Հայ տղամարդու տեսակին համապատասխան սիրում եմ բացառապես կանանց․ բլից հարցազրույց դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Սկսենք մանկությունից, խաղալիք, որ չեք ունեցել...։
-Ի պատիվ երջանկահիշատակ տատիկներիս և պապիկներիս խաղալիքի պակաս չեմ ունեցել։
Դպրոցում ո՞ր առարկայից եք անբավարար ստացել։
-Բոլոր առարկաներից՝ բացառապես դասերից փախնելու առիթով։
Համեստ պատանեկությո՞ւն եք ունեցել, թե՞ պարբերաբար ծնողներին դպրոց են կանչել։
-Պատանեկությունս համեստ չի եղել, սակայն աշխատել եմ զերծ պահել ծնողներիս դպրոց այցելելուց։
Ինչո՞ւ հենց դատավոր։
-Արդարադատության հնարավոր պակասը լրացնելու համար։
Եթե ոչ դատավոր, ապա ի՞նչ..ատամհատիկին ի՞նչ մասնագիտություն էիք ընտրել։
-Մայրս չի հիշում, ես՝ նույնպես։
Քանի՞ պատմուճան եք մաշել։
-Մեկ։
Սիրում եք վարչապետի՞ն, թե՞ նախագահին։
-Հայ տղամարդու տեսակին համապատասխան սիրում եմ բացառապես կանանց։
Դժգո՞հ եք Հայկ Մարությանից, թե՞ Գագիկ Սուրենյանից։
-Երկուսն էլ անկանխատեսելի են։
Ինչո՞ւ եք զարմանում ՍԴ-ի վրա։
-Ինչի՞ց ենթադրեցիք, որ ՍԴ-ն կարող է զարմանք առաջացրել։
Չե՞ք զայրանում դատախազի պահվածքից։
-Զինված եմ համբերությամբ։
Հիասթափվում եւ հուսահատվո՞ւմ եք անցումային արդարադատությունից։
-Ապագան ցույց կտա։ Կապրենք,կտեսնենք։
Ինչի՞ համար եք զղջում։
-Չարածներիս։
Վախենո՞ւմ եք շրջափակումից, թե ասֆալտին փռվելուց։
-Առավել լուրջ հարցադրում չունե՞ք։
Հավատո՞ւմ եք իշխանություններին։
-Հույսը վերջինն է մարում։
Ուրախանալու առիթներ, տխրելու պատճառներ։
-Երջանկության պահեր, անդառնալի կորուստներ։
Ձեր քայլը, թե ձերը ցատկ էր։
-Ընկալելու հարց է։
Հոգսերը։
-Ամենօրյա:
Խենթ արարք։
-Ամուսնություն:
Կինը, թե գինին...:
-Մեկը մյուսին չի խանգարում:
Ընտանիքը:
-Սրբություն:
Երեխաները:
-Հարստություն:
Փողը...զոքանչի անունով գույք գրանցե՞լ եք։
-Այդքան ուրախանալու առիթ չեմ ընձեռել:
Երազանքների աշխատանքը կամ պաշտոնը:
-Անձնական գաղտնիք:
Թուլություններ, թերություններ:
-Տղամարդուն հարիր չէ:
Խաղաքարտ, նարդի, դոմինո, շախմատ, շաշկի, թե խաղադրույքներ:
-Նարդի:
Ձեր մասին ամենաանհեթեթ բամբասանքը։
-Դատական համակարգում գործող կազմակերպված բանդայի անդամ:
Սկզբունքներ, որոնց չեք դավաճանի: -Սկզբունքները դավաճանման ենթակա չեն:
Խորհրդակցական սենյակում:
Վերջապես մենակ եմ:
Ամենամեծ կաշառքը, որ առաջարկել են եւ ամենափոքրը, որ չեք կարողացել մերժել։
-Կնոջս կողմից որդի պարգևելն էր:
Աստվածաշունչ, թե սահմանադրություն: -Որպես հայ քրիստոնյա՝Աստվածաշունչ, որպես դատավոր՝ Սահմանադրություն:
Մի դատիր...:
-Դա իմ առաքելությունն է:
Ձեր գիրքը:
-Խ.Դաշտենց «Ռանչպարների կանչը ք»:
Ընկերները միայն երրորդ իշխանությունից են, թե կան առաջին, երկրորդից...
-Ընկերության գաղափարը զերծ է իշխանությունից:
Ո՞վ է Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը։
-Հովհաննես Քաջազնունի:
Ո՞ր դեպքում հրաժարական կտաք։
-Հանուն մեր ..... չեմ տա:
Վեթինգ, թե ինքնավեթինգ...։
-Բնականոն աշխատանք:
Ո՞ւմ ինքնաբացարկ կհատնեիք
-Ինձ՝ հիմքերի առկայության դեպքում:
Զանգ ԲԴԽ-ից...:
-Դատավոր Գրիգորյանը լսում է....
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Լինե՞լ, թե չլինել
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանը Ձեզ հարցնում է, թե որն է Ձեր կարդացած վերջին գիրքը։ -Օլիվեր Կրոմվել։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի