Իհարկե որոշակի տեղյակ եմ, թե որ ոլորտներն են լինելու իմ կուռացիայի ներքո, սակայն գործառութային առաքելություների իրականացմանը փաստացի դեռ չեմ անցել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ տեղակալ Սրբուհի Գալյանը։
Գալյանը նշեց, որ թեև փաստաբանական արտոնագիր ունի, սակայն գործունեություն չի ծավալել։ Փոխարենը նախկինում շուրջ 5 տարի աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, համատեղությամբ աշխատում է նաև ԵՊՀ-ում և Արդարադատության ակադեմիայում։
Հարցին, թե արդյո՞ք նախկինում ծանոթ է եղել նախարարին ևովէ նրան հրավիրել աշխատանքի՝ Գալյանն ասաց, որ աշխատանքի բերումով ծանոթ է եղել Ռուստամ Բադասյանի հետ։ «Իհարկե տեսնում եմ ինձ նոր ձևավորվող թիմում։ Հակառակ դեպքում առաջարկը չէի ընդունի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հայտնել էր պաշտոնավարման դադարեցման մասին, նշելով, որ իր հրաժարականի պատճառը նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությունն էր։ «Հրաժարական ներկայացնելու առաջարկը եղել է նախարարի կողմից, ես այդ թիմում չեմ տեղավորվում»,-ասել էր Խաչիկյանը։
