Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բազմակնության դեպքում կունենայի այնքան կին, ինչքան թույլ տար օրենքը. բլից հարցազրույց Ռուբեն Վարդազարյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

Դո՞ւք էլ եք մանուկ եղել, ժիր ու սիրունիկ...։
-Երեւի թե այո։
 

Ի՞նչ էիք երազում դառնալ, ի՞նչ դարձաք...կամ ինչու տիեզերագնաց չդարձաք։
-Երազում էի դառնալ բժիշկ, բայց դարձա իրավաբան, տիեզերագնաց երբեւիցե չեմ երազել դառնալ։

Կյանքի դասեր... հայրական ապտակ։
-Հայրական ապտակ, ինչպես ցանկացած նորմալ մարդ, ստացել եմ, կյանքի դասեր, երբ արդեն հասուն տարիքում էի, հայրս ինձ ասաց՝ երբեք ազգականի հետ չաշխատես։

Դպրոցում դասերից փախչել, կռիվների մեջ ընկնել, ծեծվել, հագուստը պատռել, մեծ եղբոր տաբատը հագնել...նորմալ մանկությո՞ւն եք ունեցել։
-Ավելի քան նորմալ, թվարկածները եղել են։

Ինչպե՞ս եք սեր խոստովանել...։
-Շատ հասարակ՝ ես քեզ սիրում եմ։

Խենթ քայլեր, որ արել եք...։
-Երիտասարդ ժամանակ շատ խենթ քայլեր եմ արել, ուսանող տարիներին հիշում եմ, որ մեկ անգամ առանց ծնողներիս ասելու առավոտվա չվերթով մեկնել եմ Մոսկվա, երեկոյան չվերթով վերադարձել եմ Երեւան։

Ի՞նչ մեղքեր եք գործել...երբեւէ քահանայի մոտ գնացել եք դրանք խոստովանելու:
-Կարծում եմ՝ դուք քահանա չեք, ուստի չեմ խոստովանի։

Ինչքա՞ն գումար է պետք երջանիկ լինելու համար...
-Բավարար քանակի։

Ձեր զենքը...Արման Մկրտումյանի հետ քավոր-սանիկական կապերն են, թե...։
-Իմ զենքը իմ համբերատարությունն է, Արման Մկրտումյանը իմ դստեր կնքահայրն է, Արման Մկրտումյանը իմ ուսուցիչն է։

Ձվածեղից բացի ի՞նչ կարող եք պատրաստել։
-Գրեթե ամեն ինչ։

Քայլ անել, ասֆալտին փռել, պատերին ծեփել, թե հանգիստ նստել տեղը...ո՞րն է նախընտրելի։
-Հանգիստ աշխատել։

Բազմակնության դեպքում քանի՞ կին կցանկանայիք ունենալ:
-Ինչքան թույլ տար օրենքը։

Ինչպե՞ս եք դատում, գիշերը հանգիստ եք քնում:
-Մինչեւ այս պահը հանգիստ եմ քնել։

Ի՞նչ երբեք չեք արել եւ չեք անի։
-Չեմ դավաճանի։

Ի՞նչն է ձեզ զայրացնում եւ ամենազայրացած ժամանակ ինչի՞ եք ընդունակ:
-Զայրացնում է տգիտությունը, պատրաստ են ամենախենթ քայլին։

Ի՞նչ չեք սիրում:
-Չեմ սիրում անգրագիտությունն եւ տգիտությունը։

Ո՞ւմ եք խղճում:
-Մեծամիտ մարդկանց։

Ինչի՞ համար եք զղջում:
-Նայել մեղքերի մասին հարցը, որը չխոստովանեցի։

Ե՞րբ եք լռում։
-Գրեթե միշտ, չխոսկան եմ՝ ուրբաթախոս։

Ո՞վ է ձեզ հիասթափեցրել:
-Դավաճանները։

Ի՞նչը կարող է ձեզ հուզել:
-Երաժշտությունը։

Աստծուց բացի ո՞ւմ եք հավատում:
-Դստերս։

Ինչ-որ բան կա՞, որ ուզում եք:
-Այո, հանդարտություն, իմաստություն, համերաշխություն, խաղաղություն։

Կա՞ ինչ-որ մեկը, ում նախանձում եք։
-Շատ համարձակ մարդկանց։

Ինչի՞ց եք հոգնում:
-Շատ աշխատանքից։

Վերջին կարդացած գիրքը:
Ռուսերեն էր, ագրեսիայի տեսակների մասին։

Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞մեք:
-Երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ, չեմ էլ փորձել։

Սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:
-Նարնջագույն, արծիվ, շատ ծաղիկներ եմ սիրում, միջանցքում նույնիսկ ձմեռային այգի ունեմ։

Ինքներդ ձեզանից դժգոհ մնալու առիթներ ունեցե՞լ եք:
-Բազմիցս, միշտ գիշերը քնելիս, երբ անալիզի եմ ենթարկում իմ օրը, 50 տոկոսով դժգոհ եմ լինում ինձնից։

Իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, «լեւի» չի գնում, չի վիճում եւ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ կասեք:
-Իսկական տղամարդը ամեն ինչ անում է։

Ասում են, թե տղամարդը երգում է 3 դեպքում` երբ ամեն ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն ինչ լավ է` ուրախությունից և երբ ամեն ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:
-Ցանկացած մարդ պետք է երգի, երբ ունի ձայն եւ ունակություն, ես ոչ մեկը չունեմ։

Ձեզ կարելի՞ է տեսնել գիշերային ակումբներում, խաղատներում, թե միայն գրադարաններ եւ թանգարաններ:
-Ոչ ակումբներում, ոչ գրադարաններում, ոչ խաղատներում, ոչ թանգարաններում, եթե ժամանակ եմ ունենում, ապա տանը՝ քնած վիճակում։ 

Հայաստանյան քաղաքական գործիչներից Ձեր իդեալը:
-Կոմունիստների ժամանակ քաղաքապետ Գրիգոր Հարությունյանը, այժմ չեմ տեսնում իդեալ։

Զանգ ԲԴԽ-ից...։
-Օրական 10 անգամ, բացի դատավոր լինելուց՝ ես նաեւ դատարանի նախագահ եմ, որի վրա դրված է դատարանի բնականոն աշխատանքը ապահովելը։ Զանգերը կապված են դրա հետ։

Խորհրդակցական սենյակում։
-Դա պարզունակ սենյակ չէ, շարունակական գործընթաց է, եթե խնդիրը բարդ է, ես ցանկացած պահի եմ մտածում որոշման մասին՝ մեքենայի ղեկին, զբոսնելիս։

Կաշառք, որը առաջարկել են գործի բերումով կամ Դուք եք առաջարկել:
-Շատ-շատ են առաջարկել, ոչ մեկն էլ չեմ համաձայնել։ Սուտ կասի այն դատավորը, ով պնդի, թե իրեն կաշառք չեն առաջարկել։

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Այն մարդուն, ով ամբիոն տեսնելուց իրեն նետում է ամբիոն կամ լրագրողի միկրոֆոն տեսնելուց իրեն նետում է դեպի միկրոֆոնը։

Տանը Դուք դատավոր եք, կինը՝ մեղադրող, երեխաները՝ վկա՞, թե ամբաստանյա՞լ...ճի՞շտ բաշխեցինք։
-Տանը ես ամուսին եմ, հայր եմ, զավակ եմ, կինս միշտ ամբաստնայլ է (ծիծաղում է-խմբ), ընտանիքում չկա պաշտոնների բաժանում, կա պարտականությունների բաշխում։

Քանի պատմուճան եք մաշել եւ դեռ քանիսը պետք է մաշեք: Քանի՞ մուրճ ունեք:
-Ունեմ մեկ պատմուճան, որը ստացել եմ 2008թ եւ չեմ մաշել դեռ, ճակատագիրը ինչքան թույլ կտա։ Մուրճ երբեք չեմ օգտագործել, դա ամերիկյան սիմվոլ է, դա Հայաստանում դատական օրենսգրքով նախատեսված չէ։

Ի՞նչ են Ձեզ համար ընկերները:
-Կյանքի մեծ մասը։

Հոբբի՝ ճանապարհորդել, ուտուշ-խմուշ, թե կանայք…:
–Միանշանակ ճանապարհորդել եւ որակյալ երաժշտություն։

Ո՞վ է Ձեր ուսուցիչը…ո՞ւմ եք այդպիսին համարում:
-Եթե նկատի ունեք որպես դատավոր, ապա Արման Մկրտումյան, շատ բան եմ սովորել իրենից, նրան համարում եմ Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը Ձեզ հարցնում է՝ վեթինգ անցնելն է ավելի ճիշտ, թե...։
-Գտնում եմ, որ նոր իրողության մեջ վեթինգ անցնելը պարտադիր է ցանկացած պաշտոնյայի համար, եթե պետությունը որոշել է դատավորներից սկսել, քավ լիցի, թող դատավորներից սկսի, բայց դա չի նշանակում, որ այլ մարմինները չպետք է անցնեն վեթինգ։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Ո՞ւմ ինքնաբացարակ կհայտնեիք։

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™