Նորօրյա Հայաստանը կհաղթահարի բոլոր փորձությունները. Հրայր Թովմասյան
Իրավական
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ:
Ստորև ներկայացնենք ուղերձը ամբողջությամբ.
«Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ 101 տարի առաջ հայ ժողովրդը տևական պայքարի և դժվարությունների հաղթահարման արդյունքում վերստին վաստակեց Անկախ պետականություն ունենալու իր արդար իրավունքը։
Առաջին հանրապետությունը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, ցույց տվեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև դժվարին պայմաններում պետական ինստիտուտներ ստեղծելու և պետականության շուրջ համախմբվելու վճռականությունը։
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումով մեծապես պայմանավորված է նաև ժամանակակից Հայաստանի Հանրապետության գոյությունը, որի հզորացումը՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության բոլորիս սրբազան պարտքն ու առաքելությունն է։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ անցյալի ձեռքբերումների, մեր ժողովրդի նվիրական պայքարի և փառապանծ հաղթանակների արդյունքում մեզ հասած նորօրյա Հայաստանի Հանրապետությունը կհաղթահարի բոլոր փորձություններ ու դժվարությունները և լուսավոր ճանապարհ կհարթի մեր զավակների և հետագա սերունդների համար»։