Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել. ժամկետներ, մեխանիզմներ, պայմաններ

Պարզաբանում

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե որ դեպքում, ինչպես կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել, ժամկետներին, մեխանիզմներին, պայմաններին։  Կամ եթե ապրանք ես գնել եւ պարզել, որ վնասված է կամ օրեր անց օգտագործելուց հետո վնասվել է, ինչպես կարող ես վերադարձնել այն եւ ում կարող ես դիմել, եթե տնտեսվարողը հրաժարվում է գումարը հետ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։

Ո՞ր դեպքում, և ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել կամ վերադարձնել:

Գնված ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու կարգն ու պայմանները հստակ սահմանելու համար անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական ընթացակարգ՝ առաջին՝ ոչ պատշաճ որակի ապրանքի, երկրորդ՝ պատշաճ որակի ապրանքի:
Ի սկզբանե անհրաժեշտ է նշել, որ ապրանքի որակ ասելով պետք է հասկանալ վերջինիս պիտանիությունն է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
1. Այսպես, ոչ պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի համաձայն, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի՝
Վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
2. Որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` գնորդի կողմից ապրանքն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու կամ երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման համար սահմանված են որոշակի ժամկետներ:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի համաձայն եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝

1.Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
2. Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին: Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը:
Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
3. Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
4. Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը:
5. Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:
Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձման կամ փոխանակման դեպքում պահանջ է ներկայացվում և վաճառողին և արտադրողին,

2. Պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված դրույթների համաձայն: Ի տարբերություն ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի, որը կրում է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու և վաճառողի կամ արտադրողի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության միջոց կիրառելու բնույթ, պատշաճ որակի ապրանքի վերադարձը չի պայմանավորում սպառողի իրավունքի խախտում, այլ ուղղված է գնորդի՝ սպառողական պահանջմունքների լավագույնս բավարարմանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝

1.Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
2.Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:
3.Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Հետևաբար, եթե անձը գնել է ոչ պարենային ապրանք օրինակ վերնաշապիկ և այն որոշակի հանգամանքներով պայմանավորված (գույն,չափ) չի համապատասխանում գնորդի նախընտրած պահանջներին, այն չի կարող օգտագործվել իր նպատակային նշանակության համաձայն, ապա գնորդը տասնչորս օրվա ընթացքում իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը: Սակայն հարկ է նշել, որ գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխարինվել, եթե պահպանված են ապրանքային պիտակները, ապրանքատեսքը, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը:

Ո՞ր ապրանքները ենթակա չեն վերադարձման.

Կան որոշակի ապրանքներ որոնք ենթակա չեն վերադարձման: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկ,այն է ՝

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,բացառությամբ օծանելիքի,
4.Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր

Ո՞ր դեպքում քաղաքացին չի կարող վերադարձնել ապրանքը.

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ սպառողը չի կարող վերադարձնել ապրանքը,մասնավորապես այն սահմանում է
Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.
է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակությ ան մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով:»:

Սպառողների իրավունքների խախտման դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված

Օրենքով սահմանվում է պատասխանատվություն սպառողի իրավունքների, այդ թվում վերը նշված՝ ապրանքի փոխարինման կամ վերադարձման իրավունքի խախտման համար: Մասնավորապես՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):
3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատու Արփինե Մինասյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

«Ժողովուրդ». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում
«Փաստ». Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ
«Հրապարակ»․ Սիսիանում նոր կրքեր են հասունանում. ո՞վ կձևավորի իշխանություն
«Հրապարակ»․ Նախընտրական ճնշումներ. Գյուլագարակ համայնքում մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ
«Հրապարակ»․ Զասը նախատեսվածից շո՞ւտ է մեկնել Հայաստանից
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մի շատ նվիրական երազանք ունեմ. որ Տեր-Պետրոսյանն ապրի այնքան, որ մենք հասցնենք իշխանության գալ. Հայկ Մարտիրոսյան
Հիմա ինձ համար առավել քան երբևէ  պարզ է, թե մեր պետությունն ինչու սխալ ուղղությամբ գնաց. Մհեր Հակոբյան
Դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ՀՀ առաջին նախագահ
Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա ՌԴ-ն այնքան խնդիրներ ունի, որ կորցրած էլ կլինի այդ բանալին․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով
Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ,պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ․ Լևոն Տեր-Պետրոսյան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է 2902 խախտում
Քննարկվել են տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը վերաբերող հարցեր
Սիսակ Գաբրիելյանը Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր
Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին
ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին
Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը
Կայացել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ հանրային քննարկումը. փաթեթը կներկայացվի Կառավարություն
Այն, ինչի համար սկսվել էր հարձակումը, ամբողջապես համապատասխանում է Ռուսաստանի շահերին.Ղևոնդյան
Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և Ներքին Կարմիրաղբյուրի ղեկավարը կալանավորվել են․ ՔԿ
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ օգոստոսից հետախուզում է հայտարարվել, որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը․ ԱՆ
Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետը 12 օրով արձակուրդ է մեկնում
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Կոնգրեսական Ջեքի Սփեյերն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին բանաձև է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Արցախի ՄԻՊ-ը Բելգիայի խորհրդարանականներին է ներկայացրել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած ռազմական հանցագործությունները
Հաստատվել է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Սլովակիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը
Բռնցքամարտի առանցքային դերակատարները Երևանում. ո՞վ է ղեկավարելու միջազգային կառույցը
Շչակ է գործարկվելու
Դոլարն ու եվրոն էժանանում են
Ֆինանսների նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
Սևանա լճի մակարդակը իջել է ևս 2 սմ-ով
Հուսեին Յըլդըրըմը և Աթիլլա Չիչեքը փետրվարի 23-ից գտնվել են ազատության մեջ. մանրամասներ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Պտտի՛ր հրաշքը». 16 երկիր կհամախմբվի «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ պտույտի շուրջը
Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր
Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը
ԱՄՆ-ը համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային զենքի ստանդարտներին AUKUS-ի համապատասխանության հարցով
Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս․ NEWS.am
Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™