Մանկուց տնային գործեր չեմ սիրել, ինձ թվում էր, որ դա ժամանակի կորուստ է. բլից հարցազրուց դատավոր Լիզա Գրիգորյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը:
-Մանկական խաղեր:
-Մանկական խաղերից շատ եմ սիրել սպորտային ուղղվածությամբ խաղերը, բակային խաղերը, առավոտից երեկո առանց հոգնելու կարող էի խաղալ:
-Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր:
-Մասնագիտության ընտրությունս կապված է եղել հումանիտար ընդունակություններ ունենալու հետ: Բժշկի մասնագիտությունն ինձ համար գրեթե անհաղթահարելի էր, ինչպես նաև իմ էությանը, նախասիրություններին չէր համապատասխանում, իսկ մանկավարժությունն ինձ հետաքրքիր չէր թվում:
-Ծնողական խրատ:
-Չեմ հիշում կոնկրետ ինչ խրատներ են եղել, բայց շատ ինքնուրույն եմ եղել ու փորձել եմ քննադատել խրատները:
-Գնահատականի համար արտասվել:
-Չեմ արտասվել, սակայն ինձ մեղադրել եմ
-Երկրպագուներ:
-Չունեմ:
-Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար։
-Նման բան չի եղել
-Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
-Զարդերին վերաբերվում եմ արվեստի նկատմամբ հետաքրրության տեսանկյունից, իսկ կենցաղում դրանց օգտագործումը սահմանափակ է, իսկ թուլությունը՝ արվեստը:
Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ:
-Չեմ հաշվել, բայց եթե ինչ-որ բան ինձ շատ է դուր գալիս անպայման գնում եմ:
-Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաև տոնավաճառներից:
-Իհարկե հայտնի բրենդները նախընտրելի են, սակայն կախված այդ պահի առաջնահերթություններից գնումներ կատարում եմ նաև տոնավաճառներից:
-Սիրելի ուտեստ:
-Բանջարեղենային ցանկացած ուտեստ:
-Տղամարդու իդեալը:
-Աշխատասիրություն, խելք, մեծահոգություն:
-Խոհանոցում քանի՞ ժամ եք անցկացնում:
-Չեմ անցկացնում, կարողանում եմ պատրաստել աղցաններ, չեմ կարողանում պատրաստել թխվածք
-Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել:
-Մանկուց տնային գործեր չեմ սիրել, ինձ թվում էր, որ դա ժամանակի կորուստ է, բուրդ ճիպոտելը հիմա էլ անիմաստ եմ համարում, գորգ կկարողանամ լվալ, բայց պահածո և չիր չեմ կարող պատրաստել;
-Ձեր տանը կարգավիճակները ինչպես են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Տանը իմ կարգավիճակը դասվում է ամբաստանյալների շարքին:
-Սիրելի գիրք:
-Բուլգակովի Վարպետ և Մարգարիտան:
-Ֆիլմի ո՞ր հերոսուհին եք:
-Իմ կյանքի:
-Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք:
Անձնական շահերը ամեն գնով և ամեն ինչից վեր դասող անձանց:
-Ակամայից ստացած կաշառք:
-Շոկոլադ:
-Եթե ոսկե ձկնիկ ունենայիք:
-Երկրորդ հնարավարության իրավունք կխնդրեի:
-Ինչքան փող է ձեզ պետք:
-Այնքան, որքան անհրաժեշտ է անձնական և մասնագիտական անկախության համար:
-Ձեր երջանկությունը:
-Գտնել երջանկությունը:
-Բախտագուշակի այցելե՞լ եք, հավատո՞ւմ եք:
-Բախտագուշակի չեմ հավատում և չեմ այցելել:
-Եթե սկսեիք սկզբից, ի՞նչ կփոխեիք:
-Անձնական ու մասնագիտական կյանքիս վերաբերող հարցեր:
-Կյանքի դասեր:
-Շատ են:
-Բամբասանք Ձեր մասին:
-Նոր բամբասանք չեմ լսել, հներն էլ մոռացել եմ:
-Ինչի համար եք զղջում:
-Զղջում եմ, որ այլ վայրում չեմ կառուցել իմ ապագան:
-Ո՞ւմ եք սիրում:
-Կյանքը:
-Ո՞ւմից եք դժգոհ:
-Ինձնից:
-Երբ զայրանում ու զարմանում եք:
-Բարկությունը վատ խորհրդատու է, աշխատում եմ չզայրանալ, իսկ զարմանում եմ մարդկային հնարավորությունների վրա
Քաղաքական գործչի Ձեր իդեալը:
-Աբրահամ Լինքոլն:
-Ի՞նչ է դատավորի պաշտոնը Ձեր համար:
-Պաշտոնն ընդհանրապես ինձ համար ինքնառեալիզացվելու, տարիների ընթացքում կուտակված արժեքներն ու փորձը կիրառելու ու փոխանցելու միջոց է: Հրաժարական կտամ, եթե ստիպված պետք է լինեմ դավաճանել իմ արժեքային համակարգին:
-Հիասթափվում և հուսահատվում եք:
-Շատ հաճախ:
-Վեթթինգի՞ց եք վախենում թե՞ անցումային արդարադատությունից:
-Վախենում եմ անկրթությունից, տգիտությունից ու Շարիկովներից:
-Հավատում եք:
-Արդարությանը:
-Հոգսեր:
-Ժամանակին չլուծված խնդիրները:
-Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Իմ համար դա հաստատուն արժեքներ ունենալն է, բայց մեր օրերում նման մարդիկ հազվադեպ են հաջողության հասնում
-Թուլություններ, թերություններ:
-Թերություններս շատ են, թուլություններս քիչ
-Զանգ ԲԴԽ-ից:
-Այդ պատվին չեմ արժանացել
-Խորհրդակցական սենյակում:
-Անհանգստանում եմ, որ չսխալվեմ, գոհունակություն եմ ապրում, երբ ստեղծարար լուծում եմ գտնում:
-Հարց շարքի հաջորդ մասնակցին:
-Որն է արդարության բանաձևը:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը Ձեզ հարցնում է՝ լինել, թե չլինել:
-Միանշանակ լինել, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի