Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանին թասիբի է գցում (տեսանյութ)
ՔաղաքականՀիմա Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու, թե որքանով է ինքը կապված նախկին իշխանության հետ, որքանով՝ ՀՀ օրենքի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա կտեսնենք իր գործունեությունը: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի, որովհետեւ իշխանության կրողը ՀՀ ժողովուրդն է: Եթե որոշում է կայացվում, որը ՀՀ ժողովրդի առնվազն մեծ մասին ջղայնացնում է, դուրս է հանում փողոց, նշանակում է, որ այնուամենայնիվ դատական համակարգը չի սպասարկում ՀՀ ժողովրդին»,-ասաց նա: