Анердзаг как зеркало армянской «революции». ֆեսյբուքում քննարկում են Հրաչյա Հակոբյանին
Hashtag
Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հարցազրույցներից մեկում ասել էր.
«Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է»:
Ֆեյսբուքյան հայկական տիրույթում սկսեցին ակտիվորեն քննարկել պատգամավորի այս արտահայտությունը:
Օգտատերերը նշում էին հատկապես պատգամավորի՝ վարչապետի աներորդին լինելու հանգամանքը, ասելով՝ որ դա նրա միակ «առավելությունն» է:
Պատգամավորի խոսքը քննադատության էր արժանացել հատկապես ըննդդիմադիր կեցվածք ունեցողների, նախկին իշխանության ներկայացուցիչների և այժմ իշխանության դեմ ակտիվորեն պայքարողների կողմից: