Այնքան եմ խմել, որ չեմ կարող մտաբերել քանակը. բլից հարցազրույց դատավոր Կարեն Մաթևոսյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանի հետ։
Կարեն Մաթեւոսյանը՝ առանց պատմուճանի։
-Պետք է ուրիշները ասեն։
Մանկության վառ հուշ։
-Բազմաթիվ են և մինչ օրս ինձ հետ են: Ձյան փաթիլներ, զարդարված տոնածառ, սարի գագաթ...:
Քանի՞ հայրական ապտակ եք ստացել։
-Հայրական ոչ մի, մայրական՝ բազմաթիվ:
Աղջիկների համար կռիվներ, թաքուն ծխել, հայրիկի մեքենան գողանալ...։
-Ինչպես և ամեն մի դեռահաս:
Դաշնամո՞ւր, թե՞ սպորտ...
-Երաժշտություն և սպորտ (հիմնականում դահուկներ):
Ո՞վ էր քննությունները ստանում համալսարանում։
-Բացառապես ես /հայրս նույն ժամանակ ևս ուսանող էր՝ երկրորդ մասնագիտությամբ/:
Առաջին սեր։
-Եղել են մի քանիսը, որոնք հիշվում են մինչ օրս, բայց որն էր առաջինը՝ չեմ կարող տարբերել:
Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Կաշա՞ռք:
Քննիչ, դատավոր, թե Մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ...ո՞ր պաշտոնն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
-Առավել դատավոր, նաև քննիչ: Արդարադատություն իրականացնելն ավելի վեհ է, քան գերատեսչական շահերը պաշտպանելը:
Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ եւ ի՞նչ առիթով։
-Այնքան եմ խմել, որ չեմ կարող մտաբերել քանակը: Ինքնահաստատվելու և սիրած աղջկա բաժանումն ու սրտի ցավը մորմոքելու համար:
Սաֆարի՞, սաունա՞, թե՞ ազգային գրադարան։
-Սաֆարի և սաունա:
Քյուֆթա՞, թե՞ փախլավա։
-Քյուֆթա:
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսին եք նմանեցնում։
-Ես ինքս իմ հերոսն եմ:
Կյանքի դասեր։
-Կյանքը մեզ դասեր է տալիս ցանկացած տարիքում և ամեն օր:
Ձեր մականունը կամ բամբասանք Ձեր մասին։
-Երեխաներս, ոչ իմ ներկայությամբ, ինձ անվանել են «Կոմունիստ»:
Մուրճ ունե՞ք, իսկ քանի՞ պատմուճան ունեք։
-Պատմուճան՝ մեկը:
Ինչի՞ համար եք զղջում։
-Չարածներիս համար:
Ո՞ւմ եք սիրում։
-Այն, ինչ ինձ շրջապատում է,առավել թոռնիկներիս:
Ու՞մից եք դժգոհ։
-Առիթ լինելու դեպքում հիմնականում դժգոհ եմ ինձանից:
Երբ զայրանում եք, աթոռներն եք ջարդում, եղունգներն եք կրծում...
-Եղունգներս եմ կրծում:
Երբ զարմանում եք...
-Մինչ օրս չեմ դադարում զարմանալուց:
Ուրախանալիս թռչոկոտում եք...։
-Մենք հոգու խորքում մնում ենք մանուկներ: Ուստի Էությամբ այո:
Հիասթափվում եւ հուսահատվում եք մեր հարցերը կարդալիս, թե...
-Հետաքրքիր էր: Կիսվում էի ինքս ինձ հետ:
Զղջում եք...
-Պահի տակ՝ այո:
Վախենո՞ւմ եք մթությունից, թե՞ բարձրությունից...։
-Չեմ վախենում, իսկ բարձրություն շատ եմ սիրում:
Հավատում եք Աստծուն, թե...
-Այո:
Դո՞ւք էլ հոգսեր ունեք:
-Ցանկացած պատասխանատու անձ ունի բազմաթիվ հոգսեր:
Խենթ արարք։
-Ցանկացած տարիքում առանց խենթությունների կյանքը միապաղաղ է և անհետաքրքիր:
Շիկահեր, թե սեւահեր։
-Յուրաքանչյուրն իր հմայքն ունի:
Ընտանիքը։
-Ընտանիքում հանգիստ ես, ավելի ապահով, ավելի ուժեղ, նրանց հետ պատրաստես հաղթահարելու կյանքում ծառացած ամենաբարդ փորձությունները:
Երեխաները։
-Ցավ եմ ապրում նրանց սխալները նկատելիս:
Փողը...։
-Շատ արագ ջրի երես է հանում մարդու ով լինելը:
Չիրականացած երազանք։
-Բազմաթիվ են և անհրաժեշտ հետաքրքիր ու լիարժեք ապրելու համար:
Թուլություններ, թերություններ։
-Բազմաթիվ են, որոնք արդյունք են երազանքներին հասնելու ճանապարհին:
Լինում է, չի լինում...
-Անհրաժեշտություն է գեղեցիկ ապրելու համար:
Զանգ ԲԴԽ-ից։
-Մինչ օրս չի եղել, իսկ ապագայում խիստ կասկածում եմ, որ կլինի:
Խորհրդակցական սենյակում։
-Մաքսիմալ կենտրոնացած:
Հարց շարքի հաջորդ անդամին։
-Դուք Ձեզ բավարարված զգում եք:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Նախշուն Տավարացյանը, Ձեզ հարցնում է՝ ձեր հոգեվիճակն այս պահին։
-Միշտ լինելով լավատես ունեմ կայուն հոգեվիճակ, սակայն ներկայումս՝ առավել զգոն և շրջահայաց:
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի