Այդքան մարդու համար սնունդ է պատվիրվել՝ քյաբաբ, ջուր, խորոված. Տեղի համայնքապետի ՔՊ թեկնածուի օգնականը՝ ընտրությունների ժամանակ փող բաժանելու տեսանյութի մասին Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան Շաբաթվա ամփոփում Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շուտով ամուսնանալու եմ, որովհետև սիրում եմ. բլից հարցազրույց դատավոր Գրիգոր Առաքելյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am -ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Հայաստանի վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը։

Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:
-Օրվա ընթացքում հաճախակի եմ նայում հայելու մեջ. ամեն անգամն տարբեր արտացոլանքներ են` կախված տրամադրությունից
Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:
-Երբ տեղափոխվեցի Երևան` ուսանելու և ստիպված էի համակերպվել երևանյան կյանքին
Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:
-Կցանկանայի առավել համբերատար լինել
Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:
-Գթասիրտ եմ և ներողամիտ, անձնական շփումներում երբեմն կարող են չարաշահել
Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
-Ոչինչ, կապրեի նույն կերպ` նույն սկզբունքներով և արժեքներով
Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային:
-Սահմանամերձ գոտում եմ բնակվել, մութ ու ցուրտ տարիները, սահմանին տիրող իրավիճակն անհամատեղելի էին հումորի հետ:
Ինչի՞ համար եք զղջում:
-Երբեք որևէ արարքիս համար չեմ զղջացել և չեմ զղջում։
Ինչպե՞ս դարձաք դատավոր ընդամենը 25 տարեկանում, ի՞նչ դեր է ունեցել Ձեր հայրը ձեր մասնագիտական առաջխաղացման հարցում։
-Բարեհաջող հանձնելով որակավորման քննությունները և ուսանելով ՀՀ արդարադատության ակադեմիայում: Իսկ հայրս իմ մասնագիտական առաջխաղացման հարցում եղել է բացառապես խորհրդատու:
Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:
-Կարող էի ուսումս շարունակել արտերկրում, բայց գերադասեցի աշխատել, կարծում եմ` կարող էի շարունակել ուսումս նոր միայն անցնել աշխատանքի:
Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել, բացի «10 րոպեից կհասնեմ»։
-Հենց նոր պատահաբար տեսա, որ զանգել ես, հեռախոսիս ձայնն անջատված էր։
Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:
-Համառ եմ, նպատակասլաց, զգուշավոր նպատակներիս մեջ: Իսկ Աստծուց ու ընտանիքիցս բացի կրկին շնորհակալ եմ Աստծուց ու ընտանիքիցս:
Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:
-Գոհ եմ, որովհետև այնպիսին եմ, ինչպիսին ցանկանում եմ լինել:
Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:
-Նրանք, ովքեր մտածում են, որ իմ հակառակորդներն ու թշնամիներն են: Իսկ մշտապես ինձ աջակցում են ծնողներս, սիրելիս ու ընկերներս:
Ֆոբիաներ ունե՞ք։
-Վախենում եմ մթությունից: Ուրիշ որևէ ֆոբիա չունեմ:
Վիսկի, թե թթի օղի։
-Միանշանակ վիսկի, բայց չէի հրաժարվի նաև Արցախի թթի օղուց:
Ի՞նչ կենացներ եք խմում։
-Նախընտրում եմ սեղանապետ չլինել:
Սիրելի ուտեստ եւ ուտեստ, որը կարողանում եք պատրաստել։
-Ինչպես ցանկացած հայ տղամարդ` խորոված պատրաստել, որն, ի դեպ, շատ համեղ եմ պատրաստում և պաստա պատրաստել: Իսկ ուտելիքներից ցանկացած ծովամթերքով պատրաստված ուտեստ անտարբեր չի թողի ինձ:
Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:
-Երթևեկությունը։
Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե ձեր համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:
-Ես շատ յուրահատուկ պատասխան կտամ. ինձ համար կարևորը հոգևոր հարստությունն է։
Ամենառոմանտիկ օրը:
-Սիրելիիս հետ անցկացրած ցանկացած օր յուրովի ռոմանտիկ օր է:
Անցած սերեր։
-Միայն մեկն է և ներկա:
Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։
-Պատրաստ եմ ամուսնանալ սիրելիիս հետ:
Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:
-Ներկայիս աշխատավարձի պայմաններում միայն մեկը : )
Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է։
-Հերքելը ստախոսություն կլիներ:
Հայոց պատմության ամոթալի դրվագը։
-Բագրատունիների թագավորության անկումը, Անի մայրաքաղաքի հանձնումը Բյուզանդիային:
Քանի լեզու գիտեք։
-Ընդամենը 2։
Ինչքա՞ն գումար կարող եք ծախսել մեկ օրվա ընթացքում։
-Դեռ այնքան մեծ գումար չեմ ծախսել մեկ օրվա ընթացքում, որ պատկերացում կազմեմ, թե որքան կարող եմ ծախսել։
Պարտքով փող տալի՞ս եք, իսկ վերցնո՞ւմ եք։
-Պարտատիրոջ կամ պարտապանի կարգավիճակում երբեք չեմ հայտնվել:
Ընկեր, որից հիասթափվել եք։
-Շատ սահմանափակ եմ շփումներում, շատ չեն ընկերներս, հուսամ` որևէ մեկն ինձ չի հիասթափեցնի:
Խաղադրույք անել, խաղատուն գնալ, թե բլոտ խաղալ...որտեղ եք անպարտելի։
-Միանշանակ բլոտ խաղալ, բայց միայն սիրողական մակարդակում, հաճախակի եմ պարտվում:
Մոլախաղում հաղթած ամենամեծ եւ փոքր գումարը։
-Երբեք մոլախաղով չեմ տառապել:
Եթե ոչ դատավոր, ապա...
-Ծնողներս շատ էին ցանկանում, որ բժիշկ դառնամ, կարծում եմ, եթե ոչ դատավոր, ապա բժիշկ:
Խորհրդակցական սենյակում
-Ինձ ամրակցված դատական նիստերի դահլիճը խորհրդակցական սենյակ չունի, որովհետև Վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:
Երիտասարդ տարիքում դատավոր աշխատելու ռիսկերը որո՞նք են..կարծիք կա, որ 25 տարեկանը այնքան մասնագիտական եւ կյանքի փորձ ունի, որ մարդկանց դատի...ի՞նչ խնդիրների եք հանդիպել դուք։
-Խնդիրները բացառապես այդ թյուր կարծիքներն էին, որևէ այլ խնդրի չեմ հանդիպել տարիքիս հետ կապված:
Ամուսնանում են, որովհետեւ սիրում են, թե սիրում են, քանի որ ամուսնացել են...։
-Շուտով ամուսնանալու եմ, որովհետև սիրում եմ: Մյուսների ամուսնական մանրամասներին տեղեկացված չեմ:
Բարսելոնա, թե Ռեալ-Մադրիդ...սիրելի ֆուտբոլիստը։
-Չգիտեմ որևէ ֆուտբոլիստի անուն, որ գոնե գրեի, բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի: Եթե նույնիսկ ֆուտբոլով հետաքրքրվեի, միևնույնն է կպատասխանեի Հենրիխ Մխիթարյան:
Սիրելի հավաքականի խաղին հետեւելիս ձեր գործողությունները...եղուգներն եք կրծում, բազմոցի վրա թռչկոտում, ափսեներ ջարդում, գոռգռում, թե...
-Ուղղակի հեռուստացույցի ալիքն եմ փոխում։
Զանգ ԲԴԽ-ից...։
-Երբևէ զանգ չեմ ստացել
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Երբևէ պարել եք <мурка> երգի հնչյունների ներքո:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Սիմիզար Հովսեփյանը, Ձեզ հարցնում է՝ երբ հանդիպեք Աստծուն, ինչ կհարցնեիք կամ կասեիք նրան։

-Թե երբ հանդիպեմ Աստծուն, ինչ կհարցնեմ, պատասխանեմ, որ դեռ շաաաաաաաաատ երիտասարդ եմ և հանդիպման մասին վաղ է մտածել:

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը 
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Այդքան մարդու համար սնունդ է պատվիրվել՝ քյաբաբ, ջուր, խորոված. Տեղի համայնքապետի ՔՊ թեկնածուի օգնականը՝ ընտրությունների ժամանակ փող բաժանելու տեսանյութի մասին
Իշխանության քայլերը հուշում են՝ գործ ունենք հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման հետ․ Տիգրան Աբրահամյան
Դատավոր Նարինե Հովակիմյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից
Ստուգայցեր մայրաքաղաքի սուպերմարկետներում և խոշոր խանութներում․ գրանցվել են խախտումներ
Հրապարակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության որոշումը
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստում
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդի դին նրա տակից դուրս են բերել Վանաձորի փրկարարները
Հրապարակվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը
Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան
Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը
Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան
Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճել են ևս երկու մեդալ
Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 4 քաղաքներում
Շաբաթվա ամփոփում
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ․ ՄԻՊ
Վերջին տարիներին մեկ այլ՝ լայն տարածում գտած արատ է նկատվում. այդ արատի անունը դալբայոբիզմ է
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ էներգահամակարգին
Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ
Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Օրվա աստղագուշակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով
Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին
ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին
Երևանում բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր
Լույս չի լինի
Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™