#Չորնի_բումեր. Քարսիթ չունեմ, երեխա նույնպես. ինչպիսի վարորդ է ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը (լուսանկարներ)
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է #Չորնի_բումեր շարքի շրջանակներում ներկայացնել հայտնիների նախկին ու ներկա մեքենաները։ Այսօրվա հերոսը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն է։
-Ի՞նչ մեքենա եք վարում։
Վարում եմ 2016թ-ի արտադրության Toyota Camry SE մակնիշի 099HH11 պետհամարանիշի ավտոմեքենա։ Մեքենան ունի 2.5 լ աշխ. ծավալով շարժիչ։ Մինչ այս մեքենան վարել եմ Mitsubishi Pajero, Toyota Prado և Mercedes C մակնիշի ավտոմեքենաներ։
-Վարորդական իրավունք ե՞րբ եք ստացել։
Վարորդական իրավունք ստացել եմ 2008թ-ին։
-Վթարի ենթարկվե՞լ եք։
Ոչ, վթար չունեմ։
-Ի՞նչ երաժշտություն եք լսում մեքենայում։
Մեքենայում լսում եմ շատ տարբեր երաժշտություն՝ կախված տրամադրությունից։
-Մեքենայում քարսիթ ունե՞ք։
Ոչ, քարսիթ չունեմ, երեխա նույնպես։
-Պետավտոտեսուչների հետ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են։
Պետավտոտեսուչների հետ գրեթե չեմ առնչվել, 10 տարվա մեջ մեկ դեպք եմ հիշում տուգանքի, երբ ծննդյանս օրը մատուցեցին նվեր՝ մեքենաս քարշակով տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք։
-Ամենամեծ տուգանքի չափը, որ վճարել եք։
Առավելագույն տուգանքը, որ վճարել եմ 100000 դրամ է եղել, եթե չեմ սխալվում՝ արագության գերազանցման համար։
-Մեքենա, որ երբեք չեք վարի։
Չեմ վարի անսարք կամ հին մեքենա:
-Ի՞նչ եք պահում մեքենայի «բարդաչոկում» ու բեռնախցիկում։
Բարդաչոկում փաստաթղթեր, գրիչ, անձեռոցիկ, մաստակներ, իսկ բեռնախցիկում սովորաբար ոչինչ չի լինում։
-Մինչև մեքենա ունենալը հաճա՞խ եք «գողացել» հայրիկի մեքենան։
Այո բազմիցս գողացել եմ, բայց չեմ պատժվել, շատ հաճախ չեն իմացել։ Դա նախօրոք պլանավորված 6֊7 ընկերների մասնակցությամբ լրջագույն օպերացիա էր, որտեղ բոլորի մեջ գործառույթների բաշխում կար, թե ով ինչպետք է անի, ես մեքենան էի գողանում։
-Ովքե՞ր են հիմնականում Ձեր ուղևորները։
Ուղևորները հիմնականում երկու օգնականներս են լինում։