Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ի՞նչ է անհրաժեշտ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար

Պարզաբանում

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգին, փաստաթղթերին՝  անհրաժեշտ գումարը ստանալու համար, ժամկետներին:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն երեխայի ծննդյան դեպքում նշանակվում և վճարվում է միանվագ նպաստ: ՀՀ Կառավարությունը հաստատել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի՝

ա) 1-ին երեխայի ծնվելու դեպքում կտրամադրի 50.000 դրամ,
բ) 2-րդ երեխայի ծնվելու դեպքում ՝ 150.000 դրամ,
գ) 3-րդ և 4-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1.000.000 դրամ,
դ) 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1.500.000 դրամ միանվագ նպաստ։

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
ա) երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,
բ) չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,
գ) հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ.

Ո՞վ է նշանակում և վճարում երեխայի ծննդյան միանվագ նպաստը․
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

Ու՞ր պետք է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար և ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել․
Նպաստը նշանակելու համար ծնողը (հայրը կամ մայրը) անձամբ կամ այլ անձի միջոցով տարածքային բաժին պետք է ներկայացնի
1) դիմում, որում ներառվում են`
ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, , հանրային ծառայությունների համարանիշը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է), հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց),
գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում` նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը (սույն կարգով սահմանված դեպքում` նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ գումարը,
դ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.
2) դիմողի և ծնողի անձը հաստատող փաստաթղթերը, ծնողի` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը և մահվան վկայականը.
4) Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերա¬բերյալ փաստաթուղթ:
5) Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա` www.epension.am կայքէջ մուտք գործելով և առցանց տվյալները ներկայացնելով :

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Եթե երեխան մահացած է ծնվել, նպաստ չի նշանակվում։
Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած ընտանիքի մյուս երեխաները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

Ի՞նչ ժամկետներում կարող են ծնողները դիմել նպաստ ստանալու համար․
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմողը դիմել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Հնարավո՞ր է, որ նպաստ նշանակելը մերժեն․
Տարածքային բաժինը կարող է մերժել նպաստ նշանակելը,եթե՝
1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
2) դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից 12 ամիս հետո.
3) ծնողը ներկայացված (տարածքային բաժնի կողմից ճշտված) տվյալների և փաստաթղթերի հիման վրա չունի նպաստի իրավունք, կամ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ արդեն նշանակվել է նպաստ.
4) ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ (ներկայացված տվյալներում առկա են անճշտություններ).
5) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:

Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:

Ինչպե՞ս է փոխանցվում նպաստը․
Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի` ուղղակի վճարվող գումարն արտացոլվում է վճարման ցուցակներում: Նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարվում է անկանխիկ եղանակով (գումարը ծնողի կամ նրա լիազորած անձի բանկային հաշվին փոխանցելը)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցող բանկի միջոցով:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատու Սյուզաննա Պողոսյանը: 

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™