#Չորնի_բումեր. պատգամավոր դառնալուց հետո մեքենաս քարշակով տեղափոխել են տուգանային հրապարակ. ինչպիսի վարորդ է ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը (լուսանկարներ)
Չորնի բումեր
ArmDaily.am-ը շարունակում է #Չորնի_բումեր շարքի շրջանակներում ներկայացնել հայտնիների նախկին ու ներկա մեքենաները։ Այսօրվա հերոսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն է։
-Ի՞նչ մեքենա եք վարում։
Վարում եմ Mersedes_Benz S550 մակնիշի 063HH11 և 80 CC 088 պետհամարանիշներով մեքենա։ Մեքենայի արժեքը՝ 15-18000դոլար, 388 ձիաուժ է, 5.5լ աշխ. ծավալով շարժիչ ունի, փոխանցման տուփը՝ ավտոմատ: Սա իմ 7-րդ մեքենան է: Մինչ այս մեքենան վարել եմ MERSEDES-BENZ, BMW, TOYOTA, INFINITY մակնիշի մեքենաներ:
-Վարորդական իրավունք ե՞րբ եք ստացել։
Վարորդական իրավունք ստացել եմ 2004 թվականին։
-Վթարի ենթարկվե՞լ եք։
Ոչ, երբևէ վթարի չեմ ենթարկվել:
-Ի՞նչ երաժշտություն եք լսում մեքենայում։
Մեքենայում նախընտրում եմ լսել տարատեսակ ոճի երաժշտություն։
-Մեքենայում քարսիթ ունե՞ք։
Այո, քարսիթ ունեմ:
-Պետավտոտեսուչների հետ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են։
Պատգամավոր ընտրվելուց հետո, մեքենաս կայանել եմ արգելվող վայրում (շտապելու պատճառով), որի արդյունքում մեքենան քարշակով տեղափոխվել է տուգանային հրապարակ, վերադառնալով կայանման վայր, չգտնելով մեքենան, հարցրել եմ պետավտոտեսուչներին մեքենայի գտնվելու վայրի մասին, նրանք հայտնել են, որ արգելված վայրում կայանելու համար այն տեղափոխվել է տուգանային հրապարակ: Այնուհետև մեկնել եմ տուգանային հրապարակ, վճարելով սահմանված 20000 դրամը, վերցրել եմ մեքենաս: Նմանատիպ այլ իրավիճակում չեմ հայտնվել:
-Ամենամեծ տուգանքի չափը, որ վճարել եք։
Առավելագույն տուգանքը եղել է այդ 20 հազար դրամը, որը վճարել էի մեքենան տուգանային հրապարակից վերցնելու համար։
-Մինչև մեքենա ունենալը հաճա՞խ եք «գողացել» հայրիկի մեքենան։
15 տարեկանում, մի քանի անգամ՝ առանց հորս թույլատրության, վարել եմ իր մեքենան:
-Մեքենա, որ երբեք չեք վարի։
Երբեք չեմ վարի աջ ղեկ ունեցող մեքենա:
-Ի՞նչ եք պահում մեքենայի «բարդաչոկում» ու բեռնախցիկում։
Բեռնախցիկում պահում եմ սպորտային հանդերձանքս, «բարդաչոկում» պահում եմ օծանելիք, անձնագիր, վարորդական վկայական, հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարք, ծխախոտ և տարբեր փաստաթղթեր:
-Ովքե՞ր են հիմնականում Ձեր ուղևորները։
Իմ մեքենայով հիմնականում ես եմ երթևեկում: Անհրաժեշտության դեպքում տեղափոխում եմ ընտանիքիս անդամներին և ընկերներիս: