Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ. Տիգրան Ուրիխանյանի խորհրդավոր գրառումները շարունակվում են
Սոցցանցերի քրոնիկոն
Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԲՀԿ֊ ի պարբերաբար սայթակելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Խորհուրդ կտամ ոմանց, ովքեր այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել։ Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանակ այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ։ Սակայն հիշեք, որ ազնիվ մարդկանց կորցնելով, վատություն եք անում առաջին հերթին ձեր ղեկավարին»: