Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շնորհակալ եմ Աստծուն, որ չընտրվեցի. բլից հարցազրույց դատավոր Սիմիզար Հովսեփյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփանը։

Փոքր ժամանակ դո՞ւք էլ եք երազել բժիշկ դառնալ։
-Ոչ, երազել եմ դառնալ ուսուցչուհի։

Տուն-տունիկ, ցատկապարան, յոթքար, հալամուլա...ի՞նչ էիք խաղում։                               -Խաղացել եմ բոլոր բակային խաղերը, թեեւ խաղերի մեջ ճարպկությամբ աչքի չեմ ընկել։

Դպրոցում գնահատականի համար լացե՞լ եք։
-Չեմ լացել, դպրոցում լավ եմ սովորել եւ միշտ բարձր գնահատականներ եմ ստացել։

Երկրպագուներ։ Իսկական տղամարդու ձեր սահմանումը։
-Ունեցել եմ բազմաթիվ երկրպագուներ, սակայն ինչպես տղամարդու այնպես էլ կնոջ իդեալ իմ կարծիքով գոյություն չունի, յուրաքանչյուրս ունենք մեր թերությունները, եւ նաեւ հենց այդ թերություններն են մեզ տարբերում եւ յուրահատուկ դարձնում, հետեւաբար երբեւէ տղամարդու իդեալի մասին չեմ մտածել։

Ամենամեծ ձախողումը կամ պարտությունը։
-Կարծում եմ մեծ ձախողումներ եւ պարտություններ չեմ ունեցել, թեեւ կան չիրագործված երազանքներ, օրինակ՝ աղջիկ երեխա ունենալը։

Խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել։ Կա ինչ-որ բան, որ չեք կարողանում պատրատել:
-Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սկսել եմ սիրել շուտ պատրաստվող ճաշատեսակները, թեեւ վստահ եմ, որ մտերիմներիս եթե հարցնեիք բոլորը միաբերան կասեին որ աղցաններն են մոտս շատ լավ ստացվում։ Չեմ կարողանում պատրաստել պահածոներ։

Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ...։
-Ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը, լավ երաժշտություն լսելը։

Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
- Ամենաթանկ նվերը ստացել եմ աստծո կողմից՝ ի դեմս որդիներիս։

Նախընտրելի բրենդներ։
-Չնայած ներկայումս ամբողջ աշխարհում նկատվող բրենդամանիային՝ ես նախընտրելի բրենդ չունեմ, կարծում եմ, որ հագուստը պետք է առաջին հերթին լինի քեզ համար հարմարավետ, ինչպես նաեւ ընդգծի քո յուրահատկությունը։ Չեմ ժխտի, սակայն, որ հաճախ այդ հարմարավետությունը եւ յուրահատկությունը ավելի լավ կարողանում են ընդգծել հենց բրենդային հագուստները։

Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Կաշառք երբեւէ որեւէ մեկին չեմ առաջարկել եւ չեմ ստացել։

Ընկերուհիներ ունե՞ք։
-Ունեմ բազմաթիվ ընկերուհիներ, ուզում եմ հպարտությամբ ընդգծել որ ունեմ ինչպես մանկության ընկերուհիներ, ում հետ ընկերություն ենք անում մինչ օրս, այնպես էլ, հակառակ տարածված կարծիքի, որ մեծ տարիքում ընկերներ այլեւս ձեռք չեն բերում, ունեմ իսկապես մտերիմ ընկերուհիներ, ում հետ ծանոթացել եմ վերջին տարիներին։

Ռոմանտիկ ընթրիք։
-Ներկայումս գերադասում եմ ընտանեկան ընթրիքները։

Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
-Ինչպես նշեցի հագուստի մեջ առավելությունը տալի եմ հարմարավետությանը, սակայն փորձում եմ նույն հագուստը երկու օր անընդմեջ չկրել։

Ինչը կարող է ձեզ երջանկացնել։
-Տղաներիս հետ կապված ամեն մի հաջողությունը, անհամբեր սպասում եմ նաեւ թոռնիկիս լույս աշխարհ գալուն եւ մեծ որդուս ամուսնությանը։

Ինչու հենց Սիմիզար, քանի որ Ձեր անունը տարբերվող է, պատմութոուններ, հետաքրքիր իրավիճակներ կհիշեք՝ կապված Ձեր անվան հետ:                                                              

-Տատիկիս անունն է։ Միշտ ուսուցիչներիս կողմից անունս առաջին անգամ կարդալը առիթ էր դասարանցիներիս համար նրանց վրա ծիծաղելու, քանի որ բոլորը դժվարանում էին առաջին անգամ այն ճիշտ կարդալ, հետեւաբար երրորդ դասարանից սկսած առաջին անգամ անունս կարդալուց միշտ ցատկում էի եւ արտաբերում այն, որպեսզի ուսուցիչները անհարմար վիճակում չհայտնվեին։ Իսկ վերջին թարմ դեպքը Ձեր աշխատանաքային զանգն է եղել տղայիս, երբ նշել եք, որ ցանկանում եք իր հորից հարցազրույց վերցնել։ Դուք իհարկե միակը չեք. շատ են եղել պաշտոնական գրությունները, երբ ինձ դիմել են պարոնով։

Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսուհուն եք նմանեցնում։
-Որքան էլ զարմանիլի լինի Դեյներիս Տարգարիենին Գահերի խաղից, իր արդարության համար համառ պայքարով եւ նպատակասլացությամբ, եթե իհարկե չհաշվենք վերջին եթերաշրջանում այդ հերոսին ամբողջությամբ եւ անտրամաբանորեն բացասական կերպար դարձնելը։

Կյանքի դասեր։
-Կյանքը լավագույն միաժամանակ ամենախիստ ուսուցիչն է, ով շարունակում է դասեր տալ մինչեւ վերջին օրը։

Բամբասանք ձեր մասին։
-Չեմ լսել երբեւէ։

Ինչի՞ համար եք զղջում։
- Ինչպես արդեն նշեցի, դուստր չունենալը, ավելի ճիշտ որդիներիս՝ քույր չունենալը։

Ո՞ւմ եք սիրում։
-Ընտանիքիս անդամներին, հարազատներիս, քրոջս եւ եղբայրներիս թոռներին, շանս՝ Մաքս անունով անգլիական բուլդոգին.

Ու՞մից եք դժգոհ։
-Դժգոհելու առիթ չունեմ։

Երբ զայրանում եք եւ զարմանում եք։
-Զարմանալու եւ զայրանալու առիթներ լինում են ամեն օր, եւ դրանով է կյանքը նաեւ հետաքրքիր, ցավալի կլինի երբ մի օր սկսեմ այլեւս չզարմանալ։

Համարձակ որոշում։
-Առանց համարձակ որոշումների չի լինում, սակայն մտաբերել կոնկրետ մեկը կդժվարանամ։

Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դեր խաղալը ընդունելի է միայն թատրոնում, կյանքում փորձում եմ չխաղալ որեւէ դեր։

Հիասթափվել եւ հուսահատվել եք, որ ԲԴԽ անդամ չեք ընտրվել:
-Ընտրություններին նախորդող դեպքերից հետո կանխատեսել էի չընտրվելս, մի քանի օր ցավ էի ապրում ոչ թե չընտրվելու այլ մարդկանց ճանաչելու իմաստով։ Ներկայումս սակայն շնորհակալ եմ Աստծուն, որ չընտրվեցի։ Շնորհակալ լինելու պատճառները, կարծում եմ, ակնհայտ են։

Վեթինգ, թե ինքնավեթինգ։
-Ոչ մեկը, ոչ մյուսը, այլ համակարգի շարունակական բարեփոխում։ Ասվածը սակայն չընկալեք այդ պրոցեսից վախենալու առումով, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ պատասխան տալ եւ գույքային դրությանս համար, եւ անցնել ցանկացած մասնագիտական ստուգում։

Հավատո՞ւմ եք...։
-Հավատում եմ եւ վստահ եմ Աստծո գոյությանը, ով ամեն օր ինձ ապացուցում է իմ կյանքում իր ներկայությունը։

Պատերին ծեփել, ասֆալտին փռել...ինչ սպառնալիքներ են եղել Ձեր գործունեութան ընթացքում:
-Ինձ ճանաչողները գիտեն, որ սպառնալիքի լեզվով հետս չեն կարող խոսել։

Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված, օրինակ՝ պատուհանից կփորձեք մտնել կաբինետ, եթե դռները փակ լինեն։                                                            

-Խենթություններ ինձ համար արել են, սակայն ինքս բնույթով չեմ սիրում խենթություններ, փորձում եմ քայլերս կշռադատել։

Ընտանիքի անդամներին է՞լ եք դատում, թե՞ բավարարվում եք վեթինգով:
-Ընտանիքի անդամների նկատմամբ միշտ պահանջկոտ եմ եղել, ինչպես նրանք են իրավացիորեն նշում՝ ինչ որ բան ինձ միշտ չի գոհացնում, երեւի նրանից է, որ գիտեմ նրանց ունակությունները եւ վստահ եմ որ շատ ավելին կարող են։

Ինչ է դատավորի պաշտոնը Ձեզ համար, որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու...։
-Երազանքի իրականացում, գտնում եմ որ դատավորը առաջին հերթին կոչում է, հպարտ եմ որ քսան եւ ավելի տարի ծառայում եմ այդ կոչմանը եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած աշխատանքային անհավատալի ծանրաբեռնվածությանը։

Թուլություններ, թերություններ։
-Թուլությունս փոքր երեխաները, թերությունս, որ չեմ դադարում մարդկանց անկեղծորեն հավատալ։

Հայատտանի լավագույն պաշտոնյան ո՞վ է կամ քաղաքական գործչի Ձեր իդեալը:
-Դեռեւս Գերագույն խորհրդում աշխատելուս տարիներին պատիվ եմ ունեցել ճանաչել եւ շփվել առաջին նախագահի հետ, ում էլ համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը, իսկ գլոբալ քաղաքականության մեջ ինձ վրա մեծ տպավորություն է թողել Ուինսթոն Չերչիլը։

Սիրելի արտահայտություն ունե՞ք, որը Ձեզ համար կարգախոս եք դարձրել:
-Աստվածաշնչյան ոսկե կանոնը՝ մի արա այն, ինչ չես ուզենա անեն քո նկատմամբ, ինչպես նաեւ օգնիր մարդկանց քանի դեռ ունես այդ հնարավորությունը։

Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Նվիրվածությունը կատարածդ աշխատանքին եւ հավատը առ այն որ այդ աշխատանքով դու աշխարհը մի փոքր ավելի լավն ես դարձնում։

Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:                                      -Ամեն ինչ կթողնեի նույնը։

Զանգ ԲԴԽ-ից։
-Չեմ ստացել, ԲԴԽ-ում ունեմ ընկերներ եւ համոզված եմ զանգը կլինի միայն ընկերական շփման շրջանակներում։

Խորհրդակցական սենյակում։
-Ես եմ, մասնագիտական կարողություններս եւ խիղճս։

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Պահի թելադրանքով։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Շատ եմ սիրում Վլադիմիր Պոզների հեղինակային հարցը՝ երբ հանդիպեք Աստծուն ինչ կհարցնեիք կամ կասեիք նրան։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Արշակ Վարդանյանը Ձեզ հարցնում է՝ արդյոք հասցնելու եք բլից հարցազրույցին մասնակցել։
-Փաստորեն, այո, հասցրեցի։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը 
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը 
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™