդակցական սենյակում։
-Դատարանը գործը քննում է եւ լուծում է Սահմանադրության եւ օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ; Ավելի կարճ` ղեկավարվում եմ օրենքով եւ խղճով։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Եթե ունենայիր մեկ հնարավորություն, ինչ կփոխեիր քո կյանքում։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Գրիգոր Առաքելյանը, Ձեզ հարցնում է՝ Երբևէ պարել եք «мурка» երգի հնչյունների ներքո:
-Երբեք չի եղել նման դեպք։

 

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը 
Քրիստինե Մկոյանը 
Գեւորգ Նարինյանը 
Անի Հարությունյանը 
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը 
Ստեփան Միքայելյանը 
Դավիթ Հարությունյանը 
Արսեն Նիկողոսյանը 
Արման Օհանյանը 
Աննա Փիլոսյանը 
Հովսեփ Բեդեւյանը 
Դավիթ Բալայանը 
Վահե Խալաթյանը 
Տիգրան Փոլադյանը 
Լիլիթ Սարգսյանը 
Լիլիթ Կատվալյանը 
Հովհաննես Ավագյանը 
Ռուբեն Վարդազարյանը 
Ելիզավետա Դանիելյանը 
Նախշուն Տավարացյանը 
Կարեն Մաթեւոսյանը 
Արթուր Աթաբեկյանը 
Կարինե Բաղդասարյանը 
Դավիթ Գրիգորյանը 
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը 
Սիմիզար Հովսեփյանը 
Գրիգոր Առաքելյանը 

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™