2-րդ աղետը կա Հայաստանում,դուք տեղյա՞կ եք.Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալ կա,իրավապահներն էլ դիմել են արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մանկուց տնային գործեր չեմ սիրել, ինձ թվում էր, որ դա ժամանակի կորուստ է. բլից հարցազրուց դատավոր Լիզա Գրիգորյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը:

-Մանկական խաղեր:
-Մանկական խաղերից շատ եմ սիրել սպորտային ուղղվածությամբ խաղերը, բակային խաղերը, առավոտից երեկո առանց հոգնելու կարող էի խաղալ:

-Բժիշկ, ուսուցիչ չդարձաք, դարձաք դատավոր:
-Մասնագիտության ընտրությունս կապված է եղել հումանիտար ընդունակություններ ունենալու հետ: Բժշկի մասնագիտությունն ինձ համար գրեթե անհաղթահարելի էր, ինչպես նաև իմ էությանը, նախասիրություններին չէր համապատասխանում, իսկ մանկավարժությունն ինձ հետաքրքիր չէր թվում:

-Ծնողական խրատ:
-Չեմ հիշում կոնկրետ ինչ խրատներ են եղել, բայց շատ ինքնուրույն եմ եղել ու փորձել եմ քննադատել խրատները:

-Գնահատականի համար արտասվել:
-Չեմ արտասվել, սակայն ինձ մեղադրել եմ

-Երկրպագուներ:
-Չունեմ:

-Խենթ քայլեր, որ արել են ձեզ համար։
-Նման բան չի եղել

-Օծանելիք, զարդեր...ձեր թուլությունը:
-Զարդերին վերաբերվում եմ արվեստի նկատմամբ հետաքրրության տեսանկյունից, իսկ կենցաղում դրանց օգտագործումը սահմանափակ է, իսկ թուլությունը՝ արվեստը:

Ամենաշատը ինչքան գումար եք ծախսում շոփինգի ժամանակ:
-Չեմ հաշվել, բայց եթե ինչ-որ բան ինձ շատ է դուր գալիս անպայման գնում եմ:

-Հայտնի բրենդներ, թե կարելի է գնումներ կատարել նաև տոնավաճառներից:
-Իհարկե հայտնի բրենդները նախընտրելի են, սակայն կախված այդ պահի առաջնահերթություններից գնումներ կատարում եմ նաև տոնավաճառներից:

-Սիրելի ուտեստ:
-Բանջարեղենային ցանկացած ուտեստ:

-Տղամարդու իդեալը:
-Աշխատասիրություն, խելք, մեծահոգություն:

-Խոհանոցում քանի՞ ժամ եք անցկացնում:
-Չեմ անցկացնում, կարողանում եմ պատրաստել աղցաններ, չեմ կարողանում պատրաստել թխվածք

-Բուրդ ճիպոտել, գորգ լվանալ, պահածո, չիր պատրաստել:
-Մանկուց տնային գործեր չեմ սիրել, ինձ թվում էր, որ դա ժամանակի կորուստ է, բուրդ ճիպոտելը հիմա էլ անիմաստ եմ համարում, գորգ կկարողանամ լվալ, բայց պահածո և չիր չեմ կարող պատրաստել;

-Ձեր տանը կարգավիճակները ինչպես են բաշխվում՝ վկա, ամբաստանյալ, մեղադրող, տուժող, դատավոր։
-Տանը իմ կարգավիճակը դասվում է ամբաստանյալների շարքին:

-Սիրելի գիրք:
-Բուլգակովի Վարպետ և Մարգարիտան:

-Ֆիլմի ո՞ր հերոսուհին եք:
-Իմ կյանքի:

-Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք:
Անձնական շահերը ամեն գնով և ամեն ինչից վեր դասող անձանց:

-Ակամայից ստացած կաշառք:
-Շոկոլադ:

-Եթե ոսկե ձկնիկ ունենայիք:
-Երկրորդ հնարավարության իրավունք կխնդրեի:

-Ինչքան փող է ձեզ պետք:
-Այնքան, որքան անհրաժեշտ է անձնական և մասնագիտական անկախության համար:

-Ձեր երջանկությունը:
-Գտնել երջանկությունը:

-Բախտագուշակի այցելե՞լ եք, հավատո՞ւմ եք:
-Բախտագուշակի չեմ հավատում և չեմ այցելել:

-Եթե սկսեիք սկզբից, ի՞նչ կփոխեիք:
-Անձնական ու մասնագիտական կյանքիս վերաբերող հարցեր:

-Կյանքի դասեր:
-Շատ են:

-Բամբասանք Ձեր մասին:
-Նոր բամբասանք չեմ լսել, հներն էլ մոռացել եմ:

-Ինչի համար եք զղջում:
-Զղջում եմ, որ այլ վայրում չեմ կառուցել իմ ապագան:

-Ո՞ւմ եք սիրում:
-Կյանքը:

-Ո՞ւմից եք դժգոհ:
-Ինձնից:

-Երբ զայրանում ու զարմանում եք:
-Բարկությունը վատ խորհրդատու է, աշխատում եմ չզայրանալ, իսկ զարմանում եմ մարդկային հնարավորությունների վրա

Քաղաքական գործչի Ձեր իդեալը:
-Աբրահամ Լինքոլն:

-Ի՞նչ է դատավորի պաշտոնը Ձեր համար:
-Պաշտոնն ընդհանրապես ինձ համար ինքնառեալիզացվելու, տարիների ընթացքում կուտակված արժեքներն ու փորձը կիրառելու ու փոխանցելու միջոց է: Հրաժարական կտամ, եթե ստիպված պետք է լինեմ դավաճանել իմ արժեքային համակարգին:

-Հիասթափվում և հուսահատվում եք:
-Շատ հաճախ:

-Վեթթինգի՞ց եք վախենում թե՞ անցումային արդարադատությունից:
-Վախենում եմ անկրթությունից, տգիտությունից ու Շարիկովներից:

-Հավատում եք:
-Արդարությանը:

-Հոգսեր:
-Ժամանակին չլուծված խնդիրները:

-Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Իմ համար դա հաստատուն արժեքներ ունենալն է, բայց մեր օրերում նման մարդիկ հազվադեպ են հաջողության հասնում

-Թուլություններ, թերություններ:
-Թերություններս շատ են, թուլություններս քիչ

-Զանգ ԲԴԽ-ից:
-Այդ պատվին չեմ արժանացել

-Խորհրդակցական սենյակում:
-Անհանգստանում եմ, որ չսխալվեմ, գոհունակություն եմ ապրում, երբ ստեղծարար լուծում եմ գտնում:

-Հարց շարքի հաջորդ մասնակցին:
-Որն է արդարության բանաձևը:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը Ձեզ հարցնում է՝ լինել, թե չլինել:
-Միանշանակ լինել, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

2-րդ աղետը կա Հայաստանում,դուք տեղյա՞կ եք.Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալ կա,իրավապահներն էլ դիմել են արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի կունենա եվրոպահայերի բողոքի ցույցը՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի
Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Սյունիքում անչափահաս տղան Toyota 4Runner-ով հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Արցախում հայտարարվել է սուգ
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել․ մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Դատախազություն
Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Աղվան Հովսեփյանը վիրահատվել է. փաստաբան
«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ
Ողբերգություն, որը ցնցել է ամբողջ քաղաքը. ի՞նչ են պատմում պայթյունից զոհված քույրերի հարևանները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™