Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում․ Եթե ցանկանում ես փոխել անունդ

Վազող տող

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք անուն փոխելու գործընթացին, ինչպես է կազմակերպվում, մեխանիզմներ, ժամկետներ։

Նախ և առաջ նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 22) սահմանում է, որ քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը: Քաղաքացին իրավունք ունի նաև օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը։

Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով: Հետևաբար անվան գրանցման, հետագայում դրա փոփոխման հետ կապված կարգավորումները սահմանվում են ՙՔաղաքացիական կացության ակտերի մասին՚ ՀՀ օրենքով։

Ինչպես արդեն նշվեց պետական գրանցման ենթակա է նաև քաղաքացու անվան փոխումը, ինչը նշանակում է, որ անվան փոփոխությունը համարվում է կատարված՝ միմիայն պետական լիազոր մարմնի կողմից գրանցում կատարելու պարագայում, որն էլ իր հերթին ենթադրում է որոշակի գործընթաց քաղաքացու և պետական լիազոր մարմնի կողմից։

Այդ առումով հայտնում ենք, որ ՙՔաղաքացիական կացության ակտերի՚ մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը: Միաժամանակ ըստ նշնած հոդվածի՝ տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:

Որոշակի պարտադիր գործողությունների ամբողջականություն է կազմում երեխայի (մինչև 16 տարին լրացած անձի) անվան փոխելու գործընթացը, որի կարգավորումները սահմանված են նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքով։

Մասնավորապես, մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով։ Իսկ եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:

Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`
1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.
2) նա զրկված է ծնողական իրավունքներից.
3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.
4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

Երեխայի, որի 16 տարին չի լրացել, անվան փոփոխությունը իրականացնելու համար պարտադիր է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը՝ երեխայի անվան փոխման մասին։ Այսինք, երեխայի անվան փոփոխության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է դիմել երեխայի բնակության վայրի համայնքին (Երևանի պարագայում՝ թաղապետին), ստանալ խնամակալության և հոգաբարձության մարմնի անվան փոփոխությունը թույլատրող որոշումը, այնուհետև միայն դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին:

Վերոգրյալից հետևում է, որ քաղաքացու տարիքից կախված փոխվում է նաև այդ գործընթացում մասնակցող անձանց շրջանակը։
Մինչև 16 տարեկան դառնալը երեխայի անվան փոփոխության նախաձեռնողը (դիմում ներկայացնողը) հանդիսանում են երեխայի ծնողները, իսկ 10 տարեկան լրացած երեխայի պարագայում բացի ծնողների կամքից, անհրաժեշտ է նաև երեխայի համաձայնությունը:
Երեխայի 16 տարեկան լրանալուց հետո անվան փոփոխության նախաձեռնողը (դիմում ներկայացնողը) հանդիսանում է երեխան, որին անհրաժեշտ է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) համաձայնությունը:

Իսկ 18 տարեկան դարձած քաղաքացուն, իր անվան փոփոխությունը կատարելու համար որևէ անձի համաձայնություն անհրաժեշտ չէ:

Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ:

Այստեղ հարկ է նշել, որ այն դեպքերում երբ քաղաքացին գտնվում է Հայաստանի սահմաններց դուս, ապա անվան փոփոխման գործընթացը կարող է իրականացվել առանց Հայաստան վերադառնալու՝ ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով։ Մասնավորապես, ՙՔաղաքացիական կացության ակտերի՚ մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության ա) կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, անվան փոխման և մահվան պետական գրանցումը։

Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում, որը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:

Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).
բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը.
գ) դիմողի և անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.
դ) անունը փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը.
ե) անունը փոխելու պատճառները.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
բ) անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ.
գ) դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է.
դ) ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը.
ե) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.
զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Անվան փոփոխությունը ավարտվում է քաղաքացուն անվան փոփոխությունը գրանցված լինելու մասին վկայական տրամադրելով:

Անվան փոխման կարգն ու պայմանները, դրա առավել մանրամասն ընթացակարգը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի» մասին ՀՀ օրենքի 58, 59, 60, 61, 62 և 63 հոդվածներով և ՀՀ կառավարության 23 հունիսի 2005 թվականի N 941-Ն որոշմամբ:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ գլխավոր իրավախորհրդատու Գագիկ Թովմասյանը։


 

 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™