Armdaily.am-ը շարունակում է «#Ոտքից-գլուխ» շարքը, որի ընթացքում մասնագետները վերլուծում են հայտնի քաղաքական, հասրակական, մշակությաին գործիչների կերպարները:
Այս շաբաթ մեր հերոսուհին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն է:
Ոճաբան Գեղամ Շերոյանը, դիմահարդար Լուիզա Գրիգորյանը և վարահարդար Կարինա Հարությունյանը վերլուծել են նրան՝ ոտքից գլուխ:
Նազենի Ղարիբյանի ոճը ավելացնում է նրա տարիքը:
Ոճաբան Գեղամ Շերոյանը, ուսումնասիրելով Նազենի Ղարիբյանի կերպարը, ընդգծեց, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը այն կանանցից է, ով հանգիստ է վերաբերում իր արտաքին տեսքին:
«Նա այն կանանց շարքին է դասվում, ովքեր չեն սիրում նորաձևության հետևից ընկնել: Պարզ երևում է, որ տիկին Ղարիբյանը հարմարավետության կողմնակից է: Բայց չեմ կարող չնշել, որ քաղաքական գործչի առօրյա, հանդիպումների և ասուլիսների ժամանակ կրած հագուստը զգալիորեն ավելացնում է նրա տարիքը»,- ասաց ոճաբանը:
Ոճաբանը ընդգծեց, որ մշակութային գործիչներին բնորոշ անփութություն է զգացվում նրա ոճում, բայց չպետք է մոռանալ նաև, որ Նազենի Ղարիբյանը քաղաքական գործիչ էլ է, ինչը որոշակի պարտավարություններ ակնկալող պաշտոն է:
«Խորհուրդ կտամ պաշտոնյային նախապատվությունը տալ բաց գույների հագուստին, և մի փոքր ավելի ուշադրություն դարձնել արտաքինին»,- ասաց Շերոյանը:
Դիմահարդար Լուիզա Գրիգորյանը նշեց, որ Նազենի Ղարիբյանին որևէ միանշանակ բան ասել չի կարող, որովհետև նա այդքան էլ ուշադրություն չի դարձնում իր արտաքինին:
«Դժվարանում եմ որևէ խորհուրդ տալ, որովհետև նա ունի դասական արտաքին և բաց է ցանկացած փորձարկումների համար՝ թե կտրուկ, թե աննշան: Մի բան կարող եմ հաստատ ասել. Նազենի Ղարիբյանին հարկավոր է սկսել իրեն խնամել և փորձել բնականին մոտ դիմահարդարումներ»,- ասաց դիմահարդարը:
Վարսահարդար Կարինա Հարությունյանն էլ նշեց, որ Նազենի Ղարիբյանին կսազի կարճ շերտերով կառե կտրվածք:
«Որքան էլ ցանկանում է Նազենի Ղարիբյանը առանձնանալ իր կերպարով, այնուամենայնիվ խորհուրդ կտամ մազերը անպայման ներկել: Սպիտակ մազերը տարիքը ընդգծող առաջին նշանն է, որը ոչ մի կին չպետք է մոռանա»,-ասաց վարսահարդարը:
Նա նույնպես նշեց, որ անխնամ տեսքը ավելացնում է Նազենի Ղարիբյանի տարիքը:
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի:
