Զղջում եմ Ձեզ հարցազրույց տալուն համաձայնվելու համար. բլից հարցազրույց Նախշուն Տավարացյանի հետ
Վազող տող
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ ու ինչո՞ւ։
- Երկու ճանապարհ կար ինձ համար` հայրս ցանկանում էր մանկավարժ դառնայի, իսկ ես` իրավաբան, ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը, քանի որ միշտ արդարության ջատագով եմ եղել:
Մանկության սիրելի խաղալիք։
-Շատ եմ սիրել հեծանիվ վարել, բավականին լավ էր ստացվում)))։
Երկրպագուներ։
-Յուրաքանչյուր կնոջ համար ցանկալի է լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, ես էլ բացառությպւն չեմ))։ Երիտասարդ տարիներին ունեցել եմ:
Իսկական տղամարդը։
-Ըստ իս` սխալ է հասարակության մեջ տարածված իսկական տղամարդ հասկացությունը. Իրականում կամ տղամարդ ես, կամ ոչ, իսկականի կարիք բացարձակապես չկա: Այլ հարց է, որ տղամարդ լինելը բարդ է: Տղամարդկությունն առաջին հերթին բնորոշվում է կնոջ նկատմամբ վերաբերմունքուվ: Մնացած հատկանիշները շատ են, բայց ոչ առաջնային:
Տանը ոտքի են կանգնում, երբ դուք մտնում եք։
-Սովորաբար ես եմ դիմավորում տան անդամներին:
Նախշուն Տավարացյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել։
-Ինքս շատ եմ սիրում համեղ սնվել, և պատրաստելը իմ ամենասիրելի հոբբիներից է: Պատրաստում եմ հայկական ավանդական դոլմա, գաթա, ձկնային ուտեստներ:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ...։
-Ինձ հարազատ մարդկանց հետ շփումը:
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Աղջկաս ծնունդը:
Նախընտրելի բրենդներ։
-Բրենդամոլ չեմ, վերջերս սկսել են գրավել հայկական արտադրության բրենդները:
Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Ոչ:
Ընկերուհիներ ունե՞ք։
-Լավագույն ընկերուհին աղջիկս է:
Ռոմանտիկ ընթրիք։
-Չեմ մտաբերում այս պահին:
Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
-Սովորաբար երեկոյան պլանավորում եմ ինչ հագնել, որպեսզի առավոտյան ժամանակ չվատնեմ այդ բարդ հարցի վրա:
Ինչը կարող է ձեզ երջանկացնել։
-Հարազատներիս, ընկերներիս հաջողությունները:
Ինչ չեք կարողանում պատրաստել։
-Տորթեր չեմ կարողանում պատրաստել:
Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսուհուն եք նմանեցնում։
-Երբևէ չեմ փորձել զուգահեռներ տանել իմ և գրքերի, կինոների հերոսների միջև:
Կյանքի դասեր։
-Դրանք են ինձ ամեն օր առաջ մղում, ավաղ, եղել են դասեր, որոնք ուշ եմ հասկացել:
Բամբասանք ձեր մասին։
-Առանձնապես ուշադրություն չեմ դարձնում:
Ինչի՞ համար եք զղջում։
-Հարցին հումորով մոտենամ` Ձեզ հարցազրույց տալուն համաձայնվելու համար)))) Իսկ եթե լուրջ, ապա զղջում եմ չարածների համար:
Ո՞ւմ եք սիրում։
-Առհասարակ կյանքը:
Ու՞մից եք դժգոհ։
-Այս պահին եղանակից, շատ շոգ է))))։
Երբ զայրանում եք եւ զարմանում եք։
-Երբ զայրանում եմ, առանձնանում եմ, իսկ զարմացնել ինձ բարդ է:
Համարձակ որոշում։
-Գործի բերումով ամեն օր կայացնում եմ համարձակ որոշումներ:
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դավաճանի դեր երբեք չեի խաղա:
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Հիասթափվում եմ ստից, կեղծիքից, աշխատում եմ չհուսահատվել և ամեն ինչին թեթև նայել:
Վեթինգի՞ց եք վախենում, թե՞ անցումային արդարադատությունից...։
-Վախենալու առիթ չունեմ:
Հավատում եք...։
-Տիրոջը։
Հոգսեր։
-Բազում, բայց հաղթահարելի:
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված, օրինակ՝ պատուհանից կփորձեք մտնել կաբինետ, եթե դռները փակ լինեն։
-Փոքր-ինչ խենթ լինելը կյանքին համ և հոտ է տալիս:
Ընտանիքը։
-Ինձ համար բարձրագույն արժեք է:
Ինչ է դատավորի պաշտոնը Ձեզ համար, որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու...։
-Դատավորի պաշտոնը ինձ համար միջոց է արդարություն հաստատելու համար: Հրաժարական կտամ, երբ ինքս համոզվեմ, որ որպես իրավաբան սպառված եմ:
Թուլություններ, թերություններ։
-Ներողամիտ, համբերատար։
Ե՞րբ եք արտասվում եւ արցունքներով երբեւէ ինչ-որ բաների հասե՞լ եք։
-Դեռ մանկուց արցունքներս թաքցրել եմ մարդկանցից:
Սիրելի արտահայտություն ունե՞ք, որը Ձեզ համար կարգախոս եք դարձրել:
-«Ինչ անում ես մինչև վերջ արա» հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում եմ:
Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Անդադար աշխատել+հաջողակ լինել+ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում, կարծում եմ հաջողության գաղտնիքը այս 3 բաղադրիչներից է կազմված:
Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:
-Ոչինչ:
Զանգ ԲԴԽ-ից։ -Երբեք չի եղել:
Խորհրդակցական սենյակում։
-Սթափ մտքով և առողջ դատողությամբ:
Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Ով կխոչնդոտի արդարադատությանը:
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ձեր հոգեվիճակն այս պահին:
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը Ձեզ հարցնում է՝ եթե ընտրության հնարավորություն ունենայիք, նորից դատավոր կդառնայի՞ք։
-Իհարկե, կդառնայի, որովհետեւ իմ սկզբունքներից չեմ հրաժարվել եւ չեմ հրաժարվի, եթե, իհարկե, տարիքս համապատասխանի։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյան
Շարքը՝ Ինգա Մարտինյանի