Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ո՞ր դեպքերում է նախածննդյան հսկողությունը և ծննդաբերությունն անվճար

Վազող տող

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե որ դեպքում է հղիության վարումը, ծննդաբերությունն անվճար, ում համար, որտեղ, պլանավորած կեսարյան վիրահատությունն անվճա՞ր է, թե՝ ոչ, հիվանդանոցներում սահմանված գները՝ թե հղիության վարման, թե ծննդաբերության վերաբերյալ, օրինակա՞ն են, թե՝ ոչ:

Ո՞ր դեպքերում է նախածննդյան հսկողությունը և ծննդաբերությունը անվճար՝ ում համար, արդյո՞ք անվճար բուժծառայություններից օգտվելու համար պարտադիր է դիմել հղի կնոջ բնակության հասցեում գտնվող բուժհաստատությանը։

Երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եվ սպասարկման հարցերը կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին 28 նոյեմբերի 2013 թ. թիվ 77-Ն հրաման:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է տարածքային սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, անկախ մինչ այդ կատարված տեղամասային կցումներից: Այն դեպքերում, երբ հղին ներկայացնում է քաղվածք իր բնակության վայրում հաշվառված չլինելու մասին կամ ուղեգրվում է որպես ռիսկի խմբի հղի, հսկողությունն իրականացվում է անվճար:

Այն դեպքերում, երբ կինը բնակվում է տվյալ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության սպասարկման տարածքում, սակայն ընտրում է մեկ այլ բժշկական կազմակերպության տարածքում ընդգրկված կանանց կոնսուլտացիա, ապա պետք է իր բնակության տարածքային բժշկական կազմակերպությունից ներկայացնի քաղվածք այն մասին, որ ինքը հաշվառված չէ այնտեղ և/կամ որպես հղի հսկողութության տակ չի գտնվում, կամ էլ դուրս է եկել հաշվառումից: Նշված քաղվածքը տարածքային բժշկակական կազմակերպության կողմից տրվում է անվճար:

Այն դեպքում, երբ հղին հաշվառման է վերցվում ոչ իր բնակության վայրի տարածքային բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից, ապա վերջինս պարտավոր է ապահովել հղիի նախածննդյան հսկողության իրականացումը` պատշաճ մակարդակով և որակով` սույն չափորոշիչով ամրագրված ծավալներին համապապատասխան, ներառյալ պատրոնաժի իրականացումը:
Անվճար նախածննդյան հսկողության իր իրավունքի մասին նախապես տեղեկացված լինելու պարագայում, հղիի կողմից, իր բնակության վայրի բժշկական կազմակերպությունում հաշվառված չլինելու վերաբերյալ քաղվածք չներկայացնելու դեպքում, նախածննդյան հսկողությունը այլ բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից իրականացվում է վճարովի, անկախ բնակության վայրից:
Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում` երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում տեղամասային մանկաբարձ- գինեկոլոգների և երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգների ուղեգրմամբ:

Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների հսկողությունը, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, կարող է իրականացվել այլ մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից (Երևան քաղաքում` երրորդ մակարդակի ծննդօգնության հաստատություններ, իսկ Շիրակի մարզում Գյումրու ծննդատուն)` տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևի համաձայն:

Այն դեպքերում, երբ հղին նախընտրում է հսկվել միայն բարձր ռիսկի հղիների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից և հրաժարվում է ըստ բնակության վայրի կանանց կոնսուլտացիայի ծառայություններից դուրս գալով իր սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հսկողությունից: Այս դեպքերում մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացության հիման վրա հղին պարտադիր կերպով դուրս է գալիս իր անմիջական սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հաշվառումից:

Բարձր ռիսկի հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը, հղիության ախտաբանության և/կամ ծննդաբերության կապակցությամբ ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր կանանց:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ սահմանված կարգի, նախածննդյան հսկողության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:

Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է թիվ 77-Ն հրամանի 20-րդ կետով նշված դեպքերում։
ՀՀ կառավարության որոշումը պետության կողմից երաշխավորված անվճար եվ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եվ սպասարկման մասին 4 մարտի 2004 թվականի թիվ 318-Ն Որոշմանը կից Հավելված 2-ի 12-րդ մասի 1-ի կետի զ ենթակետի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից է՝ ծննդօգնություն։

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է բոլոր հղիների, ծննդաբերների և ծննդկանների համար և ընդգրկում է`

1) հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատած կարգի,
2) հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,
3) հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժումը իրականացվում է համաձայն հետծննդյան շրջանի բարդությունների։

Ծննդաբերությունների համար սահմանված գները իրենց մեջ ներառում են հղիի և ծննդկանի ստացիոնար բուժման և հետազոտության, ինչպես նաև նորածնի խնամքի, հետազոտության ու բուժման ծախսերը:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հղիին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները):

Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում բացակայում են հիվանդի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ բաղադրամասերը /մասնագիտացված կոնսուլտացիաների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները և այլն/ հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները սույն չափորոշչով նախատեսված միջոցառումները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքով, կատարելով հատուցում հիվանդի բուժման համար պետության կողմից հատկացվող ուղեգրող կազմակերպության համապատասխան գումարներից:

Արդյո՞ք պլանավորված կամ բժշկի կողմից կայացրած որոշման հիման վրա կեսարյան հատումն իրականացվում է անվճար․

Հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ/արտասեռական ախտաբանություններով ուղեկցվող բարդությունների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնությունն իրականացվում է հղիների և ծննդկանների հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրված ուղեգրի ներկայացմամբ (հղիության և/կամ հետծննդյան ժամկետի պարտադիր նշումով), իսկ ծննդօգնության բժշկական կազմակերպությունների հիվանդանոցային մասնագիտացված այլ բժշկական կազմակերպությունների /բաժանմունք տեղափոխելու դեպքում` տեղափոխման էպիկրիզի ներկայացմամբ` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ /արտասեռական/ ախտաբանություններով ուղեկցվող հիվանդությունների դեպքում կամ կեսարյան հատման ժամանակ, երբ կատարվում են այլ վիրահատական միջամտություններ փոխհատուցումը իրականացվում է պետության կողմից տվյալ միջամտության կամ հիվանդության համար սահմանված բժշկական օգնության ամբողջ արժեքով, բժշկական օգնության յուրաքանչյուր տեսակի համար։Առողջ ծննդկանի դուրս գրումը, հետծննդյան նորմալ ընթացքի դեպքում կատարվում է ծննդաբերությունից հետո` 3-4-րդ օրը, իսկ կեսարյան հատման դեպքում` 4-5-րդ օրը, իսկ բարդացած ծննդաբերության դեպքում` կախված ախտաբանության բնույթից և ծննդկանի վիճակից:

Հաշվի առնելով վերոգրյալը, նշենք, որ պետության կողմից երաշխավորվում է անվճար ծննդաբերություն ինչպես բնական, այնպես ել կեսարյան հատման դեպքում, անկախ այն հանգամանքից կեսարյան հատումը եղել է պլանավորված թէ բժշկի կողմից կայացրած որոշման հիման վրա։

Անհրաժեշտ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումներով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար նախածննդյան հսկողության, ծննդաբերության ինչպես նաև հետծննդյան ընթացքում կնոջ և երեխային տրամադրվող ծառայությունները, սակայն անհրաժեշտ է նշել, որ նշված անվճար բուժծառայությունները տրամադրվում են միայն պետական հիվանդանոցների և պոլիկլինիկաների կողմից, ինչ վերաբերվում է մասնավոր առևտրային բուժհաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների, ապա նշենք, որ դրանց գների վերաբերյալ ձերք է բերվում համաձայնություն անձի և բուժհաստատության միջև և բուժհաստատություն է որոշում ծառայությունների մատուցման վճարի չափը։

Արդյո՞ք թույլատրելի է բուժհաստատությունների կողմից սահմանել նախածննդյան հսկողության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում իրականացվող բուժծառայությունների դիմաց վճարներ․

Հարկ ենք համարում նշել նաև, այն մասին, որ բացի անվճար տրամադրվող բուժծառայություններից կան նաև ոչ բժշկական ծառայությունները, որոնք պետական բժշական հաստատություններում վճարովի են՝ անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

Վերոհիշյալ վճարովի ծառայության հետ կապված գները սահմանվում են բժշկական կազմակերպության տնօրինության կողմից, սակայն մեկ օրվա համար սահմանվող գները չեն կարող գերազանցել`

1) 20000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 2 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաների և խնամողի համար մահճակալի ու պարագաների առկայությունը:
2) 15000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաները և խնամքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը` մահճակալ, պարագաներ և այլն:
3) 10000 դրամը` հիմնանորոգված և բարելավված պայմաններով 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար հիգենայի պարագաները, առանց խնամակալի համար նախատեսված պայմանների:

Բժշկական կազմակերպության տնօրինությունը պարտավոր է վճարովի ծառայությունների գնացուցակը փակցնել բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրել կազմակերպության կայքէջում:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատ Լիլիթ Գրիգորյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Մի շատ նվիրական երազանք ունեմ. որ Տեր-Պետրոսյանն ապրի այնքան, որ մենք հասցնենք իշխանության գալ. Հայկ Մարտիրոսյան
Հիմա ինձ համար առավել քան երբևէ  պարզ է, թե մեր պետությունն ինչու սխալ ուղղությամբ գնաց. Մհեր Հակոբյան
Դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ՀՀ առաջին նախագահ
Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ կորցրած էլ կլինի այդ բանալին․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ,պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ․ Լևոն Տեր-Պետրոսյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է 2902 խախտում
Քննարկվել են տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը վերաբերող հարցեր
Սիսակ Գաբրիելյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր
Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին
Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը
Կայացել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ հանրային քննարկումը. փաթեթը կներկայացվի Կառավարություն
Այն, ինչի համար սկսվել էր հարձակումը, ամբողջապես համապատասխանում է Ռուսաստանի շահերին.Ղևոնդյան
Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավարը կալանավորվել են․ ՔԿ
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ օգոստոսից հետախուզում է հայտարարվել, որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը․ ԱՆ
Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետը 12 օրով արձակուրդ է մեկնում
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները
Հաստատվել է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը
Բռնցքամարտի առանցքային դերակատարները Երևանում. ո՞վ է ղեկավարելու միջազգային կառույցը
Շչակ է գործարկվելու
Դոլարն ու եվրոն էժանանում են
Ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով
Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. մանրամասներ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը
Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր
Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով
Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս․ NEWS.am
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը
Զորքերը պետք է հետ քաշվեն այն դիրքերը, որտեղ գտնվում էին մինչև ռազմական գործողություններն սկսվելը. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն
Դավիթ Բաբայանը և Ադամ Շիֆը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ
Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան
Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի. Փաշինյան
ՄԻՊ-ն աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™