#Չորնի_բումեր. 2 անգամ վթարի եմ ենթարկել՝ հորս ու կնոջս բարեկամի մեքենաներին եմ հարվածել. ինչպիսի վարորդ է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը
Չորնի բումեր
ArmDaily.am-ը շարունակում է #Չորնի_բումեր շարքի շրջանակներում ներկայացնել հայտնիների նախկին ու ներկա մեքենաները։ Այսօրվա հերոսը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է։
-Ի՞նչ մեքենա եք վարում։
Վարում եմ Mercedes benz ML 350 2007 թվական: Գնել եմ 4 տարի առաջ 19000$-ով: Մեքենան 270 ձիաուժ է։ Իմ 3-րդ մեքենան է: Ունեցել եմ Opel vectra և Opel astra:
-Վարորդական իրավունք ե՞րբ եք ստացել։
Վարորդական իրավունք ստացել եմ 2006թ-ին։
-Վթարի ենթարկվե՞լ եք։
Վթարների ենթարկվել եմ՝ շատ փոքր վնասներով: Հորս մեքենային եմ հարվածել մեկ անգամ մեր բակում պատահաբար, մյուսը էլի մեր բակում՝ կնոջս բարեկամի մեքենային:
-Ի՞նչ երաժշտություն եք լսում մեքենայում։
Մեքենայում լսում եմ Ռեինկարնացիա, System of a down, Շարլ Ազնավուր, Գառու...
-Մեքենայում քարսիթ ունե՞ք։
Այո։
-Պետավտոտեսուչների հետ հետաքրքիր դեպքեր եղե՞լ ես։
Եղել են դեպքեր պետավտոտեսուչների հետ, սակայն միշտ դրանք եղել են օրինականության սահմաններում և այդ պահանջով։
—Ամենամեծ տուգանքի չափը, որ վճարել եք։
5000 դրամներ եմ վճարել՝ տարբեր խախտումների համար։
-Մինչև մեքենա ունենալը հաճա՞խ եք «գողացել» հայրիկի մեքենան։
Անչափահաս տարիքում վարել եմ միայն հայրիկիս հետ։
-Մեքենա, որ երբեք չեք վարի։
Կվարեմ բոլոր մեքենաներից էլ, այդ հարցում շատ պահանջկոտ չեմ։
-Ի՞նչ եք պահում մեքենայի «բարդաչոկում»։
Մեքենայի «բարդաչոկում» պահում եմ փաստաթղթեր, հեռախոսի լիցքավորիչ, դիսկեր, գրիչ, ծամոն։
-Ովքե՞ր են հիմնականում Ձեր ուղևորները։
Իմ ուղևորները ընտանիքիս անդամներն են սովորաբար:
-Ավտոստոպով ճանապարհորդողներին տեղափոխո՞ւմ եք։
Ավտոստոպով տանում եմ, երբ ընտանիքով են լինում կամ տարեցներ են լինում։
Շարքը՝ Արմինե Նավոյանի