Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ի՞նչ հաշվի առնել տուրիստական փաթեթներ ամրագրելիս և ի՞նչ անել, երբ արդեն խաբվել ես

Պարզաբանում

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք հանգստի կազմակերպմանը. ի՞նչ հաշվի առնել տուրիստական փաթեթներ ամրագրելիս, ինչքան գումար է պետք նախապես վճարել, ինչպես հասկանալ՝ արդյոք քեզ մոլորեցնում են, թե ոչ։ Ինչ պետք է իմանալ նման խնդիրների առաջ չկանգնելու համար, եւ եթե արդեն խաբվել ես, ինչպես կարելի է ստանալ փոխհատուցում։

Զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս երբ է առաջանում գրավոր պայմանագիր կնքելու պարտականություն տուրիստական ընկերության համար․

Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները սպառողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են գրավոր պայմանագիր:

Զբոսաշրջային ծառայություններն իրենց մեջ նաև ներառում են զբոսաշրջիկներին մատուցվող հյուրանոցային և տրանսպորտային տեղափոխման ծառայությունները, իսկ զբոսաշրջային փաթեթն իր մեջ զբոսաշրջային ծառայությունների մատուցման առնվազն երկու գործառույթ (օրինակ, հյուրանոցային և տրանսպորտային տեղափոխման ծառայությունները) ընդգրկող համալիր է, որով մատուցված ծառայությունների տևողությունը պետք է գերազանցի 24 ժամը կամ ներառի առնվազն մեկ գիշերակաց:
Այն դեպքում, երբ զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից սպառողին միաժամանակ՝ մեկ գործարքից բխող իրավահարաբերությունների շրջանակներում, առնվազն երկու գործառույթ ընդգրկող զբոսաշրջային ծառայություններ են մատուցվում, որոնց տևողությունը գերազանցում է 24 ժամը կամ ներառում է առնվազն մեկ գիշերակաց, ապա զբոսաշրջային գործունեության սուբյեկտը պարտավոր է սպառողի հետ կնքել գրավոր պայմանագիր և մինչև պայմանագիր կնքելը նրան տրամադրել զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների անձնագրային, մուտքի և ելքի պահանջների վերաբերյալ տեղեկատվություն: Մինչդեռ այն դեպքում, երբ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի և սպառողի միջև զբոսաշրջային փաթեթի կապակցությամբ առկա չէ գրավոր ձևով կնքված պայմանագիր, ապա այդպիսի գործարքը փաստացի կնքված լինելը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված ապացույցներով, բացառությամբ վկաների ցուցմունքների, այն է․

• գրավոր ապացույցները.
• իրեղեն ապացույցները.
• լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները.
• փորձագետի եզրակացությունը.
• մասնագետի բացատրությունը։

Ընդ որում, ի հավաստումն զբոսաշրջային փաթեթի և դրանով պայմանավորված պայմանագրի առկայության՝ օտար լեզվով կազմված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակցի կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը:

Ինչ վերաբերվում է պայմանագիր կնքելիս սպառողի կողմից կանխավճարի վճարմանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված է պայմանագրի ազատության սկզբունքը, ուստի տուրիստական ընկերություն ծառայությունների մատուցելիս իրավունք ունի որոշել թե դրանց գինը, թե վճարման ենթակա կանխավճարի չափը։ Այս պարագայում սպառողը տուրիստական ընկերությունից պետք է պահանջի իր վճարումների կատարումը հավաստող անդորրագիր։

Երբ տուրիստական ընկերության կողմից գովազդվող հանգստի փաթեթը, հյուրանոցային պայմանները, սնունդը և այլ ծառայությունները չեն համապատասխանում իրականությանը․

Շատ հաճախ քաղաքացիներն առնչվում են այն խնդրին, երբ տուրիստական գործակալության տրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, առկա են օրենքին հակասող այնպիսի գովազդներ, որոնք մոլորեցնում են հասարակությանը, հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի մասին։
Այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց իրավունքները խախտվել են անբարեխիղճ գովազդի հետևանքով, իրավունք ունեն սահմանված կարգով դիմել դատարան և պահանջել`

ա) վնասների հատուցում.
բ) քաղաքացու կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում.
գ) բարոյական վնասի հատուցում.
դ) գովազդի հրապարակային հերքում:

Գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է համաձայն ՀՀ գործող օրենսդրության, տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար։
Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն։ Հայաստանի Հանրապետության կառավարման լիազորված մարմինն իրավունք ունի նրանց նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:

Բացի այդ ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Մոլորեցում է համարվում օրինակ՝ ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման) կամ կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ։
Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա։

Այն դեպքերում, երբ քաղաքացին գումար է վճարում տուրիստական ընկերությանը որոշակի ծառայությունների մատուցման համար, սակայն, արդյունքում գումարը վերցնում և անհետանում են, չեն մատուցում անհրաժեշտ ծառայությունները կամ կատարում են այնպիսի արարք, որը պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ապա քաղաքացին կարող է դիմել ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժին։

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատու ԱՆի Մարտիրոսյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™