Վառելափայտը թանկացել է մոտ 10 հազար դրամով, առաջիկայում սպասվում է գնի բարձրացում Երևանի օրը մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Ոգեւորությունը կամաց-կամաց փոխվում է հիասթափության կամ Ryanair-ի պերճանքն ու թշվառությունը ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել ՍԴ-ում և ՀՀԿ-ի գրասենյակում Էրիկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիայի» հետ համագործակցության մասին (տեսանյութ) Հանձնաժողովից կհարցնեք. Արշակ Կարապետյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակներից դուրս է բերվել երկու դի Սամվել Կարապետյանը գնե՞լ է նաեւ «U com»-ը Դեպքի նախորդ օրը Հայկ Հարությունյանը մասնակցել է ընկերոջ ծննդին. Մանրամասներ
Երևան, 17.Հոկտեմբերի.2019,
00
:
00

Ատամներս Ադրբեջանում փշրեցին, իսկ Հայաստանում սարքեցին․ ահա այն ամենն այս երկու երկրի մասին. հարցազրույց Ալեքսանդր Լապշինի հետ

ArmDaily.am-ը հարցազրույց է արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ՝ Հայաստանի հանդեպ սիրո, Ադրբեջանում կալանավորման և կյանքի հանդեպ հումորի զգացումը վառ պահելու շուրջ: Երբ նրան զանգեցինք, նա ասաց, որ այս պահին Հայաստանում է և ատամներն է սարքում։

-Պարոն Լապշին, փաստորեն, Ձեզ այնքան է դուր եկել մեր երկիրը, որ նույնիսկ ատամները բուժում եք այստեղ: Որքա՞ն ժամանակով եք այս անգամ եկել:
-Ատամներիս հետ կապված կա քաղաքական պատմություն։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական բանտից ազատ արձակվելուց երկու օր առաջ ես դաժան ծեծի էի ենթարկել բանտի դիմակավոր չորս աշխատակիցների կողմից, որոնք գիշերը ներխուժել էին բանտախուց եւ սկսել խեղդել ինձ՝ մահճակալին պառկած: Նրանք հարվածում էին դեմքիս և կոտրեցին ատամներիս մի մասը: Ավելի ուշ, երբ ես կորցրել է գիտակցությունս, նրանք բեմադրել էին իմ ինքնասպանությունը՝ վզիս ինչ-որ պարան կապելով և զուգարանում տեսախցիկներ տեղադրելով: Այնտեղ երեք օր կոմայի մեջ պառկելուց հետո ինձ ուղարկեցին Իսրայել: Այս ամենից հետո ես Ադրբեջանի դեմ հայց եմ ներկայացրել ՄԻԵԴ: Բայց եկեք վերադառնանք ատամներին: 2017 թվականին, երբ ես եկա Երևան, ես մի շարք հանդիպումներ ունեցա քաղաքական և հասարակական գործիչների հետ: Գումարած ելույթներս ու հարցազրույցներս՝ երկրի գրեթե բոլոր գլխավոր հեռուստաալիքների հետ։ Այդ պահին ես դեռ չէի ավարտել ատամներիս բուժումը, քանի որ դատավարությունների մեջ էի: Բայց, դե հեռուստատեսության համար կոտրված ատամներն այնքան էլ եթերային չեն և այդպիսով պետք է շտապ զբաղվեի իմ արտաքին տեսքով: Այդպիսով ես ծանոթացա Հայաստանի լավագույն ատամնաբույժերից մեկի հետ և նա ինձ «հոլիվուդյան ժպիտ» պարգևեց: Հիմա ես էլ չեմ ամաչում մարդկանց մեջ դուրս գալ: Այս պատմությունն այսպիսի տեսք ունի՝ Ադրբեջանն ամեն ինչ քանդում է, իսկ Հայաստանը՝ կառուցում: Ես Հայաստան եմ եկել երկար ժամանակով՝ մինչև օգոստոսի վերջ: Այսօր վերադարձել եմ 10-օրյա ճանապարհորդությունիցս, ամբողջ Հայաստանով մեքենայով պտտվելով: Ճանապարհորդությանս նպատակը ոչ թե ստանդարտ Գառնի Գեղարդի տիպի զբոսաշրջային օբյեկտներն էին, այլ շատ անսովոր վայրերը: Հայաստանի մշակույթի գեղեցկությունը ես հասցրել էի տեսնել դեռ նախորդ այցիս ժամանակ: Հիմա իմ նպատակն է պատմել այստեղ ապրող մարդկանց կյանքի մասին. սահմանամերձ Բերքաբեր գյուղի մասին, որտեղ մարդիկ ապրում են ադրբեջանական գնդակոծությունների տակ, սակայն այնտեղ ապրում են հրաշալի եւ խիզախ մարդիկ: Նրանք չեն բողոքում ճակատագրից, այլ բիզնեսներ են բացում ՝ կարի արտադրամաս, ձկան վերամշակում, մանկական խաղալիքների արտադրություն: Կա հրաշալի ընտանեկան ռեստորան Արենիում, որտեղ ոչ միայն համեղ կերակրում են, այլ նաև պատրաստում են հրաշալի գինի և հուշանվերներ: Կամ Տավուշի մարզի Մարտունի գյուղը, որտեղ բնակիչները հյուրանոց են կառուցել մեղվի փեթակներից: Այո, դուք գրեթե քնում եք մեղուների հետ և ամբողջ գիշեր լսում նրանց բզզոցը: Սա յուրօրինակ գաղափար է:

-Ե՞րբ եք պատրաստվում տեղափոխվել Հայաստան, իհարկե կատակում եմ, բայց ամեն դեպքում, կարծես որոշել եք գրավել Ցվետանայի փառքը:
-Անկեղծ կլինեմ՝ Հայաստանը ես սիրում եմ ամբողջ սրտով, բայց ինչպես ասում են՝ զգացեք Ձեզ ինչպես տանը, բայց մի մոռացեք, որ դուք հյուր եք: Սա լիովին արտացոլում է իմ դիրքորոշումը: Ես անչափ շատ հրաշալի ընկերներ ունեմ Հայաստանում, բայց նաև լինում են դեպքեր, երբ իմ անունն ու իմ գործողությունները որոշ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իրենց շահերի համար: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում իմ շփումը այս կամ այն մարդկանց հետ՝ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով: Ոմանց դուր չեկավ, որ ես զրուցել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները բավականին ոչ կոռեկտ ձևով քննարկում էին իմ ծանոթությունը Արփինե Հովհաննիսյանի հետ, երրորդին, ընդհակառակը, դուր չի գալիս, որ ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես կցանկանայի ընդգծել, որ հիշյալ մարդիկ անձնապես մասնակցել են իմ կյանքի փրկությանը, երբ ես հայտնվել եմ ադրբեջանական գերության մեջ: Եվ ոչ միայն նրանք, Հայաստանի խորհրդարանի մի շարք այլ պատգամավորներ, ինչպիսիք են, օրինակ՝ Նաիրա Կարապետյանը, առաջատար փաստաբաններ, (օրինակ՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը) նույնպես բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են իմ վերադարձման համար: Եվ դա կապ չունի այս կամ այն քաղաքական կուսակցությանը պատկանելու հետ: Եվ, առավել ևս, ես Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի նախապատվություն և համակրանք չունեմ և չեմ կարող ունենալ: Ես զբոսաշրջիկ եմ, հյուր եմ։ Միայն Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն պետության ճակատագիրը։

-Ի՞նչ նորություններ կան Ադրբեջանից: Անհանգստացնո՞ւմ են դեռ, թե հասկացել են՝ ում հետ գործ ունեն: Բացահայտեք մի քանի գաղտնիք:
-Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի անգամ ասել էր՝ դեռ, երբ բանտում էի, որ Ադրբեջանը կուլ կտա Լապշինին, բայց չի կարողանա մարսել նրան: Շատ խելամիտ խոսքեր են: Իմ կողմից ես կավելացնեի, որ իմ ձերբակալության հետ կապված այս ամբողջ պատմությունը առաջինն էր իր տեսակի մեջ իրավական պրակտիկայում: Բայց առաջինն այն էր, ոչ թե այն պատճառով, որ մինչև ադրբեջանցիներն աշխարհում ոչ ոք չէր մտածում բռնել օտարերկրյա լրագրողներին և նրանց նախագահական ինքնաթիռներով տանել դատարան։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, կամ նույնիսկ Ռուսաստանը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեն, քան Ադրբեջանը, բայց նրանց մտքով չի անցնում նման կեղտոտ պատմության մեջ մտնել անկանխատեսելի ավարտով: Նման միտք առաջացավ միայն Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի մտքով, ով որոշեց իր խորհրդականների ազդեցության տակ, որ բլոգեր Լապշինի ձերբակալության միջոցով կամրապնդի իր խարխլված իմիջը երկրի ներսում:  Արդյունքում, ինչպես գիտենք, լուրջ սկանդալ դուրս եկավ և Ղարաբաղի հարցին ուշադրություն հրավիրելու փոխարեն աշխարհը քննարկում էր բլոգերի ճակատագիրը, ում հետապնդում է Ադրբեջանի մուսուլմանական դաժան ռեժիմը Ֆեյսբուքի հոդվածի պատճառով։ Իր չմտածված քայլերով Ալիևը ցույց տվեց, որ կորցնում է որակյալ և մտածված որոշումներ կայացնելու ունակությունը, ինչը նշել են բազմաթիվ միջազգային փորձագետներ և քաղաքկան ուժեր աշխարհի տարբեր երկրներում: Ինձ վրա հարձակումով և մահափորձով Ալիևը ցույց տվեց, որ կորցնում է վերահսկողությունը Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Այս խոսքերը ես լսել եմ շատ քաղաքական գործիչներից Եվրոպայում, Ամերիկայում եւ Ռուսաստանում: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական դատարանը որոշեց, որ ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ վարույթ սկսելու համար: Հիշեցնեմ, որ իմ փաստաբանները միանգամից երեք անկախ դատաբժշկական փորձաքննություն են ներկայացրել Իսրայելից, Ռուսաստանից եւ Նիդեռլանդներից, որոնք հաստատում են, որ դա հարձակում է եղել սպանելու նպատակով: Եվ այժմ սկսվել է հաղորդակցություն կոչված ընթացակարգը: Դատարանը փաստաթղթեր է ուղարկել Բաքու եւ նրանք պետք է իրենց առարկությունները ներկայացնեն: 2019 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանը ներկայացրել է իր առարկությունները: Նրանք շարունակում են պնդել, որ ես եմ փորձել կախվել, և ինձ ոչ ոք չի փորձել սպանել: Ընդ որում, նրանք կիրառում են փաստաթղթեր, որոնք հաստատում են հենց իմ վարկածը հարձակման մասին: Օրինակ` նրանք ներկայացնում են ինչ-որ գոտու լուսանկարներ, որտեղ ես կախված եմ, բայց բանտերում չկան գոտիներ, դա արգելված է կանոններով: Նրանք նաեւ ցույց են տալիս մեխեր, որոնց վրա իբր թե ես կախվել եմ, բայց ոչ մի մեխ էլ բանտում չկա: Այսինքն ՝ լիակատար անհեթեթություն ու կեղծիք։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ես նամակ եմ գրել Իլհամ Ալիևին ՝ 2017թ.սեպտեմբերի 11-ին, ներում շնորհելու համար: Դա բնական է` կեղծիք է, որը գրվել է ռուսերեն վատ իմացող մի մարդու կողմից և այն գրվել է հենց այն օրը, երբ ես կոմայի մեջ էի գտնվում Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այսինքն ՝ չէի կարող ոչինչ գրել, նույնիսկ եթե ցանկանայի։ Նրանք դա բացատրում են նրանով, որ չեն ստացել իմ նամակը:
Թողնենք այն փաստը, որ մահափորձի հետ կապված միջադեպերը պարտադիր կարգով քննվում են առանց տուժողի ցանկացած խնդրանքի ։Արդյունքում նրանք հետաքննության բացակայությունը բացատրեցին «փոստատարի հիվանդությամբ»: Եվ այդպես էլ գրել են իրենց առարկություններում Եվրոպական դատարանի համար: Գրել է, թե նա հիվանդացել է և այդ պատճառով նամակ չի հասցրել գլխավոր դատախազությանը։ Եվ նրանք լրջորեն կարծում են, որ այդ մառազմը համոզիչ է հնչում:

Դուսյա Ղազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հոկտեմբերի 21-ից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են Գյումրիում Վառելափայտը թանկացել է մոտ 10 հազար դրամով, առաջիկայում սպասվում է գնի բարձրացում Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Երևանի օրը մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը Ассамблея Франции проголосовала за повышение «налога Ширака» на авиабилеты (WP) Դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին և եվրոն թանկացել են ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Մեկ օրում բացահայտվել է 51 հանցագործություն. սպանություն, անձի առեւանգումը, ծեծ, մաքսանենգություն Ոգեւորությունը կամաց-կամաց փոխվում է հիասթափության կամ Ryanair-ի պերճանքն ու թշվառությունը Դիմել եմ Կոտայքի մարզի դատախազին. մարզպետ Песков оценил стиль речи Трампа в письме Эрдогану (WP) Ստեփանակերտի քաղաքապետ չընտրված Գրիգորի Սահակյանը կուսակցություն է հիմնում ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել ՍԴ-ում և ՀՀԿ-ի գրասենյակում Ի դեպ․ Քաղավիացիայի հաջողությունների ու մտահոգությունների մասին Ռուստամ Բադասյանը «ոգեւորող վիճակագրություն» է հրապարակել Էրիկ Գրիգորյանը՝ «Լիդիան Արմենիայի» հետ համագործակցության մասին (տեսանյութ) Հանձնաժողովից կհարցնեք. Արշակ Կարապետյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել Օրվա կադր Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակներից դուրս է բերվել երկու դի Борис Джонсон объявил о достижении соглашения с ЕС о брексите (WP) Եթե կարողանում ենք մեծ պարգևատրումներ տալ, աշխատավարձի բարձրացումներ անել, ուրեմն ինչո՞ւ պետք է ինձ չանդրադառնաք. զոհված ազատամարտիկի այրի (տեսանյութ) Խոշոր վթար Վանաձորում. «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատարին. Խողովակները լցվել են գետը. առկա է դիզվառելիքի արտահոսք Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգեւատրվել է Արիության մեդալով Արտաշատի 4 դպրոցում սննդի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ Պապիկյանը հետեւել է 384․3 կմ երկարությամբ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի շինաշխատանքներին ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ. պարզաբանում Լքված պոչամբար է, բայց մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալում. Էրիկ Գրիգորյան (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս Սամվել Կարապետյանը գնե՞լ է նաեւ «U com»-ը Դեպքի նախորդ օրը Հայկ Հարությունյանը մասնակցել է ընկերոջ ծննդին. Մանրամասներ Оружие, козы и катастрофы. Как российско-армянский бизнес организовал сеть теневых авиаперевозок в Африке (WP) Բավականին շատ փող պետք է դուրս տանք, էդ հաշվի առեք. Ֆելիքս Ցոլակյանը՝ ԵԱՏՄ-ում կենսաթոշակների վերաբերյալ համաձայնագրի մասին Մեկ անձ բերվել է բաժին. Լարված իրավիճակ կառավարության դիմաց (տեսանյութ) «Ryanair» ընկերության 400 եվրոյանոց հագուստն ուղեկցորդուհիներն իրենց գումարներով են գնում. բացահայտումներ ավիափոխադրողի մասին Ճանապարհային Ոստիկանությունը չի տիրապետում սեփական վիճակագրությանը. Վահե Էնֆիաջյան Ողջի գետն այս պահին (տեսանյութ) 24 մլն դրամ՝ փաստաթղթերի համար. Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը շուտով կկառուցվի Մեղավորությունը գործարանինն է. նախարարը՝ պոչամբարի խողովակի վթարի մասին Հանրապետության տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում կենսաթոշակների վերաբերյալ համաձայնագրին Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության ժամանակ 1 անձ սպանվել էր. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին. ՔԿ Թող լինի, նոր ասենք. Փաշինյանը թույլ չտվեց Ավինյանին եւս մեկ լավ լուր հայտնել Ճեպազրույցներ կառավարության նիստից հետո (ուղիղ) Պետք է «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել. վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում, պոչամբարից աղտոտված ջրերը հոսել են դեպի Ողջի գետ Բերդի դուռը գնամ ավելի լավա, քան Կառավարության դուռը. ակցիա Կառավարության շենքի դիմաց Այսօր կամ վաղը սպասում ենք զանգի. Փաշինյանը ժամանակ է խնդրել մեզանից. Մարգարիտա Խաչատրյան Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին