Բանակցային գործընթացը մաքսային միության տարածքում գործող(այժմ՝ ԵԱՏՄ)
ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման շուրջ սկսվել է դեռևս 2012թ.-ին:
Տվյալ դրույթը ներառվել է ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի 71-րդ հոդվածում, որից հետո
երկրներն անցում կատարեցին համաձայնագրերի նախագծերի մշակմանը: Տվյալ
հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված է անդամ պետությունների միջև փոխադարձ
առևտրի ժամանակ ապրանքների նկատմամբ կիրառվող հարկման մոտեցումների
էական տարբերությունների վերացումը
Սակայն տարիներ շարունակ անլուծելի էր մնացել ինդիկատիվ դրույքից
շեղումների չափը, հատկապես ամենաէժան ծխախոտի կատեգորիայի համար:
2018թ.-ի նոյեմբերին Մինսկում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին
ԵԱՏՄանդամ-երկրները եկան փոխզիջման՝ ակցիզների ոլորտում հարկային
քաղաքականության համաձայնագրի վերաբերյալ:
Ալկոհոլային և ծխախոտի արտադրանքի վրա կիրառվող ակցիզների վերաբերյալ հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրերի նախագիծը հաստատվել էր և ուղարկվել էր անդամ երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու համար` մինչև 2019թ.-ի փետրվարի մեկը:
Իսկ առաջին եռամսյակում վերամշակված նախագծերը պլանավորված էր ներկայացնել հանձնաժողովի խորհրդին՝ վերջինիս հետագա ստորագրման համար:
Համաձայն նախագծի սահմանվում է միասնական ինդիկատիվ դրույքաչափ
ծխախոտային արտադրանքի վրա, որի դեպքում 2024թ.-ից գործելու է ինդիկատիվ
ակցիզային հարկի դրույքաչափ՝ 35 եվրո 1000 հատի դիմաց (ինչպես նաև միասնական
շեղման սահման փաստացի դյուքաչափից, որոնք ուժի մեջ են մտնելու 2024թ.-ին ±20%
միջակայքում):
Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ հարկային
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով6
նախատեսվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում այս ապրանքատեսակի
գծով մինչև 2024թ.-ը: Ծխախոտի արտադրանքի պարագայում ակցիզային հարկի
աստիճանական բարձրացումը կշարունակվի (1000 հատի համար նախատեսվող) մինչև
2024թ.-ը (2020թ.՝ 9,625 ՀՀ դրամ, 2021թ.-ին՝ 11070 ՀՀ դրամ, 2022թ,-ին՝ 12,730 ՀՀ դրամ, 2023թ.-ին՝ 14640 ՀՀ դրամ)), որպեսզի 1,000 հատի դիմաց ակցիզային հարկը
նվազագույնը կազմի 28 եվրոյին համարժեք դրամ կամ 14,640 ՀՀ դրամ: Հետևաբար,
մինչև 2024թ.-ը այս ապրանքատեսակի գծով ակցիզային հարկի դրույքաչափի
բարձրացումը բխում է ԵԱՏՄ-ի պահանջից:
Աղբյուրը՝ cedi.am:
