Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ի՞նչ է բանկային գաղտնիքը. ո՞ր դեպքում կարելի է այն տրամադրել և պատասխանատվության չենթարկվել

Պարզաբանում

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարթել ենք բանկային գաղտնիքներին. ինչպե՞ս է այն կարգավորվում, ո՞ր դեպքերում կարող են այն տրամադրել և պատասխանատվության չենթարկվել, ո՞ր դեպքում են ենթարկվում պատասխանատվության:

Բոլոր ժամանակներում անհրաժեշտ տեղեկությանը տիրապետողը ձեռք է բերել որոշակի առավելություն մնացած անձանց նկատմամբ: Իսկ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձը առավելություն է ունենում կոնկրետ անձի նկատմամբ, առավել ևս եթե տեղեկության տիրապետողը հանդիսանում է անբարեխիղճ անձ: Եվ ժամանակի զարգացումների հետ զուգընթաց աճում է նման տեղեկության ապօրինի ձեռք բերման և այն տվյալ անձի դեմ օգտագործման հնարավորությունները:
Ուստի, պետությունը և մասնավորապես օրենսդիրը՝ հատուկ ուշադրության արժանացնելով նմանօրինակ տեղեկությունների պահպանության և այն երրորդ անձանց համար անհասանելի դարձնելու կարևորությունը, օրենքի ուժով այն առել է պաշտպանության տակ:

Վերոնշյալ տեղեկությունների շարքին է դասվում ի թիվս այլոց նաև բանկային գաղտնիքը: Եվ այսպես, ո՞ր տեղեկությունն է իր մեջ պարունակում բանկային գաղտնիք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

Առավել ստույգ ՙբանկային գաղտնիք» հասկացությունը տրված է ՙԲանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, որի համաձայն՝ Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

Այսինքն, օրենսդիրը բացի համապատասխան տեղեկությունների տեսակը սահմանելուց, նաև նշում է այն սուբյեկտներին, որոնց միջև տեղի են ունենում տվյալ տեղեկությունների փոխանակումը կամ հայտնի դառնալը: Խոսքը վերաբերում է բանկի և վերջինիս հաճախորդի մասին:

Բանկային գաղտնիք են համարվում նաև բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի և դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած վերոնշյալ տեղեկությունները, քանի որ տվյալ հարաբերությունների իմաստով՝ բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ:
Բանկերը պարտավոր են երաշխավորել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը, իսկ այն երրորդ անձանց տրամադրելը կամ հրապարակելը արգելվում է:
ՙԲանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե ովքոր են հանդիսանում երրոդ անձինք, ում արգելված է տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Մասնավորապես, երրորդ անձ են համարվում բացի տվյալ բանկից և իր հաճախորդից, բոլոր այլ անձինք, ընդ որում, Կենտրոնական բանկը, բանկերը և վարկային կազմակերպությունները, վարկային բյուրոները, ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը երրորդ անձ չեն հանդիսանում:
Այսինքն, վերջիններիս միջև բանկային գաղտնիք պարունակող տեղեկության շրջանառումը չի դիտարկվում բանկային գաղտնիքի հրապարակում կամ տրամադրում:
Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը:

Ինչպես արդեն նշեցի, բանկային գաղտնիք հրապարակելն արգելվում է օրենքի ուժով: Սակայն, որոշակի հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները:
Կան դեպքեր, երբ բանկերը պարտավոր են համապատասխան մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Մասնավորապես, բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

Նաև բանկերը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են միայն դատարանի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա, ինչպես նաև իր հաճախորդի բանկային հաշվի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ դատավճռի հիման վրա:

Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են տրամադրվել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, եթե վերջինս քննում է տվյալ բանկի դեմ ներկայացված պահանջ, ինչպես նաև համաապատասխան բանկի հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:

Ինչ վերաբերում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով երաշխավորված բանկային գաղտնիքի հրապարակման կամ տրամադրման պահանջների խախտման դեպքում վրա հասնող պատասխանատվությանը, ապա նշված օրնքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ նույն օրենքի 7, 8, 10, 11 և 15 հոդվածների պահանջների խախտման մեջ մեղավոր անձինք և կազմակերպությունները պարտավոր են հատուցել խախտման հետևանքով բանկի հաճախորդին պատճառված վնասները լրիվ չափով:

Այսինքն, եթե հաճախորդը բանկային գաղտնիքի հրապարակման կամ տրամադրման արդյունքում կրել է վնասներ, ապա այն ամբողջ ծավալով ենթակա է հատուցման այն երրորդ անձանց հրապարակողի կամ տրամադրողի կողմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և այլ իրավանորմերին համապատասխան:

Նշեմ նաև, որ նշված խախտումները առաջացնում են տուգանք` սանմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից մինչև տասը հազարապատիկի չափով և կարող են առաջացնել օրենքով սահմանված քրեական պատասխանատվություն: Տուգանքը կիրառվում է դատական կարգով, որի պահանջի իրավունքը գտնում եմ պատկանում է ՀՀ Կենտրոնական բանկին:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ դատական բաժնի ղեկավար, փաստաբան Դավիթ Սրապիոնյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™