Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի հանրապետության տարածքում գրանցվել է 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել՝ 54 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 պատահարի, 5 զոհի և 30 վիրավորի դիմաց:
Արձանագրած ցուցանիշների վերլուծությունից հետո ոստիկանության պետի տեղակալը խիստ մտահոգություն արտահայտելով ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ դրանց ընթացքում առաջացած զոհերի աճի հանգամանքների վերաբերյալ, հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել և առավել ակտիվացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հետևեք մեզ Telegram-ում
