Մի նկարի պատմություն Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան Ես, քավ լիցի, չեմ ուզում հանիրավի մեղադրանքներ ներկայացնել, եթե բողոք ունենայի՝ կներկայացնեի. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն՝ Սասուն Խաչատրյանի նշանակման մասին Արարատի մարզպետը դեռևս կատարում է իր պարտականությունները ու կկատարի. մարզպետարան Երբ ասում են՝ ճանապարհն ադրբեջանական է քարտեզով, ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, չի եղել նման բան, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ. Արմեն Այվազյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ավելի շատ վախենում եմ Աստծուց եւ ասեղից. բլից հարցազրույց դատավոր Երեմ Եսոյանի հետ

Ֆոտո

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի հետ։

Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:
-Սկզբունքային եմ, սիրում եմ սովորել եւ սովորեցնել, որպես վատ չեմ կարող քծնել։

Հայրական ապտակը թաքուն ծխելու համա՞ր եք ստացել, թե...։
-Երբեւէ չեմ ծխել, ապտակ ստացել եմ 9-րդ դասարանի առաջին կիսամյակում քիմիայից 3 ստանալու համար։

Առարկա, որն այդպես էլ չսովորեցիք։
-Այդ քիմիան։

Ինչպիսի՞ն էր մանուկ ժամանակ, ի՞նչ չարաճճիություններ էիք անում: Իսկ դպրոցական եւ ուսանողական տարիներին «ռազբոյնիկ» եղե՞լ եք, թե՞ ոչ, աղջկա համար մղվող կռիվներին մասնակցե՞լ եք, կհիշեք մեկ դրվագ:
-Եղել եմ լավ սովորող, ակտիվ, ձգտել եմ միշտ լինել առաջինը, «ռազբոյնիկ» չեմ եղել, բայց կռիվների մասնակցել եմ։

Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
-Բավարար չէ...

Ձեր կարգախոսը։
-Շատ են...ինչ անում ես, լավ արա, եթե կիսատ ես անելու, մի արա, ոչինչ մի հետաձգիր հետոյին, քանզի հետո ավելի հեշտ չի լինի։

Ինչի՞ց եք վախենում՝վեթինգի՞ց, թե՞ մթությունից։
-Երկուսում էլ պարզություն չկա, սակայն վախենալու եւ անհաղթահարելի չեն; Ավելի շատ վախենում եմ Աստծուց եւ ասեղից։

Զոքանչի անունով գույք ունե՞ք գրանցած։
-Ոչ։

Ու՞մ հանդեպ եք Ձեզ մեղավոր զգում:
-Ի՞նչ եմ արել որ...

Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած։
-Հաջողությունը պարտաճանաչություն, աշխատասիրություն, հավատարմություն, իսկ թալիսման չունեմ։

Ե՞րբ եք ստում:
-Ըստ ծայրահեղ անհրաժեշտության։

Ի՞նչն է ձեզ զայրացնում:
-Կեղծիքը, նախանձը, չարությունը, փնթիությունը։

Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:
-Իմ կարծիքով ոչ, նորմալ մարդ դրանցից կախում չպետք է ունենա, ավելի ճիշտ կասեն իմ հարազատներն եւ ընկերները։

Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:
-Երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ քաղաքական գործչի նկատմամբ որեւէ զգացմունք չունեմ։

20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:
-Նայած ինչի համար։

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:
-Սխալներ եղել են, բայց երբեւէ չեմ չափել։

Ձեր վատագույն սովորությունը:
-Դա էլ չեմ չափել։

Վերջին լսած անեկդոտներից կպատմե՞ք:
-Շատ եմ սիրում լսել, պատմել չեմ կարող։

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:
-Ոչ, չեմ ընդունում նման բաներ։

Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:
-Կյանքը լի է վտանգներով, որոնց հետ անընդհատ առնչվում ենք եւ հնարավորինս հաղթահարում։

Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում:
-Տգեղ կին չի լինում, յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի։

Լուսանկարներ, հիշողություններ:
-Վերջերս թերթել եմ դպրոցական տարիների լուսանկարների եւ գովասանագրերի ալբոմը։

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
-Հիասթափություններ միշտ լինում են, բայց դրանցից չեմ հուսահատվում։ Կոնկրետ անուն չնշեմ, բայց երախտամոռներ էլ կան։

Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:
-Աշխատելով եւ նպատակին հասնելու ձգտումով։

Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել։
-Սկզբունքները շատ-շատ են, որոնց աշխատում եմ չդավաճանել;

Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:
-Ինչ ուզում ես պատրաստի, надо сделать од души, с любовью И не жалеть։

Ամենաուրախ եւ ամենատխուր օրը։
-Ամենաուրախը երեխաներիս ծնունդը, ամենատխուրը՝ հորս մահվան օրը։

Ի՞նչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին...։
-Սուտը, կեղծիքը, նախանձը, չարությունը, իսկ կինն ու գինին ընդհանրապես օգնում են;

Ձեր խենթություններից:
-Եղել են, չեմ հիշում։

Ու՞մ կցանկանայնիք նմանվել;
-Իդեալներ չպետք է փնտրել։

Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:
-Լավը լրիվ հարաբերական է։ Վատ մարդ չկա, քանի դեռ շահերի բախում չկա; Յուրաքանչյուրն իր մեջ լավ ու վատ հատկանիշներ ունի, ես մարդկանց մեջ ցանկանում եմ միշտ լավը տեսնել։

Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:
-Վագր, ձի, մեղու։

Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:
-Ամեն ինչ։

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:
-Տուն ուշ գնալու, իրենցով քիչ զբաղվելու։

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել:
-Ցանկացած խոսք պետք է ասվի ըստ ժամանակի եւ տեղի անհրաժեշտության, ինչ պետք է լինում, դեմքներին ասում եմ, չեմ սիրում հետեւից խոսել, այժմ բոլորին կասեմ՝«մարդիկ, եղեք մարդկային»։

Ի՞նչ հոգսեր ունեք:
-Հոգսեր միշտ էլ կան, կոնկրետ որոշ առողջական խնդիրներ։

Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:
-Մոլախաղեր չեմ խաղում, ընկերներով մեկ-մեկ բլոտ ենք խաղում, այդ ընթացքում կրած պարտությունները ծանր չեմ տանում։

Զանգ ԲԴԽ-ից...։
-Դեռ չի եղել; Լինելու դեպքում ուշադիր կլսեմ, իսկ կգործեմ միայն օրենքի շրջանակներում։

Ամենաբարդ գործը, որ քննել եք, ինչպե՞ս եք հաղթահարել նիստերի ժամանակ անելանելի վիճակները։
-Մոտ 20 հազար գործ եմ քննել, ամեն մի գործը յուրովի է իր բարդությամբ, անելանելի վիճակներ չեմ հիշում, միշտ գործել եմ օրենքով՝ կիրառելով փորձս եւ գիտելիքներս։

Խորհրդակցական սենյակում։
-Դատարանը գործը քննում է եւ լուծում է Սահմանադրության եւ օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ; Ավելի կարճ` ղեկավարվում եմ օրենքով եւ խղճով։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Եթե ունենայիր մեկ հնարավորություն, ինչ կփոխեիր քո կյանքում։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Գրիգոր Առաքելյանը, Ձեզ հարցնում է՝ Երբևէ պարել եք «мурка» երգի հնչյունների ներքո:
-Երբեք չի եղել նման դեպք։

 

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը 
Քրիստինե Մկոյանը 
Գեւորգ Նարինյանը 
Անի Հարությունյանը 
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը 
Ստեփան Միքայելյանը 
Դավիթ Հարությունյանը 
Արսեն Նիկողոսյանը 
Արման Օհանյանը 
Աննա Փիլոսյանը 
Հովսեփ Բեդեւյանը 
Դավիթ Բալայանը 
Վահե Խալաթյանը 
Տիգրան Փոլադյանը 
Լիլիթ Սարգսյանը 
Լիլիթ Կատվալյանը 
Հովհաննես Ավագյանը 
Ռուբեն Վարդազարյանը 
Ելիզավետա Դանիելյանը 
Նախշուն Տավարացյանը 
Կարեն Մաթեւոսյանը 
Արթուր Աթաբեկյանը 
Կարինե Բաղդասարյանը 
Դավիթ Գրիգորյանը 
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը 
Սիմիզար Հովսեփյանը 
Գրիգոր Առաքելյանը 

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

Մի նկարի պատմություն
Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի «Յուվենտուսի» հետ խաղը
Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին. ԱԱՏՄ-ն իրազեկում է
Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան
ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց 10։0 հաշվով
Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները
«Կառավարության կայացրած որոշմամբ՝ մեր աշխատավարձը նվազում է». Միքայել Նահապետյան
Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Ադրբեջանը փորձում է Իրանին ճնշել՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն ստանալու համար. Իրանագետ
Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձեռնարկվում
Գտեք Հայաստանի դրոշը. Ու սա իրեն երկրի ղեկավար է պատկերացնո՞ւմ. Գագիկ Համբարյան
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
Շնորհավորում եմ քաղպայմանագրի ընտրողներին՝ հաջորդը լինելու է Բաղանիս, Ոսկեպարը. Կարեն Քոչարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները
Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞
Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողներին
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի՝ Մաստարայի և Մարալիկի հատվածներում կատարված աշխատանքներին
Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները
Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը
Սեպտեմբերի 20-22-ը «Գազոն» եւ «Կամազ» ավտոմեքենաներում ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի անվճար հետազոտություններ կիրականացվեն
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն. fip.am
Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, Ամանորին կհանգստանան 3 օր. Սեպտեմբերի 16-ն ամփոփ
Սեպտեմբերի 19-ին Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի ճանապարհահատվածը փակ կլինի
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Հիմնանորոգվում է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148 կմ հատվածը
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել
Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Գարիկ Միսակյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան
Արման Թաթոյանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Կարեն Քոչարյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել
Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան
2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™