Մոսկվայում համաճարակաբանական հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ մայրաքաղաքի տարբեր բիզնես-կենտրոնների շուրջ 30 գրասենյակային աշխատողներ հիվանդացել են՝ ուտելով ինքնասպասարկամ սարքերով վաճառվող ուտելիք: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հուլիսի 16-ի դրությամբ բժշկական օգնության համար դիմել է 28 մարդ, նրանցից 17-ը հոսպիտալացվել են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հոսպիտալացվածների նախնական ախտորոշումը սալմոնելոզ է ։
Վարակման դեպքեր են գրանցվել Մոսկվայի վեց վարչական շրջաններում ՝ 20 հասցեներով։
Տուժածներն իրենց հիվանդությունը կապում են գրասենյակների աշխատակիցների համար բիզնես կենտրոններում տեղադրված ինքնասպասարկման սարքերից օգտվելու հետ:
Հետևեք մեզ Telegram-ում
